in Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ), Հայոց Լեզու, Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին

Տիեզերական լեզվի ստեղծման բանալին Հայոց այբուբենում

Այսպիսի մի հոդված գտնվեց Հետքում, ես սրան իհարկե ամբողջությամբ չէմ հավատում: Բայց ուշագրավ է , այն որ բոլոր հին ազգերը ունեցել էն իրենց հնչունաբանական միստիցիզմը, ինչպես օրինակ ՝ կաբբալան: Ու մենք սեփական այբուբեն շատ երկար ժամանակ ունենալով, և այն սրբազան համարելով, հնարավոր չէր, որ չունենայինք նմանատիպ համակարգ: Հնարավոր է, որ ունեցել ենք, քանզի նմանատիպ մտածողության ոճը հատուկ է, բոլոր ազգերին : Նույնը ունեցել են հնդիկները, հրեաները, արաբերեն գրող ազգերը , հույները , չինացիները , տիբեթցիները  … : Երևի նման մտածողության ձևը հատուկ է, բոլորին, արխետիպային է …
Հիմա մտածում եմ  ամբողջությամբ copy-past անեմ, թե ուղակի ծաղկաքաղ անեմ , չգիտեմ, երևի ծաղկաքաղ անեմ 🙂
հա հաստա՛տ ծաղկաքաղ կանեմ, որպիսի խելացի մարդիկ չնյարդայնանան հետաքրքիր մտքերի արանքներին պատահող բացարձակ զառանցանքերի պատճառով  😉

Ծաղկաքաղ
«Հայոց այբուբենի տառերով կազմված բառերը ոչ միայն արտահայտում են միտք, այլև պարզվում է, որ բառերում գտնվող տառերի այբենական հերթականությամբ ունեցած թվային արժեքները, այսինքն տառերի կարգաթվային մեծությունները իրար գումարվելով նույնպես արտահայտում են բնորոշիչ իմաստ:»

«Բավարար քանակությամբ բառերի թվային գումարները միմյանց հետ համեմատելուց և դրանք վերլուծելուց հետո մեզ կթվա թե յուրաքանչյուր բառ կարծես թե դասակարգվում է նման էությունը արտահայտող բառերին հատկացված սյունյակում, և կարեծս թե մենք լսում ենք հազարամյակների միջով անցած երբեմնի կատարյալ լեզվի կցկտուր արձագանք մեղեդին միայն:»

«Հարց է առաջանում, հնարավոր է արդյոք առանց մարդու իմացության մարդկային ուղեղներում կատարյալ աղյուսակներ կամ անթերի այբուբեններ գոյություն ունենան:»

«Ավելին, հաճախ մեր ուղեղի ենթագիտակցությամբ գործող այդ բաժինը գիտահետազոտական աշխատանքներով է զբաղվում:»

«Մեր բառապաշարի «ենթագիտակցություն» խոսքն էլ մեր գիտակցությունն է ստեղծել նշելու համար ուղեղում մեր կամքից անկախ գործող բաժնի գոյության փաստը:»

«Շատերը գիտեն, որ անցյալ դարի վաթսունական թվականներին քննարկվեց հայերենը որպես համաշխարհային լեզու առաջադրելու վերաբերյալ հարցը:»

Սա կարծես UNICODE-ի մասին խոսքը գնալիս լինի 🙂
«Եթե մենք մեր առջև նպատակ դնեինք ստեղծել բոլոր ազգերի համար մեկ ընդհանուր այբուբեն, ապա ազգերի լեզուներում գոյություն ունեցող բոլոր հնչյունների դիմաց նիշեր ստեղծելով գործը կավարտեինք:»

«Ընդհանրապես երբ աշխարհի տարբեր լեզվախմբերի ժողովուրդներ իրար հետ շփվում կամ միաձուլվում են, արդյունքում այդ ժողովուրդների բառապաշարներում ի հայտ են գալիս նոր բառեր իրենց նոր հնչյուններով:

Այդ պատճառով եթե մեսրոպյան այբուբենը իր ստեղծման օրվանից պաշտամունքի քարացած առարկա լիներ ապա նրանում չէր հայտնվի Ֆ տառը և մեր բառապաշարի ֆուտբոլ, ֆոսֆոր բառերը այլ կերպ կարտասանվեին:

Պետք է նկատել, որ վրացիները մինչ օրս այդ տառը չունեն և դա նրանց չի խանգարում: Ավելին, գրեթե հայկական այբուբենի նման այբուբեն ունեցող վրացիները գրելուց ուղղագրության կանոնների մասին չեն մտածում և որպես օրենք գրում են անսխալ:»

«Պարզ է  այն, որ եթե մետաղների անուններում տառաթվային լեզվով  թաքնված են այդ տարրերի հիմնական էության հասցեն, ապա այլ հին հայկական անուններում ևս կարող են թաքնված լինել այդ բառերի հիմնական հատկանիշները բնորոշող տվյալները:»

«Եվ ուրեմն ավելի հավանական է, նոր արհեստական միջազգային լեզուն ստեղծվի ոչ թե գիտական պրպտումների և խելացի սարքերի միջոցով այլ կրկին որևէ անհատի երազով լույս աշխարհ եկած «հասկացությունների թվային աղյուսակների» հայտնաբերմամբ:»

«Ինչպես էլ լինի, միևնույնն է, վաղ թե ուշ կհնչի համաշխարհային նոր լեզուն, լեզուն, որի բացած նոր պատուհանից կնշմարվի տիեզերական հավերժական լեզվի այբուբենի առաջին տառերը, և չզարմանանք եթե այդ լեզվում կրկին հնչեն հին հայերենով բառեր և խոսքն ոսկի:»