in Երաժշտություն, Պայքար

Ազատ միասնության բռունցքը

Ազատ միասնության բռունցքը

Էնքան հավանեցի էս երգը, որ նույնիսկ բառերն եմ քերել երգի մեջից: Սա հենց էնա , ինչ ես ուզում էի, երբ գրում էի դեմոգոգիայի մասին գրառման մեջ: Բացի դրանից դնում եմ երգը , քաշեք mp3-ը: Եթե կուզեք դիտել  հոլովակը, չնայած հոլովակ էլ չկա իրականում, ընդամենը մի հատ ստատիկ պատկեր է ու երգը: Բայց կապ չունի հետևյալ հղումով որ գնաք կգտնեք:

Ազատության երգեր

Կարող եք կարդալ տեքստը, քաշել երգը, ինչպես նաև վերջում դնում եմ մի քանի ինձ այս թեմայի մեջ շատ ոգեշնչող պատկեր: Հնարավոր է , որ ձեզ էլ հետաքրիր լինի:

Քաշել ՀՏ Հայկո – Անտի Սիստեմ (mp3, 4.79 ՄԲ):

Բառերը
Համբերատար ենք գլուխներս կախ,

Համբերատար ենք թաքցնում մեր վախը,

Կարանք անենք էսօր,  թողում ենք վաղը,

Մեր հոգին թաղած ա , բայց հլը սաղ ա,

Համբերությունը վտանգավոր բան ա,

Ոնցվոր հրաբուխի տակ շիկացած լավան,

Մի օր տրաքելու ա, էտի 20 բալ ա

Էներգիան կա, բայց հլը ինքը պոտենցիալ ա

Էսի համայն մարդկության քարոզարշավն ա

Ազատությունը հոգու մեր օգուտն ա ու շահը

Մինչև որ դուք ընդեղ հավատում եք որ փոխեք,

Մենք արդեն համախմբվել ենք որ հեղափոխենք,

Էսի ռեալ պայքար ա , ոչ թե փսեվդովեճ,

Խոսքի երկու հատ պայքար մինչև վերջ չէ,

Էտի իրանց խաղն ա կոչվում է շախ-մատ,

Իսկ մենք ետ վախտ խաղում ենք խաղ ՝ կյանք-մահ,

Էտ իրականությունը որ մենք գիտենք ճշմարիտ ա

Էտի մի հատ մեծ մեխանիզմ ա տոտալիտար,

Մեզ  փոքրուց սրսկում են լինել խելոք գառ,

Որ հետո անեն մատաղ երբ որ դառնանք ոչխար,

Բարդ բան ա խուսափել էտ ճանապարհը,

Անհնար ա մենակով քանդել էտ մսաղացը,

Մինչև բացիր աչքերդ , իրանք բերանդ կարեցին արդեն,

Բայց ներքին ձենդ չեն կարա կարեն,

 

կրկն:

Լսիր, լսիր ներքին ձենդ լսիր

Ոնց ա գոռում հիմա քո հոգին,

Լսիր, լսիր, դե լսիր ,

Ականջներդ քեզ պետք չեն

Լուչշը ականջներդ փակիր ու գոռա

Գոռա, գոռա … գոռա տելեվիզրից էլ բարձր

Թող քո կոկորդը ոռնա

Ու գոռա

Ու թող աշխարհը իմանա

Թե իրական ազատությունը որն ա

 

Համբերատար ենք տանում բեռը մեր,

Որ բեռնատար ենք դառել ձեր ձեռը,

Սփոփանքն էլ ձեր ուղարկած տերտերն ա

Թե տերն ա, թե հայրն ա , թե մերն ա արդեն մեկ ա

Ազատությունը մենակ վերտուալ ա,

Ազատ ա նա ով որ հիմա օնլայն ա,

Բայց էտի ջանդամ

Կարամ ես գրազ գամ

Որ նույն մարդը գլուխը կոխի հողի տակ ոնց որ ջայլամը

Մենք ոնց որ ճանջը, ընգել ենք սարդոստայնը,

Կարում ենք թփրտանք բայց ո՞րն ա հաջորդ քայլը

Սպասենք որ գա էտ սարդը, թե սպասենք որ գա ձեր փրկիչ Սարդ Մարդ-ը հա՞

Տենում եք ոնց ա ճարտար խոսում քաղ գործիչը

Էտի էշերի համար նենց գրավիչ ա,

Ինչքան էլ ինքը բիճ ա

Մեկա կյանքում տենց էլ չի ջոգի

Թե ով ա երկրագնդի իսկական կառավարիչը

Սիստեմը ուժեղ ա

Սիստեմը մտածված ա

Գայթակղիչ ա

Պետք ըլի բարի ա , պետք ըլի չարա,

Ու՞զում ես իրանց նման ըլես,  որ փոխես աշխարհը,

Քենեդին էլ էր տենց մտածում, տեսա՞ր ինչ եղավ բա …

Սիստեմը ուժեղ ուդառ ունի ոնց որ Մայք Թայսոնը,

Խորամանկ ու ճկուն ոնց որ Կլեյ Կասիուսը,

Ճկվում են դաժը չկվողները իրա դեմը

Ոնց որ ժողովուրդի ձայն Հախվերդյան Ռուբենը

Ֆինանսական էլիտան մեզ սարքել ա զոմբի

Ու մեկը չկա որ Ռոկֆելերանց բուրգը բոմբի

Բայց փորձել ա պետք, ոնց որ փորձում ա Մավռոդին,

Կարող ա շառլատան ա , բայց էտ գաղափարը լավն ա վռոձի,

Մերոնք Մաշտոցի պուրակում ասեցին ու արին,

Ու մնացած էտ քաղաքական ֆնտըֆլուշկեն կապ չունի,

Ոնց որ բրյուսեցիք են թափ տալի կրթական համակարգը,

Թող իմանան ազատության վարձը ավելի թանկ ա,

Մեզ պետք չի եհովա, պետք չի իլյումինատ, սատանա,

Մենք յոլա կէթանք առանց դրանց,

Մեզ վաբշե պետք չեն ձեր կեղտոտ փողերը,

Վախտը կգա մենք կտպենք մերը,

Էկել ա ապոկալիպսիսը, ձեր համար աշխարհի վերջն ա

Իմ համար աշխարհի սկիզբը

Թերթում ենք էջը

Հակառակ հին սիստեմի , նոր անտիսիստեմն ա

Ու էտ սիստեմը մերն ա

կրկն:

 

Երիտասարդ Մուամմար Քադդաֆին

Երիտասարդ Մուամմար Քադդաֆին

Անարխիայի խորհրդանիշը

Անարխիայի խորհրդանիշը

Երիտասարդ Նեստոր Մախնոն

Երիտասարդ Նեստոր Մախնոն

Բենքսի «ծաղկեփունջ նետողը»

Բենքսի «ծաղկեփունջ նետողը»

Մենթ տշողը

Մենթ տշողը

Երիտասարդ Էռնեստոն ու Ֆիդելը

Երիտասարդ Էռնեստոն ու Ֆիդելը

No Pasaran

No Pasaran

  1. պաթետի՜կ, պաթետի՜՜կ ։Ճ սարդ մարդու համար մի միտք ունեցա բայց, արժեր լսել

    • Դե հա, ռեփը տենց պաթետիկ բան ա լինում մեկ մեկ :Դ
      լինքը կա փոստի սկզբերում, քաշի լսի 🙂

Comments are closed.