բաժին Պայքար, Փիլիսոփայական

Մասնակցության մասին

Հայրենասիրության մասին երեկ մի բան ասեցին: Ինչ որ.

«Էնքան հայրենասեր մարդ ա , բայց էլ չի կարողանում, հոգնում ա, արդեն էլ չի դիմանում»

Ի՞նչ ունեմ ասելու այս կապակցությամբ, միայն այն, որ ձանձրանում է այն մարդը, ով չի մասնակցում պրոցեսներին: Էնքան բան կա անելու, էնքան ոլորտներ կան , որտեղ աշխատանք է անհրաժեշտ իրականացնել, հայկական ԻյԹի, թեղուտ, քաղաքներում մշակույթի օբյեկտների պաշտպանություն և այլն, պետք է ուղղակի մի ջոկատի կպնել ու զբաղվել. ինչ որ մի ֆիզիկական կամ հոգևոր աժեք ստեղծել կամ պահպանել/պաշտպանել ու ձանձրանալու համար ոչ ժամանակ կմնա, ոչ էլ ուժ:

Արևելյան մարտարվեստների մի վարպետ մի անգամ ասել է, որ պարտվելու համար մարդ նույն քանակի էներգիա է ծախսում, որքան և ծախսում է հաղթելու համար: Այնպես որ ավելի լավ է ծախսել էներգիա: Ավելի լավ է լինել ակտիվ քան պասիվ:

Բնական հայրենասիրության մասին մի անգամ գրել եմ, թե ինչպես եմ պատկերացնում: Ահա հղումը

http://ablog.gratun.am/1635/

Բայց հիմա մի քանի բան էլ եմ մտածում, մի քանի կարևոր բան, որոնք անելով կարելի շատ բան փոխել:
Ու դրանք անելու համար իրականում շատ ջանք պետք չի: Թվարկում եմ.
1. ցանցում գրել հայերեն, չէմ ասում հայտառ, որովհետև չկա այլատառ հայերեն, կա միայն հայտառ, մնացածը մուտանտածին բաներ են: Թեկուզ իմ պես անգրագետ հայերենով :Ճ, չվախենալով հաստ տռոլներից , որոնք անպայման կփորձեն ինքնահաստատվել քո հաշվին, ցույց տալ, որ քեզնից լավ են սովորել դպրոցում 🙂 , իսկ գրելու պրոցեսը ինքնին ավելի լավացնում է լեզվամտածողությունը, ու զարգացնում է նաև լեզվի իմացությունը:
2. գտնել մի այնպիսի խնդիր, որի լուծմանը կարելի է մասնակցել, թեկուզ փոքր չափով, առանց աշխատանքը թողնելու ու ընտանիքից շատ կտրվելու, միանալ այդ խնդրով զբաղվող ջոկատին ու օգնել հնարավորությունների չափով.
3. ձգտել դառնալ լավ մասնագետ , հա սա այն կետն է, որը կարծես թե ավելի մերկանտիլ է թվում առաջին հայացքից, բայց շատ կարևոր է: Պետք է դառնալ լավ մասնագետ , ավելի շատ փող աշխատելու նպատակով, սակայն ավելի լավ մասնագետների աճը մեզ կարող է փրկել, օրինակ ավելի շատ դրսի պատվերներ բերել Հայաստան, ու հետևաբար նաև ավելի շատ փող:
4. սպասել փրկչին սովորել ընտրել չարյաց փոքրագույնը քաղաքականության մեջ, կամ քաղաքական պրոցեսներում առաջնորդվել վստահության շղթայով: Կամ դառնալ անարխիստ ու ասել, որ կառավարման ցանկացած ձևը չարիք է իսկզբանե: Ու կապ չունի որը ընտրել, կարևորը ունենալ վերաբերմունք ու դիրքորոշում: Ու ոչ մի դեպքում լաց ու կոծ չբարձրացնել …

Սա ոչ մի դեպքում մանիֆեստ չէ, ուղղակի մտքերի հավաքածու է, որից եթե գոնե մեկը մարդ ընտրի ու սկսի իրականացնել, կամաց-կամաց կունենանք փոփոխություններ:

 

  1. Էնքան հայրենասեր մարդ ա , բայց էլ չի կարողանում, հոգնում ա, արդեն էլ չի դիմանում

    …միայն այն, որ ձանձրանում է այն մարդը, ով չի մասնակցում պրոցեսներին:

    գիտես, ես չեմ կարծում, որ երբ ասում են հոգնել եմ, էլ չեմ դիմանում, դա նշանակում է, որ չեն մասնակցում, կամ չգիտեն ինչ անել։
    կարելի է նաեւ հոգնել նրանից, որ Հայաստանում դու պիտի էներգիադ ծախսես տենց աննշան ու փոքր բաների վրա, օրինակ, ոնց որ Բոտերոյի արձանների քննարկումներն են։ կամ այլ տիպի ինչ֊որ խնդիր։
    նույնը վերաբերում է ԱյԹիին։
    այսինքն, մարդիկ հոգնում են ոչ թե պարապությունից, այլ Հայաստանի տված պլանկայից, որը զգում ես գլխիդ վրա միշտ, եթե չես հեռանում հայ իրականությունից, փորձում ես ակտիվ մնալ, ու երբ սիրտդ ցավում է ու պարզապես չես կարողանում լռել։

    • Ես սենց եմ մտածում, որ քո ասածը, դա լրիվ այլ բան է, դա արդեն երկար ժամանակ պրոցեսներին մասնակցող մարդու հոգնածություն է, բայց այստեղ մի բան կա, այդ հոգնածությունը գալիս է հենց էներգիան սխալ կառավարելուց, օրինակ ՝ բոտերոի արձանների քննարկումներից, հեչ պարտադիր չէ այդպի էժան թեմաներին անդրադառնալ, ստատուս գրալ, դիմանլ գրոհին և այլն, դա էներգիայի սխալ օգտագործումից է գալիս, պետք է միայն էական մարտերում նետվել մարտի, իսկ հաչացող շներին պետք չի իսկի ուշադրություն դարձնել, ու արդեն այս մյուս մակարդակի վրա էլ ոչ ոք չի ասի որ ես էնքան հայրենասեր եմ, բայց արդեն հոգնել եմ …

Մեկնաբանությունները փակված են