in Երաժշտություն

Jean-Michel Jarre. շոու Հայաստանի Հանրապետության քսանամյակի առթիվ

ԲԱՅԱՆԴՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ -ը գրում է

Երեկ Արթուրի (Jarre) հետ խոսելիս միտք արտահայտվեց Ժան Միշել Ժառին կանչել ՀՀ քսանամյակի առթիվ Հանրապետության Հրապարակում ելույթ ունենալու: Չէ, ժողովուրդ, սա «երանի Ժառը գար» կարգի խոսակցություն չի: Այլ կերպ ասած, մենք պատրաստվում ենք դա կազմակերպել:

Ժառը, բացի բարձր մակարդակի երաժիշտ լինելուց, նաև ունիկալ շոուներ է կազմակերպում իր համերգների համար: Լազերային շոու, հրավառություն, ունիկալ ոճայնացված դեկորացիաներ… այլ կերպ ասած, սա քսանամյակն առավել նշանակալի ու նշանավոր դարձնելու հնարավորություն է:
Մոտակա ժամանակներս Ժառի համերգային շոուների ավելի լավ օրինակներ կտեղադրեմ, որ պատկերացնեք, թե ինչ է կանխատեսվում:
Քանի որ Արթուրը Ժառի ու հայ որոշ կազմակերպիչների հետ կապ ունի, մնում է համերգի ֆինանսական մասը: Որը կարելի է մարաթոնի սկզբունքով իրականացնել:
Ի՞նչ կասեք:)))

Քոմենթները գրել այստեղ