Վորդպրես – Ինչպե՞ս ստեղծել բոլոր էջերի և փոստերի ցուցակ (որպես էջանիշների ֆայլ)

Նախ ասեմ, թե դա ինչի համար է: Սեոշնիկները պնդում են, որ տարբեր տեղեր հղումներ ունենալը լավ է կայքի համար: Դա կարող է բարձրացնել փեյջռանքը ու նույնիսկ ռեֆերալ հաճախումները:  Հղումներ ունենալու ամենատարածված ձևերից մեկը սոցիալական էջանշման համակարգերում հղումներ դնելն է:

Սոցիալական էջանշման համակարգերի օրինակներ են իմ ամենասիրած Դիիգոն, ինչպես նաև շատ հայտնի delicious.com -ը կամ էլ reddit.com-ը: Այսպիսի ծառայությունները ինտերնետում շատ են:

Սա ցանկացա ստուգել, արդյո՞ք այդպես է, արդյո՞ք դա կաշխատի:

Իսկ ձեռքո՞վ է պետք լցնել հղումները, ու դասավորել նշագրերը: Ո՛չ, ոչ մի դեպքում, հիմա արդեն 21-րդ դարն է, մարդկությունը ավտոմատացում է հորինալ:

Հետազոտությունը ցույց տվեց, որ սոցիալական էջանշման կայքերի մի մասը ունի էջանիշների իմպորդ-էքսպորտի հնարավորություն: Իմպորտը և էքսպորտը կատարվում է նեթսքեյփի էջանիշների ֆորմատը ունեցող ֆայլի միջոցով : Սա մի ֆայլի ֆորմատ է, որը համակարգերը դեռ հասկանում են և օգտագործում, չնայած որ Նեթսքեյփ Նավիգատորը այլևս չկա: Նեթսքեյփի էջանիշների իմպորտ-էքսպորտ ֆայլը ունի հետևյալ կառուցվածքը: Իրականում մի առանձին բան էլ չի, մի քանի ոչ ստանդարտ ատրիբուտներով հտմլ է:

<!DOCTYPE NETSCAPE-Bookmark-file-1>
<META HTTP-EQUIV="Content-Type" CONTENT="text/html; charset=UTF-8">
<!-- This is an automatically generated file.
It will be read and overwritten.
Do Not Edit! -->
<TITLE>Էջանիշներ</TITLE>
<H1>Իմ էջանիշները</H1>
<DL>
<p>
<DT><A HREF="http://mikayq.ex" ADD_DATE="2009-07-14 08:36:00" PRIVATE="0" TAGS="տարբեր, նշագրեր, նշագիր, թագ, tag">Մի կայք</A>
<DT><A HREF="http://miAjlKyq.ex" ADD_DATE="2012-07-14 08:36:00" PRIVATE="0" TAGS="մի,այլ,կայքի,նշագիր,թագ,թեգ,նշագրեր,tags">Մի այլ կայք</A>
<DT><A HREF="http://eliMiKayq.ex" ADD_DATE="2011-08-14 08:36:00" PRIVATE="0" TAGS="նշագիր,թեգ,թագ">Էլի մի կայք</A>
</DL>
<p>

Քանի որ մենք մեր Վորդպրեսական կայքերում ու բլոգերում ունենք տաքսոնոմիաներ ՝ նշագրեր և կատեգորիաներ, մեզ մնում է միայն գրել մի sql – սքրիփթ, որը տվյալների բազայից կհանի մեր բոլոր փոստերը և էջերը անհրաժեշտ ֆորմատով: Տալով ADD_DATE ատրիբուտին փոստի կամ էջի հրապարակման ամսաթիվը որպես արժեք, իսկ TAGS ատրիբուտին մեր տաքսոնոմիաները ՝ նշագրերը և բաժինները (կատեգորիաները): Ահա սքրիփթը:

Սա փոստերի համար

SELECT
CONCAT('<DT><A HREF="',`guid`,'" ADD_DATE="',`post_modified`,'" PRIVATE="0" TAGS="',(SELECT GROUP_CONCAT(tm.name)
												 FROM `wp_terms` tm
												 INNER JOIN `wp_term_taxonomy` tt on tt.term_id=tm.term_id
												 INNER JOIN `wp_term_relationships` tr on tr.term_taxonomy_id =tt.term_taxonomy_id
												 WHERE tr.`object_id`= p.`id`
												 ),'">',`post_title`,'</a>')
FROM `wp_posts` p
WHERE `post_status`='publish'
AND p.`post_type`='post'
ORDER BY p.`post_modified` DESC

Իսկ հաջորդը էջերի համար

SELECT CONCAT('<DT><A HREF="',`guid`,'" ADD_DATE="',`post_modified`,'" PRIVATE="0" TAGS="',REPLACE(`post_title`,' ',','),'">',`post_title`,'</a>')
FROM `wp_posts` p
WHERE `post_status`='publish'
AND p.`post_type`='page'
ORDER BY p.`post_modified` DESC

phpMyAdmin-ում SQL-ը աշխատեցնելուց հետո արդյունքը էքսպորտ արեք որպես CSV: Այսպիսի կարգավորումներով:

SQL-ի աշխատանքի արդյունքը, որպես CSV էքսպորտի կարգավորումներ
SQL-ի աշխատանքի արդյունքը, որպես CSV էքսպորտի կարգավորումներ

Ձեր SQL-սքրիպտի վերադարձրածը էքսպորտ անելուց հետո ստացված ֆայլի սկզբում ավելացնում եք այս կտորը ՝

<!DOCTYPE NETSCAPE-Bookmark-file-1>
<META HTTP-EQUIV="Content-Type" CONTENT="text/html; charset=UTF-8">
<!-- This is an automatically generated file. It will be read and overwritten. Do Not Edit! -->
<TITLE>Bookmarks</TITLE>
<H1>Bookmarks</H1>
<DL>
<p>

Իսկ վերջում այս մեկը ՝

</p>
</DL>

Պահպանել, ու դու արդեն պատրաստ ես գրոհելու սոցիալական էջանշաման կայքերը:

Իսկ այս մեթոդը կայքի հաճախելիության վրա իրոք ազդում է, թե ոչ, ես դեռ չգիտեմ, երբ կունենամ տվյալներ կկիսվեմ անպայման:

Վորդպրեսին վերաբերվող բոլոր նյութերը տեսեք այստեղ՝
Հոդվածներ Վորդպրեսի մասին

Ու հա, մոռացա ասեմ, անհանգիստ եղեք, գերեզմանում կհանգստանանք …



Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել