in Իմ մասին, Լուսանկարչական մտքեր

Լուսանկարների ընտրության մասին

Կյանքումս կարևոր փոփոխություններ են սպասվում: Իսկ ամեն անգամ երբ որոշում եմ ինչ որ բան էականորեն փոխել սկսվում է վերադասավորման փուլը: Եվ միտքս և կյանքս, գրքերս, դիսկերս, փոստերս, լուսանկարներս, էջանիշներս ժամանակի ընթացքում էնտրոպիայի օրենքով քաոսայինության են ձգտում: Եվ այսպիսի փոփոխություններից առաջ պահանջ է առաջանում դասավորել ամեն բան: Ու ավարտել կիսատները:
Բլոգիս մեջ ահագին բան եմ փոխել, որոշ հին փոստեր ձևափոխել եմ, որոշները ջնջել , նոր էջեր կան և այլն: Մի էջ էի ցանկանում սարքել, ծիպը ընտրված լուսանկարներս, նու յանմ ամենալավերը: Ինձ թվում էր, որ մի 50 հատ լավ լուսանկար կջոգեմ: Հետո սկսեցի ջոջգատել, ~3000 հատից մնաց մի 150 հատ, հետո երկրորդ փուլ:
Մի խնդիր կար, որի վրա մի քիչ ավելի երկար մտածեցի քան պետք էր, որ՞ նկարները դնեմ, որո՞նք մարդիկ են հավանում, իսկ ես գիտեմ թե դրանք որ նկարներն են: Թե՞ , որոնք ես եմ շատ սիրում: Այս երկու բազմությունների հատումը չնչին է, շատ քիչ են այն նկարները որոնք և ես եմ սիրում և դուք …
Ասեցի լավ, երկու էջ կսարքեմ, մեկում կգրեմ «Իմ սիրած լուսանկարները» իսկ էն մեկում «Ձեր սիրած լուսանկարները»: Հետո մտածեցի, որ ի՞նչ տարբերություն ձեր սիրածները այսպես թե այնպես ավելի մեծ ուշադրության են արժանանում քան իմ սիրածները: Շեյր ու լայք եք անում և այլն … Իսկ իմ սիրածները այդպես էլ մնում են առանց մեծ ուշադրության, ու որոշեցի , որ «Ձեր ամենասիրած նկարները» թող գնան կորչեն գրողի ծոցում, միայն իմ ամենասիրածների համար կսարքեմ էջ:
Բայց այդպես էլ չկարողացա իմ ամենասիրած նկարները ընտրել:
Որին նայում էի, չէի հավանում, վերջը լրիվ զիբիլ դուրս եկավ:
Մի խոսքով, ոչ մի այդպիսի էջ էլ չի լինի, ես իմ ուզած լուսանկարիչը չեմ դառել փաստորեն:

 

Անհանգիստ եղեք, գերազմանում կհանգստանաք: Ու հա, լուսանկարեք ինչքան կարող եք … Որ եթե մի օր աշխարհը վերանա, ձեր լուսանկարնեով այն հնարավոր լինի վերականգնել: Ու որքան գեղեցիկ լուսանկարները շատ լինեն, այքան նոր աշխարհը ավելի գեղեցիկ կլինի: