in Երաժշտություն, Փիլիսոփայական

Երաժշտության միջազգային օրվա մասին

Ամեն տարի սպասում եմ այս օրվան: Լավ օր է, ու լավ միտք է այսպիսի տոն ունենալ: Ապրեն ֆրանսիացիք:

Լավ Էլին նվագեց, կա՜յֆ, շատ լավ էր, կարոտել էի Լավ Էլի, Իմեջին ջազ բենդը կայֆ էր, Դոգման, ապրեն:

Հետո մեկը կա , բա մենք այստեղ անտիքյառթ ենք ու եսիմ էլ ինչ զահռութիքա, մենք այստեղ շոուբիզնեսով չենք զբաղվում, այլ ճշմարիտ արվեստով: Բայց հետո հանկարծ մոռացավ թե ինչ էր ասում ու մի կես ժամից հետո սկսեց տոպրակից դիսկեր , մայկեք ու բռոշկեք շպրտել հանդիսատեսների վրա: Այո , դա հաստատ շուբիզնեսի հետ կապ չունի, դա ճշմարիտ արվեստ է: Ուղակի Դզեն է, էլ չասելու …

Ափսոսում եմ , որ չկար Որդան Կարմիր ու Բամբիռ, Բամբիռը գնաց Իռլանդիա , Որդանը՝ Ռուսաստան: Ափսոս, որ Օքսենհեմ չկար:

Ու ես գիտեմ , որ Բամբիռը իռլանդիայի մի քաղաքում է ապրում, որտեղ 40-ից ավել փաբեր կան, ու ամեն օր համերգ ունեն, օրը մի փաբում ու այդպես … մեկ ու կես ամսից նոր կարող են կրկնել սկզբից:  Հրաշալի է:

Իսկ Որդան Կարմիրը հիանալի մասնակցություն է ունեցել Էներջենզա փառատոնին, բազմաթիվ կողմնակի հրավերներ է ստացել Ռուսաստանի այս ու այն քաղաքում ու այս ու այն կլուբում ու փաբում ու գնացել են նվագել են: Իսկ հիմա ձայնագրում են նոր ալբոմ, հենց այնտեղ Ռուսաստանում ու վախենում եմ, որ նրանք էլ կլքեն Հայաստանը:

Լավ է, որ տղեքի գործերը լավ են գնում, որ փող են կարողանում աշխատել, նաև ճանաչվում , հասկացվում ու սիրվում են: Իսկ այստեղ անընդհատ բախվում էին ոմանց մանր ինտրիգներին ու նախանձին: Հետո նորմալ փող չեն կարողանում աշխատել նվագելով և այլն:

Բայց ես նրանց կենդանի լսելու հոգևոր պահանջ ունեմ:

Մի քանի անուն էլ եմ գրելու ում գնալը ինձ կիսատեցնում է՝ Արամ, Ռաֆո, Բագրատ, Շուշո …

Նենց չի, որ ամեն օր տեսնում էի, բայց գիտեի, որ մոտակայքում են, կարելի էր զանգել ու գնալ գարեջուր խմելու կամ էլ անիմաստ թափառելու: Թեկուզ հազարից մեկ:

Նարուտո մուլտում սենց մի խոսակցություն կա:

– Տունը դա այն տեղն է, որտեղ քո մասին մտածում են, ու որտեղ դու միշտ կարող ես վերադառնալ:

– Այսինքն, եթե նրա մասին շատ մտածեմ կվերադառնա՞:

 

Շատ շուտ մի երազ էի տեսել , Ռուսաստան գնացած ընկերներիցս մեկին տեսա, կրակի մոտ նստած զրուցում էինք,  նույն օրը զանգեց, բա գալիս եմ Հայաստան: Ինչ որ մի անհասկանալի ու անքակտելի կապ կա: Այսպիսի մի բան էլ ծնվեց այդ ժամանակ: Չափից ավել պաթետիկ ա , բայց դե ի՞նչ անեմ, ինչ կա էտա:

 

Անհանգիստ եղեք, գերեզմանում կհանգստանաք: Հիմա դեռ շուտ է: