in Թարգմանություններ, Հասարակություն 2.0, ՏՏ

Ինֆորմացիոն անվտանգության մասին պատմող ուսուցողական մուլտֆիլմ: Ընդհանուր առմամբ նախատեսված է ցանցային ակտիվիստների համար, սակայն մուլտֆիլմում քննարկվող խնդիրները վերաբերվում են բոլորիս: Ու ցանկացած մարդու անհրաժեշտ է իմանալ այս վտանգների մասին: 21-րդ դարն է վերջ ի վերջո: Կոնկրետ այս կտորը նվիրված է մոբայլ հեռախոսների հետ ճիշտ աշխատանքին: Ինչպե՞ս դրանք օգտագործել. զոհ չդառնալու համար:

Հայերեն դիտելու համար փլեյի ստեղնի կողքից սուբթայթլների մեջ ընտրեք հայերենը:

Տեսանյութը դիտեք այստեղ
Ինֆորմացիոն անվտանգություն Օնո ռոբոտի հետ

ՀԳ: Փաստորեն խմած ժամանակ բլոգում բան խոստանալը իրոք լավ միջոց է: Ահա Օնիկը արդեն մի քիչ հայերեն սովորեց: Մաս առաջինը պատրաստ է, թարգմանությունը իհարկե կունենա թերություններ, որոնք կուզեմ համատեղ ուժերով շտկել: Եթե դիտելիս հայտնաբերեք ուղղագրական ու կետադրական սխալներ, վրիպակներ և այլն անպայման ասեք, թող թարգմանությունը կատարյալ դառնա :Ճ

Շարունակելի …