բաժին Գրքեր (կարդացած և լսած), Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ), Փիլիսոփայական

Գեորգ Շուստեր — Գաղտնի միությունների պատմություն (կոնսպեկտ 1)

հետաքրքիր միտք 1:
Միաստվածությունը ավելի զարգացած  է այն ազգերի մոտ որոնք, ապրել են տափաստանային և անապատային կլիմայի մեջ, պատճառը անապատային և տափաստանային բնական միջավայրի մեջ գոյություն ունեցող «էմոցիոնալ դատարկությունն» է: Օրինակ՝  արաբները , որոնց մոտ միաստվածությունը հասել է իր ծայրահեղ աստիճանին:
Ի տարբերություն դրան փառթամ բուսականությամբ բնական կլիմայի պայմաններում ապրող ժողովուրդների մոտ զարգացել է բազմաստվածությունը: Դրան է նպաստել անտառային միջավայրում գոյություն ունեցող «բնակեցվածության զգացողությունը»: Ամեն մի շարժում, ձայն , ֆակտուրա ու գույն առաջացրել է տպավորություն, որ անտառում ապրում են բազմաթիվ էակներ …

հետաքրքիր միտք 2:
արիական ցեղերը զավթելով Հնդկաստանը, հայտվել են
այնպիսի լավ բնական պայմաններում, որ ինչ որ մի պահից սկսած գրեթե կորցրել էն պայքարելու ընդունակությունը, և դարձել են պակաս գործունյա և ավելի խորհուն: Ինչը և հետագայում հանդիսացել է հինդուիզմի մեդիտատիվ և վերացական  բնույթի պատճառը:
Ի հակադրություն դրան իրանական բարձրավանդակը զավթաց արիացիներիը, (օրինակ ներկայիս պարսիկները), անըդհատ ստիպված են եղել պայքարել տեղաբնիկների և բնության դեմ:  Զրադաշտականությունը ի տարբերություն հինդուիզմի ստացվել է ավելի գործունյա և կյանքի ու աշխատանքի նկատմամբ ակտիվ դիրք ունեցող կրոն:

Այս կոնսպեկտի մյուս մասերը