Վրիպածին շարահյուսության մասին

Վրիպածին շարահյուսություն՝ շարահյուսություն, որը ստեղծում է վրիպելու հավանականություն։ Վրիպակներ ասելով նկատի ունեմ ծրագրավորման bug-երը։ Ծրագրավորման լեզուներում կան շարահյուսորեն թույլատրված կառուցվածքներ, որոնք սակայն վրիպածին են։ Մի երկու օրինակ ցույց տամ, որոնց վրա մտածելիս հանգեցի այս մտքին։ Օրինակ առաջին՝ SQL Այս օրինակում երկու խնդիր կա, առաջին խնդիրը այն է, որ “other field”-ը երկու բառից է կազմված հետևաբար պիտի ներառվի ապաթարցի նշանների մեջ։ Երկրորդ խնդիրը այն է, որ order բառը sql-ում ռեզերվ արված բառ է, հետևաբար այն նույնպես պիտի ներառվի ապաթարցների մեջ։ Մի փոքր ձևափոխելով կարող ենք ստանալ շարահյուսորեն ճիշտ, սակայն դեռևս վրիպածին կոդ Ինչու՞ եմ ասում, որ սա դեռ վրիպածին է, այն պատճառով, որ սովորողները պիտի մի քանի կանոն հիշեն միայն մի կանոնի փոխարեն։ Լեզվի հետ առաջին ծանոթույթյան ժամանակ անհրաժեշտ է բացատրել ու ասել ամենաընդհանուր կանոնը, որը կփոքրացնի վրիպակների առաջացման հավանականությունը։ Միակ կանոնը, որը պետք է ասել, դա այն է․ որ դաշտերի և աղյուսակների աննունները “ՄԻՇՏ” պիտի դրվեն ապաթարցի նշանների մեջ, սա իհարկե

Վորդպրես – Ինչպե՞ս ստեղծել բոլոր էջերի և փոստերի ցուցակ (որպես էջանիշների ֆայլ)

սոցիալական էջանշման կայքերի մի մասը ունի էջանիշների իմպորդ-էքսպորտի հնարավորություն: Իմպորտը և էքսպորտը կատարվում է նեթսքեյփի էջանիշների ֆորմատը ունեցող ֆայլի միջոցով : Այսինքն սա մի ֆայլի ֆորմատ է, որը համակարգերը դեռ հասկանում են և օգտագործում, չնայած որ Նեթսքեյփ Նավիգատորը այլևս չկա: Նեթսքեյփի էջանիշների իմպորտ-էքսպորտ ֆայլը ունի հետևյալ կառուցվածքը:

ԴԲ ադմիններին խորհուրդ-խնդրանք

Ժողովուրդ , եթե տվյալների բազաները միգռացիա եք անում, կամ նման բաներ, նոր բազայի էտ անտեր քեյս սենսիթիվի թռչնակը պտիչկեն մի դրեք, որովհետև հետո լիքը գրած SQL – սկրիպտներ չեն աշխատի, ու դրանց գրողները գրող ու ցավ կապրեն, որովհետև ստիպված պիտի արտագրեն սկրիպտները ու դա շատ ժամանակ կպահանջի: