Մարտիկի, հողագործի ու տանուտերի մասին

Ուրեմն մի ընկեր ունեմ ՝ Դերվիշ Դավոն, մի անգամ սենց բան էր ասում, որ իր ճանաչած հետաքրիր մարդկանց մեծ մասը զբաղվել է արևելյան որևէ մարտարվեստով: Սա որպես նախաբան, շարունակությունը կարդացեք ստորև:

Խավյերա Էրնանդես – Թուլության բռնապետությունը

Տեքստի աուդիոտարբերակի տևողությունը 7 ր. է, այսինքն միջին ընթերցողը կարող է այն կարդալ տենց մի 5 ր.-ում: Այդ ընթացքում դուք հնարավոր է մի-երկու «թույն» ստատուս բաց թողնեք:

Սիրողական թարգմանությունների մասին

Ինչու՞ է պետք անել սիրողական թարգմանություններ: Մի կողմից կարելի է մտածել, որ էնա լիքը պրոֆեսիոնալ թարգմանիչներ կան էլի, թող նստեն թարգմանեն: Բայց ոչ, կա մի քանի պատճառ:

«Չգիտեմ»-ի մասին

… որ գիտության մեջ նորը առաջ չի գնում, եթե իշխող «կլանը» չհամաձայնվի նոր պնդումների, տեսությունների և փաստերի հետ: Դա հոգեբանություն է, եթե դու մի պարադիգմի կրող ես , հազար անգամ էլ այլ պարադիգմիում գոյություն ունեցող փաստ , փորձ ու հաշվարկ կոխեն աչքդ, դժվարությամբ պիտի ընդունես, նույնիսկ ընդունելուն չի էլ հասնում բանը, ուղղակի մերժվում է: Սա հոգեբանական կողմն է, ստերեոտիպը դժար է կոտրվում, նույնիսկ գիտական ստերեոտիպը: Բայց այստեղ մի այլ կողմ էլ կա, «քաղաքական» …

Պարտիզանական պատերազմի մասին

Գիտե՞ք չէ, որ վեբում ձեզ անընդհատ հետևում են: G+ը, ֆեյսբուքի like-ը, գուգլի անալիտիքսը ու այլ մեծ ձյաձյաների լրտեսները: Ու կարևոր չի դու աքաունթ ունես, այդ սոց.ցանցերում թե չունես, եթե մտնում ես մի կայք որտեղ դրված են այդ ստեղները դրանք հայտնում են ուր որ հարկն է, որ այսինչ համակարգչից , այսինչ այփի-ով մեկը նայեց այս կայքը, հետո անցավ այն մյուսին և այդպես շարունակ: Ու բացի դրանից …