Ծուղակները նշել եմ կարմիրով:
ՆԱԽԱԳԻԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ” ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆՀավանություն տալ “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:
Զեկուցող` ՀՀ բնապահպանության նախարար
Արամ ՀարությունյանՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
“ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ” ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀոդված 1. “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-21 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր` 4.1-րդ հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.
“Հոդված 4.1 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և փորձաքննական եզրակացություն տրամադրելու համար սույն գլխով սահմանված ժամկետները չեն տարածվում քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վրա:
2. Քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացությունը ձեռնարկողին է տրվում փաստաթղթերն ստանալուց առնվազն 15-օրյա ժամկետում: Uույն կետով uահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից ձեռնարկողին պատաuխան չտալու դեպքում փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական:
3. Քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: >>:
Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
“ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ” ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆՍույն նախագծի նպատակն է, ելնելով գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունից, պարզեցնել քաղաքաշինական գործունեության իրականացման համար օրենքով պահանջվող` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության /այսուհետ` փորձաքննություն/ իրականացման ընթացակարգը: Ելնելով նշվածից` նախագծով նախատեսվում է քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման համար ժամկետ սահմանել առավելագույնը 15 օր` օրենքով նախատեսված 120-օրյա ժամկետի փոխարեն:
Միաժամանակ, նախատեսվում է քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ` պահպանելով օրենքով ամրագրված սկզբունքները, որը հնարավորություն կտա պարզեցված կարգով և առավել սեղմ ժամկետներում նախաձեռնողին տրամադրել փորձաքննական եզրակացություն: ՀՀ կառավարության հիշյալ կարգում կարող է հաշվի առնվել նաև հետագայում, ելնելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, էլեկտրոնային համապատասխան համակարգի ներդրմամբ խնդրո առարկա ոլորտը կանոնակարգել նաև պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացմամբ և փորձաքննական եզրակացության էլեկտրոնային տրամադրմամբ, ինչն էապես կնպաստի քաղաքաշինության ոլորտում իրականացվող գործունեության բարելավմանը:ՏԵՂԵԿԱՆՔ
“ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ” ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
“Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:
Հ Գ: Դե այսինք մենք պատասխան չէնք տա, բայց դուք կամաց մուղամով ձեր քաղաքաՇինությունը արեք: Մեկ ա դրական պատասխան ա համարվում 15 օր պատասխանի բացակայությունը: Ես հայվանների մոտ էլ ա «լռությունը համաձայնության նշան»: Մնումա դատավարություններն էլ նույն սկզբունքով անեն: Վա՜յ քաղաքաՇինեմ ես ձեզ հա …