in ՏՏ

ՀայIT.org ԼոգոՄի բան կար, որը միշտ ինձ տխրեցնում էր, մենք չունեինք տեղեկատվական տեխնոլոգիաներին ու համակարգչային գիտելիքներին նվիրված հայալեզու կայք, այնպիսին որում նորություններ չլինեն, այլ խնդիրների լուծման պատմություններ ու գաղտնիքներ, ծրագրերի օգտագործման ուղեցույցներ և այլն: Ի՞նչում էր դժվարությունը, դժվարությունը նրանում էր, որ մենք փոքր ազգ ենք, ու հաբռահաբռ դժվար թե կարողանանք ունենալ, մարդիկ իրենց գիտելիքներով կսվում են իրենց բլոգերում, ու չկա մի համակարգող ու դասակարգող կայք, կամ էլ պլատֆորմ, որտեղ կարելի է հոդվածներ գրել , ու կիսվել գիտելիքներով ու հմտություններով:

Սակայն կան բազմաթիվ ՏՏ նյութեր բլոգերում, բազմաթիվ այլ տեսակի նյութերի կողքին, ու կարելի է դրանք հավաքել, վերահրապարկել ու դասակարգել:

Ահա, ձեզ եմ ներկայացնում հայալեզու համակարգչային նյութերի առաջին ու միակ ագրեգատորը, որտեղ կարող եք գտնել խնդիրների լուծման պատմություններ, ծրագրերի օգտագործման ուղեցույցներ և այլ օգտակար նյութեր նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաներին ու համակարգչային տեխնիկային: Ահա կայքի հղումը:

ՀայIT.org

Ինչպես երևի արդեն հասկացաք կայքը բազմահեղինակ է, ահա բոլոր հեղինակների ցուցակը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, նյութերը տրամադրելու համար: Հեղինակների հետ շփվելիս մի բացահայտում արեցի, մարդիկ պատրաստ են տրամադրել իրենց նյութերը, եթե նրանց հարցնում են, հիմնականում դա այդպես է, համենայն դեպս ցուցակի բոլոր հեղինակները պատրաստակամորեն ու ուրախությամբ կիսվեցին:

Այս պահին կայքում հրապարակված է 220 հոդված, ու մի հատ էլ ցուցակ կա, որտեղ իրենց հերթին են սպասում ևս 120 հոդված: Այդ նյութերը մենք կամաց-կամաց լցնում ենք: Ու սա միայն արդեն իսկ որպես հեղինակ գրանցված մարդկանց գրած նյութերն են: Հեղինակների ցուցակը դեռ կընդլայնվի, ես համոզված եմ դրանում, որովհետև շատ բլոգերներ կան, ովքեր գրում են համակարգչային թեմաներով: Եթե դուք էլ եք գրում, դարձեք հեղինակ:

Կայքում արդեն իսկ հրապարակված նյութերին ծանոթանալու ամենաարագ ձևը բաժինների ծառը կամ պիտակների ամպը ուսումնասիրելն է:

Հետևեք ՀայIT.օrg-ին որպիսի անընհատ նոր գիտելիքներ ստանաք համակարգչային աշխարհից, եթե դուք թեյնիկ եք դեռևս, հոգ չէ, ձեզ համար էլ կա հատուկ բաժին

Հետևելու ամենալավ ձևը այս ժապավենին բաժանորդագրվելն է
http://feeds.feedburner.com/hy-it-org

Կայքում կա հնարավորություն նաև բաժանորդագրվել առանձին բաժիններին, ամեն մի բաժնի էջում կա առանձին RSS հոսքի հղում:

Եթե դուք ֆեյսբուքցի եք, կամ էլ G+ ի բնակիչ, լաքեք կայքի էջը ու միշտ տեղեկացված կլինեք նոր նյութերի մասին: