բաժին Արշավական մտքեր, Լուսանկարչական մտքեր

Հանդիպում

Երեկ երեկոյան հանդիպեցինք ռուսաստանիցի բլոգեր-լուսանկարիչ-ճանապարհորդներ Պավել Կոսենկոյի և Վոլոդյա Տրոֆիմովիհետ: Հանդիպումը շատ հետաքրքիր էր ու բովանդակալից: Շատ զիլ դեմքեր են: Շատ խոսացինք , նրանք պատմեցին հազար ու մի բան, իրենց ճամփորթություններից և այլն … Հայաստան են եկել «Սովետական տիեզերագնացների հետքերով» ծրագրի շրջանակներում: Հիմանկան հետաքրքրությունը Ծաղկաձորն է, որտեղ հանգստացել և պատրաստություն են անցել սովետական տիեզերագնացները, Գառնու մոտ գտնվող ինչ որ մի նախկին տիեզերագիտական բազա , որտեղ աշխատել է Գյուռզադյանը (ցավոք չգիտեմ կոնկրետ տեղը), և Սանահինում գտնվող Միկոյանի տուն թանգարանը:
Ճանապարհը որոշելիս:

Ձախից աջ, Edd , Պավել , Վոլոդյա , Կարեն
Այցելելու են Վանաձոր, Ալավերդի, Քոբայր, Հաղպատ, Սանահին,Օձուն , Ախթալա (??) Լեռմոնտովո, Ֆիոլետովո (մեզանից իմացան մալականների մասին, ու հետաքրքրվեցին) Ծաղկաձոր,Սևան, Սևանի թերակղզի , Հայրավանք, Նորադուզ, Տաթև, Քարահունջ, Նորավանք, Խոր Վիրապ … Մի խոսքով …

Պավելը մի հետաքրքիր բան պատմեց լայֆժուռնալի մասին: Պատմեց , որ երբ ինքը դեռ նոր էր սկսել լուսանկարչությամբ զբաղվել, նկարները գցում էր ֆոտոսայտ.ռու, բայց այդտեղի քննադատության մակարդակը իրեն չէր բավարարում, իրեն բավարարող քննադատություն նա գտավ լայֆժուռնալում:

Ինտերնետը նոր շատ կարևոր հնարավորություններ է ստեղծել մարդկանց համար իրար հետ շփվելու  է: Ոչ միայն օնլանյ այլ նաև օֆֆլայն 🙂

ՀԳ: Ճանապարհորդության մանրամասները կկարդաք իրենց բլոգերում: Հղումները դրել եմ անունների վրա:

Մեկնաբանությունները փակված են