in Բնապահպանություն, Պայքար

Հայտարարություն Վիշապների այգու կապակցությամբ

ՄԵՐ ՔԱՅԼԸ «ՎԻՇԱՊՆԵՐԻ ՊՈՒՐԱԿԻ» ՀԱՄԱՐ. ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԱՇՏՊ
Խմբի սիրելի անդամներ, Նոր Նորքում հասարակական այգին 5000-ամյա վիշապաքարերով և մոտ 200 ծառերով ցանկանում են ապօրինի կառուցապատել։ Այս նամակն ուղարկելով՝ աջակցենք բնակիչներին, որոնք պետական մարմին չեն թողել դիմելու և օրնիբուն հսկում են այգին, որպեսզի շինարարությունը չվերսկսվի … ՏԵՍ ՆԱՄԱԿԸ ՆԵՐՔԵՎՈՒՄ ԵՎ ՈՒՂԱՐԿԻՐ ԷԼ. ՓՈՍՏՈՎcopy paste արեք, ուղարկեք “նամակ նախագահին” meri@president.am հասցեյով

Նամակի տեքստը (քննարկեք, խմբագրեք ձեր հայեցողությամբ, բայց անպայման ուղարկեք, ու ձեր կապերով տարածեք, թող ուրիշներն էլ ուղարկեն).

Մեծարգո պարոն նախագահ
Հայցում ենք Ձեր օգնությունը և միջամտությունը Հայաստանի Հանրապետության մի շարք հիմնական օրենքների խախտումների կանխման մի մասնավոր դեպքի հարցում:
Գայի պողոտայի «Վիշապների պուրակի» շուրջ 2000 քմ տարածքը ցանկապատվել էր, այգու նստարանները կոտրվել էին, արդեն սկսել են ծառեր հատել: Հարակից շենքերի զարմացած և իրենց պուրակը պաշտպանելու եկած բնակիչներին ասել էին, թե տարածքը ինչ-որ մեկը “վերցրել է”, և որ այդ տեղում 18 հարկանի շենք է կառուցվելու: Բնականաբար հարցը չի լուսաբանվում հեռուստատեսությամբ, հավանաբար ազդեցիկ են հասարակական այգի գնողները` շրջանցելով Հողային Օրենսգրքում հասարակական այգիների և պուրակների օտարման արգելքը: Հարևան շենքերի բնակիչները, ՀԿ-ները, ինտերնետով ու մամուլից հարցին տեղեկացող ցանկացած ոք զարհուրում է անօրինությունից ու ցավում հերթական կորսվող բնության, մշակույթի, հանգստի գոտու ու ոտնահարված իրավունքի հերթական նշույլը: Խնդրում ենք միջամտել, կաշառված չինովնիկներին պատժել, կատարել օրենքով պահանջվող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (թեկուզ` համայնքի և հասարակության պահանջով) և կազմակերպել և արձանագրել հասարակական լսումներ: Մինչ ընթացակարգի ավարտը խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել շինարարական աշխատանքները դադարեցնելու և շին.տեխնիկան հանելու ուղղությամբ: Բոլոր պաշտոնապես լիազոր մարմիններին ահազանգել ենք` Քաղշին, մշակույթի, բնապահպանության նախարարություններ, թաղապետարան, ոստիկանություն, արդյունք չկա: Երկրորդական ենք համարում ՀՀԿ կապը քննարկելը այդ պուրակի հետ: Մենք դիմում ենք մեր երկրի նախագահին, մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության հայցով – ..<<Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը>>, Հողային օրենսգրքի տառի կատարման հայցով, և առհասարակ, որ մենք, քաղաքացիներս հավատանք, որ մեր երկրում դեռ կա օրենք, որը ունի իր ուժը, իր պատշտպանն ու պատասխանատուն:
Կանխավ շնորհակալ ենք:
ՀՀ քաղաքացի

Տեր կանգնենք Վիշապի պուրակ-ին, ԿԱՆԽԵՆՔ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ
http://www.facebook.com/home.php?sk=group_167839966572