բաժին Խառը

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Անձնագրային և Վիզաների Վարչությանը

Հարգելի համաքաղաքացիներ,ես այլևս չգիտեմ, թե ում դիմեմ, որ իմ հարցի պատասխանը ստանամ: Ես ապրում եմ Էջմիածնում, անձնագրիս վավերականության ժամկետը ավարտվել է ս.թ. փետրվարին ԵՎ ԵՍ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՉՈՒՆԵՄ ԱՆՁՆԱԳԻՐ: Ներկայացել եմ մեր տարածքային անձնագրային բաժին փետրվարի սկզբին, ասացին, որ պետք է փոխվի անձնագիրս, և մինչև հիմա ինձ պնդում են, որ անձնագիր տպելու ԹՈՒՂԹ ՉԿԱ:
Ի վերջո, ս.թ. հունիսի 5-ին անձնագիրս հանձնեցի անձնագրային բաժին, որպեսզի ՀԵՆՑ ՈՐ ԱՆՁՆԱԳՐԻ ԹՈՒՂԹ ԼԻՆԻ, ԻՄԸ ՏՊԵՆ: Սակայն մինչև հիմա չունեմ նոր անձնագիր: passportvisa.am կայքում գրված է “ՀՀ ԱՆՁՆԱԳԻՐԸ  ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է”, ապա ասացեք խնդրում եմ, լիազորված մարմիններ, ԻՆՉՈՒ՞ ՉԷՔ ԹՈՂՆՈՒՄ հայրենասեր մնանք: Ես մի շարք գործեր ունեմ, որոնք կախված են անձնագրիցս, ես ժամկետներ եմ ուշացնում, որոնք համար տույժերի և տուգանքների եմ ենթարկվելու, ի վերջո, աշխատանքիս վայրից ՇԱՏ կարևոր գործուղման եմ մեկնելու, որի համար դեռ վիզայի հարցեր պետք է լուծեմ… Ասացեք, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ՈՒՄԻ՞Ց ՊԱՀԱՆՋԵՄ ԱՆՁՆԱԳԻՐ, Ո՞Վ Է ՎՃԱՐԵԼՈՒ ԻՄ ՏՈՒՅԺ-ՏՈՒԳԱՆՔՆԵՐՍ, որոնք գոյացել են անձնագրիս չլինելու հետևանքով: Ո՞ր ատյաններին ուղղեմ նամակս, որ ստանամ հուզող հարցերիս պատասխանը:

Ծովինար Մանվելյան

Նույն նամակը նաև էլ.փոստով ուղարկվելու է վարչության :

  1. սիրելի Ծովինար ես նույնպես ապրում եմ Էջնիածինում և հայտնվել եմ նույն կարգավիճակում արդեն 1 ամիս է երեխայիս անձնագիրը չեմ կարողանում վերցնել, որ մեկնենք հանգստանալու, իսկ արձակուրդներն անցնում են

Մեկնաբանությունները փակված են