in Գրքեր (կարդացած և լսած), Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ)

Գեորգ Շուստեր – Գաղտնի միությունների պատմություն (կոնսպեկտ 4)

Շարունակում ենք
Իսլամ
հետաքրքիր միտք 7:
Նախաիսլամական ժամանակաշրջանի արաբների մոտ տարածված էր աստղապաշտությունը:
Դե նոռմալ ա, անապատում անընդհատ աչքերի առաջ մեծ մեծ չափերի աստղեր էին, ինչ ասես որ մարդու մտքով չի անցնի, մեծ ու մոտիկ աստղերի տակ անընդհատ գիշերելիս :

Դռուզներ


Մի գլուխ «դռուզներ»-ի մասին: Լիբանանում, Սիրիայում և Իսրաելում
տարածված իսմաիլիտական աղանդի մի տարատեսակ … Սրանց մոտ հետաքրքիր էր կանաց և տղամարդկանց գրեթե հավասար իրավունքները, ու ռենկարնացիաի մասին ուսմունքը: Հասարակությունը նաև բաժանված է երկու խավի հատուկ նեղ շրջանի մեջ մտնող «իմացողներ» -ը, որոնց շատ հարգում են , բայց սրանք ոչ մի այլ առավելություն չունեն սովորական մարդկանց հետ համեմատած, աշխատում են մյուսների նման և այլն, ուղղակի  սրանք ունեն մատչում  հնարավորություն կարդալ  դռուզերի ծիսական գաղտնի գրքերը և մասնակցել ծիսակակարգին: Իմիջիայլոց այս խավում կան ինչպես տղամարդիկ այնպես էլ կանայք …

Սուֆիներ
Շան լափ 1:
Ուրեմն Շուստերը ոչ միայն տեղյակ չէր սուֆիզմից, այլև իսկի չէր էլ իմանում , որ դերվիշական եղբայրությունները սուֆիական խմբեր էին: Նա առանձնացում է այս գրքում այդ խմբերը որպես երկու տարբեր երևույթ:
Շան լափ 2:
Շուստերը նկարագրում է Մավլավի եղբայրության այնպիսի ծեսեր, որոնք իրականում չէն կատարվում այս եղբայրության անդամների կողմից, չնայած այլ դերվիշական եղբայություններ ունեն նմանատիպ ծեսեր, խոսքը գնում է տռանսի մեջ ընկած շուրջպարի մասին, որի ժամանակ դերվիշները բռնվում էին իրար ձեռքերից: Այս ծեսը տարածված է Մարոկկոյի դերվիշների մոտ և աֆրիկյան եղբայությունների մոտ : Մավլավիները դրանք պտտվող դերվիշներ են, որոնց հիմնական ծեսը պտտվելն է սեփական և խմբի համար ընդհանուր առանցքների շուրջ առանց իրար կպնելու : Հնարավոր է , որ Շուստերի այս կարծիքը տարբեր սուֆիական համայքների տարբերությունները սխալ ըմբռնելու հետևանք է: Ինչպես նաև ինֆորմացիայի պակասի հետևանք: Այդ ժամանակ դեռ չկար Իդրիս Շահի(ռուսերեն) ֆոնդամենտալ  «Սուֆիները» աշխատությունը(ռուսերեն) , որը հիմա անցնում են նույնիսկ Օքսֆորդի համալսարանում: Եվ որը լույս է սփռել այս ուսմունքի մասին տարածված բազմաթիվ մոլորություննեիր վրա: Չկար նաև Խազրատ Իննայատ Խանի գրված հետքրքրագույն գրքերը
Մավլավիների պարը կարելի է տեսնել Ռոն Ֆրիկի «Բառակա» ֆիլմում: Նաև հետաքրքրության դեպքում խորհուրդ կտամ դիտել Սոֆիի Հոգին – Իսլամի Միստիկական Երաժշտությունը(Sufi Soul – The Mystic Music of Islam) ֆիլմը: Հղում Այստեղ կան բազմաթիվ սուֆիական ծեսերի նկարահանումներ: Մավլավիների պարը կոչվում է սամա, ոչ թե զիքր ինչպես ոմանք կարծում են:
Շարունակություն Տամպլիերների մասին է լինելու …

Այս կոնսպեկտի մյուս մասերը
  1. Լավ նյութ էր Արտակ ջան: Շնորհակալ եմ: Էս տեսակ նյութերը նոր մտքեր են բերում ու նոր հետաքրքրություններ: Այ Տամպլիերները ինձ միշտ շատ են հետաքրքրել, կխնդրեի մի քիչ ավելի ծավալուն գրեիր նրանց մասին:

Comments are closed.