Ինքնակրթություն Ոգու և Անհրաժեշտության միջոցով

Էս վերևի նկարը Ա. Տառկովսկու «Անդրեյ Ռուբլով» ֆիլմից ա: Ով տեսել ա գիտի, որ վեհագույն  ֆիլմա …  բայց ֆիլմի մասին չէմ ուզում գրեմ, այլ մի ուրիշ բանի: Ուզում եմ գրեմ, նրա մասին թե ինչպես կարելի է իրականացնել այն ինչ ոչ մի անգամ չէս արել, ու այդ ընթացքում նաև շատ բան սովորել:
 1. Փնտրում ես հնարավորություն, անելու այդ բանը, իրավիճակներ, մարդիկ որոնք հետաքրքրված են և այլն, կամ սպասում ես որ հնարավորությունը քեզ գտնի (առաջինը ավելի լավ տարբերակ է)
 2. «ԴՈՒԽՈՎ» ասում ես, «ես դա կանեմ», ու կապ չունի, որ ոչ մի անգամ նման բան չէս արել.
 3. Սկսում ես աշխատել մինջև ավարտելը:
Ու դու դա հաստատ կանես, որովհետև մարդկանց ասել ես , որ կանես, ու մարդիկ սպասում են :Ճ
Սկզբնական ոգին անհրաժեշտ է դնել կաղապարների մեջ, որպիսի էներգիան իրականացվի (ռեալիզացվի)
ՀԳ: Իսկ ֆիլմից սկսեցի այն պատճառով, որ վերը նշված սկզբունքի  շատ հաջող ցուցադրություն կա այդ ֆիլմի մեջ: Վերջում երբ ռուսական պետությունը սկսում է նորից կամաց – կամաց վերականգնվել, ու նորից սկսում են քաղաքներ ու եկեղեցիներ կառուցել, անհրաժեշտություն է առաջանում զանգեր պատրաստող վարպետների, բայց վարպետներ այլևս չէն լինում: Մի երեխա են գտնում, որը ասում է, որ յանմ ինքը գիտի զանգեր ձուլելու գաղտնիքը, չանմ պապը իրեն մահանալուց առաջ ասել է այն: Ու էս երեխեն վերջում իրոք ձուլում է այդ զանգը, ու այդպես էլ գաղտնիք է մնում գիտե՞ր նա գաղտնիքը, թե չգիտե՞ր:


Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել