in Կրթություն 2.0, Հայոց Լեզու, Հասարակություն 2.0, Փիլիսոփայական

Ինչու՞ է պետք անել սիրողական թարգմանություններ: Մի կողմից կարելի է  մտածել, որ էնա լիքը պրոֆեսիոնալ թարգմանիչներ կան էլի, թող նստեն թարգմանեն: Բայց ոչ, կա մի քանի պատճառ:

  1. Թարգմանություն անելիս դու ավելի լավ ես սովորում այն լեզուն, որից թարգմանում ես:
  2. Թարգմանություն անելիս դու ավելի լավ ես հասկանում քո լեզուն, խորանում ես, մտածում ամեն մի բառի վրա ու նոր կապեր ու նշանակություններ ես գտնում:
  3. Թարգմանություն անելիս ավելի լավ ես հասկանում թեման, ու ուշադրություն ես դարձնում այն մանրուքների վրա , որոնց վրա այլ պայմաններում հնարավոր է որ մեծ ուշադրություն չդարձնեիր:
  4. Եթե թարգմանում ես ժամանակակից ինչ որ մի բան, որի վերաբերյալ չկա տերմինաբանություն և որը դեռևս լեզվիդ վրա դժվարությամբ է նստում, ապա նպաստում ես լեզվամտածողության և տերմինաբանության զարգացմանը:
  5. Թարգմանությունդ գցելով բլոգ կամ կայք ունենում ես ունիկալ քոնթենթ բովանդակություն, որը քեզ որոնողական համակարգերից եկող հավելյալ այցելություններ կտա:
  6. Թարգմանություն անելով զարգացնում ես հայալեզու ինտերնետը, ու այլ լեզուներ չիմացող մարդկանց հասանելի ես դարձնում այն, ինչը համարում ես կարևոր ու էական:

4 էգոիստական և 2 ալտրուիստական նկատառումը բավարար է նրա համար ,որ սկսես սիրողական թարգմանությոններ անել 🙂

Այստեղ սակայն մի հոգեբանական վտանգ կա, ու մի հակազդող ուժ:

Վտանգը նրանում է , որ հանկարծ քեզ սուպեր թարգմանիչ չհամարես: Ու բաց լինես քննադատության համար:

Հակազդող ուժը բազմաթիվ սնոբերն են, ովքեր կասեն, դու ո՞վ ես որ թարգմանություն ես անում, սակայն եթե ուրիշ անող չկա, էլ ո՞վ անի:

Ինչպես ասել է Բուդդան ու ինչպես գրված է նաև Թալմուդում

 

Եթե ոչ ես, ապա ո՞վ …

Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ …

Եթե ես միայն ինձ համար եմ,

Ապա ո՞վ եմ ես …

 

Վերջում էլ երեք հատ թարմ թարգմանություն ՝ հայերեն հտմլ դասընթաց, Բենքսի , ու Ինֆորմացիոն անվտանգություն

 

Եղե՛ք անհանգիստ, գերեզմանում կհանգստանաք: