բաժին Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ), Հայոց Լեզու, Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին

Թուրքը հայատառ էր գրում …

Քրիստը գրում է

Օսմանյան Թուրքիայում, նախքան 1928թ.-ի լատինատառ այբուբենի հաստատումն ու ներդրումը, թուրքերը մոտ երկու տարի օգտագործել են հայկական տառերը` թուրքերենով գրելու համար: Սրա մասին պատմում էր մի մարդ ով թուրքերեն լեզուն սովորել էր հայատառ թուրքերենով գրված Աստվածաշունչ ընթերցելու շնորհիվ, որն ի դեպ նրան էր հասել իր տատիկից…

Այստեղից

Հավելում (շնորհակալություն Նարինեին)

թուրքերեն այբուբենի հեղիակը Հակոբ Դիլաչարը (Մարթայան) նույնպես հայ է, ով Աթաթուրքի խնդրանքով է ստեղծել այն եւ մեծ ներդրում կատարել թուրքական քերականության եւ լեզվաբանության մեջ։

նաև Աթաթուրքի ստորագրության հեղինակը հայ է եղել

Տիգրան Չերչյանը ստոհոդ է համարել թուրքակական մամուլում տեղ գտած հրապարակումները՝ նշելով, որ իր հայրն է Աթաթուրքի ստորագրության հեղինակը, որի համար Աթաթուրքից շնորհակալական նամակ է ստացել։ «Ես այն ժամանակ 13 տարեկան էի։ Հիշում եմ, ոստիկանները եկան եւ հայրիկիս կողմից ստեղծված ստորագրության օրինակները վերցրեցին։ Այնուհետ, Աթաթուրքը տարիներով օգտագործեց հայրիկիս ստեղծած ստորագրությունը»-նշել է Տիգրան Չերչյանը։

Այստեղից

ֆեյսբուքալոգը քաթի տակ

  • Նարինե Շալունց

    համոզված եմ, որ տեղյակ ես նաև, Արտակ ջան, որ անգամ թուրքական լատինատառ այբուբենի հեղինակն է հայ`Հակոբ Դիլաչար, էս վերջերս պարզվեց նաև որ Աթաթուրքի ստորագրության հեղինակն էլ է հայ`Հակոբ Չերչյան, էստեղ ինֆորմացիա կա դրա մասին
    http://news.am/arm/news/31800.html

սա էլ շատ հետաքրքիր նյութ է, բայց արդեն ճարտարապետության մասին http://www.tert.am/am/news/2010/12/10/radikal/

9 minutes ago · 

 

  • Artak Kolyan Չէ չգիտեի, Նարինե ջան, շնորհակալություն

    6 minutes ago ·