Խոստեցել էի գրել բազմազանության մասին , նույնիսկ երկու անգամ էի խոստացել:
Ու կարևորը ինձ համար այս հարցում, ոչ մարդու իրավունքներն են, ոչ հիմնարար ազատությունները ոչ էլ հասարակության բաց կամ էլ փակ լինելը:
Ինձ համար կարևորը բազմազանություն ցանկանալու հոգեբանական ու հոգևոր կողմն է:
Նախ ասեմ, որ բազմազանությունը ընդամենը մոտարկման հարց է, դիտարկելու մանրակրկիտության: Մի տեսանկյունից երկու մարդ իրար նման են, իսկ ավելի շատ խորանալուց ու ուշադիր ուսումնասիրելուց հետո երևում է , որ շատ էլ տարբեր են: Մեկ այլ դեպքում նայում ես, երկու հոգու, տեսնում ես, թե որքան են տարբեր մյուսներից, սակայն միայն առաջին հայացքից է դա այդպես, մի քիչ խորանում ես ու տեսնում, որ դրսից տարբեր են, մեկի մազերը ասենք երկար է ու նա տատու ունի, իսկ մյուսը դռեդ ունի ու ասենք բուսակեր է, սակայն միջուկը նույնն է, երկուսն էլ հոգնած, դժգոհ ու միայն կայֆ որոնող մարդիկ են: Ու բողոքում են թե իրենց ինչու՞ չի ընդունում հասարակությունը և այլն:
Հենց սրա վրա եմ ուզում խորանալ, այս արտաքին հայացքից շատ տարբերվողներն են, որ մտածել են բազմազանության տոն ու երթ ու այդպիսի բաներ:
Նորմալ բան է, երբ մարդ ուզում է որ բոլորը իր նման լինեն, ռոք լսողները ուզում են, որ բոլորը ռոք լսեն, պլանքյաշները որ պլան քաշելը չարգելվի, պանկերը որ իրենց ընդունեն և այլն, հավատացլայները որ բոլորը հավատան, աթեիստները ՝ որ չհավատան և այլն:
Իրականում կա ընդամենը երկու իդեալականացված տարբերակ՝
- Կա մի հասարակություն, որտեղ ոչ մեկի դհոլին չի, թե ով ինչ է հագնում կամ ինչ երաժշտություն լսում ու ինչպես է մտածում:
- Կա մի հասարակություն, ու մի տարբերվող մասսա ու տարբերվողները ճնշված են:
Մի մարդ որոշել է իռոկեզ անել գլխին
- 1.-ին հասարակությունում դա մեծ հավանականությամբ մոդայի արդյունք է, շատերն են այդպես անում:
- 2.-րդում նա իրոք տարբերվող է, նա ներքին պատճառներ ունի դա անելու, նա իսկական պանկ կլինի:
Մի մարդ որոշել է կրոնը փոխել կամ նույնիսկ դառնալ աթեիստ
- 1. ոչ մեկին չի հետաքրքրում թե դու ինչ ես դավանում, ու դու կարող ես քանի անգամ ուզում ես փոխել քո կրոնը, դա նորմալ է , դու փաստորեն որոնող ես :Դ:Դ:Դ
կամ դառնալ աթեիստ. հիմա մոդա է, շատերն են աթեիստ, չնայած շատերն էլ հոգեգալստական են կամ կաթոլիկ ու կապ չունի, ամեն ինչից էլ շատ է ու ոչ մեկի դհոլին էլ չի ոչ մի բան - 2. պատկերացնենք Հայաստանում մեկը ուզում է դառնալ մահմեդական, կամ ավելի վատ, մահմեդական աշխարհում ՝ աթեիստ:
ու սկսվում են ճնշումները , բարեկամները, ծանոթները, ընկերները, պետությունը և այլն , նույնիսկ փողոցում «я не лягу, под стилягу» ու այդպես շարունակ: Ու այս նորաթուխ աթեիստը կամ մահմեդականը այդ որոշումը ընդունելուց առաջ եկար է մտածելու, ու նա իսկական կլինի, ոչ թե մոդայական կամ էլ պատահական: Կլինի իսկական աթեիստ, իսկ մյուս դեպքում իսկական մահմեդական:
Ու ոչ մեկը թող չասի, որ տարբերվողները ուղղակի ուշադրություն են ուզում ու այդ պատճառով էլ տղեքը երկար մազ են պահում կամ տատու անում կամ լինուքս ու հեծանիվ քշում, աղջիկները պլան քաշում կամ էլ շատ կարճ հագնում: Դա կա, հաստատ , ուզում են ուշադրություն, բայց դա միակ բանը չի: Շատ դեպքերում նրանք զգում են որ տարբերվում են, բնականից են տարբերվում, կամ էլ կյանքն է այդպես դասավորվել, ու տարբերությունը ուզում է մի ձև իրեն դուրս գցել դեպի արտաքին աշխարհ: Ու վերջ ի վերջո դուրս է գցում: Տարբերվողը իրոք տարբեր է, ու ձև չի թափում փակ հասարակությունում, որովհետև ուղղակի ռաձի պրիկոլա չի ցանկանա ճնշված լինել ու չհասկացված:
Ու մի օր գալիս են խառնածին լոզունգներով մարդիկ ու ասում, եկեք բոլորս օրիգինալ լինենք ու տարբեր: Հու՞ստ, հը՞
Այստեղ երկու բանալի բառ կա ուժ և ճանապարհ: Մարդու հոգևոր ճանապարհը ու ամբողջական ուժը: Եթե մարդը եկել է մի վիճակի երբ արդեն նրա տարբերությունները մյուսների աչքն են մտում, նա ահագին ճանապարհ է անցել ու մտնում է մի նոր դժվար փուլ: Այդ փուլում սկսվում են կատարվել հետևյալ բաները:
Այն մարդիկ ովքեր իսկական չէին, կկտրվեն, կպոկվեն: Կապ չունի, թե որքան են տարբերվողին նման կամ տարբեր, եթե չկա իրական կապ նրանց միջև, ապա սութի ու պայմանական կապը կկտրվի: Կարող է նաև ցավոտ լինել երկու կողմի համար էլ, բայց դա անհրաժեշտ է, հարաբերությունների անկեղծությունը ու ամրությունը ստուգելու համար: Բալաստ է ազատվում կյանքում:
Նոր ոչ էական ու ոչ ճշմարիտ հարաբերություններ այլևս չեն ստեղծվի, մարդիկ կասեն սա խելագար է, «տեսնու՞մ ես ինչպես է հագնվել» , կամ էլ «հլա դրա կարդացած գրքերին» կամ էլ դա աղանդավոր է ու այդպես շարունակ, ու կաշխատեն հեռու մնալ:
Տարբերվողը կսկսի տեսնել շրջապատող սովորական մարդկանց վարքը, որովհետև միայն նրա ներկայությունը արդեն շաբլոնի փոփոխություն է ենթադրում, ու մարդկանց իրական շարժառիթները ու մտածելակերպը միանգամից երևան կգան: Ու ոչ թե միայն կոնկրետ այս կամ այն մարդու, այլ ընդանհրապես ասած մարդու, մարդու դասի, Հոմո այսպես կոչված Սափիենսի:
Միգուցե տարբերվողը այնքան տարբեր լինի, որ միայնակ մնա, ինչ արած ,դա էլ իր ընտրած ճանապարհն է, Մորֆիուսի տված հաբերից պետք էր ուրեմն ընտրել այն մյուսը ու մոռանալ ամեն ինչի մասին: Բայց եթե այս մեկն էր ընտրել ուրեմն միայնակությունը իր ճանապարհն է ու իր ուժի արտահայտումը:
Բայց տարբերվողը կարող է և թույլիկ լինել ու ցանկանալ, որպիսի իրեն հեշտ լինի, որ բոլորը տարբերվեն ու սկսի բազմազանություն քարոզել ու տարածել ու գտնի մի քանի իր նման տարբերվող թույլիկներ ու ծույլիկներ ովքեր նույնպես տարբերվող են թվում իրենք իրենց ու տենց սիմբիոտիկ կայֆեր անեն, իրար բողոքելով որ իրենց չեն հասկանում ու չեն ընդունում որովհետև իրենք տարբերվող են: Ոչ սիրելինես, ձեզ չեն ընդունում ու չեն հասկանում որովհետև դուք թույլիկ եք ու ծույլիկ:
Իրական տարբերվողը կարիք ունի իր ապրելակերպի համար պայքարել ամեն օր, ամեն մի քայլը գնահատել, ծանր ու թեթև անել, որովետև ամեն մի նոր տարբերությունը իր համար նոր խնդրիներ է առաջացնելու, ու եթե իգռա նե ստոիտ սվեչ ու այդ նոր տարբերությունը այդքան էլ էական չէ, դրանից հրաժարվել, ու կմնան միայն էգզսիստենցիայի համար էական տարբերությունները, ոչ թե այն տարբերությունները որոնք նենց դրսից են, ոչ թե մեջից են ծնվել: Իսկ էական տարբերությունների համար պայքարը տարբերվողին կուժեղացնեն:
Տարբերվողները, կանգնելով բազմազանություն ստեղծելու քարոզչության ճանապարհի վրա թուլանում են: Տարբերվողին բազմազանություն պետք չի, հոգու առյուծին առյուծ լինելու համար միջավայր է պետք, հակառակ դեպքում առյուծը այդպես էլ երեխա չի դառնա:
Ամենայուրահատուկ բույսերը միշտ էլ վայրի ու դժվար պայմանների հետևանք են: Սակայն կա մի այլ տարբերակ: Երբ վարպետն է աճեցնում բույսը, արտաքին պայմանները ճշգրտորեն կառավարելով:
Հին բաներից պատմեմ մի քիչ էլ, թե ինչպես էին անցյալի հոգևոր դպրոցների վարպետները մարդկանց հոգեպես տրանսֆորմացնելու համար օգտագործում տարբերվելու էֆեկտը հոգևոր ու հոգեբանական վարժանքների ձևով:
Սուֆիներ
Կա մի սուֆիական տարիկատ (ճանապարհ) , կոչվում է «Խայտառակության ճանապարհ» : Այս տարիկատի ամենակարևոր առանձնահատկությունը նորաթուխ համախոհների համար նախատեսված վարժությունների մի խումբ էր, երբ աշակերտները պիտի անեին այնպիսի քայլեր, որոնց հետևանքով նրանք պիտի խայտառակ լինեին: Նպատակը ՝ սութի կապերը քակտելն էր ու հասարակական կարծիքին դիմադրելու ընդունակություն ձեռք բերելը:
Դզեն
Ճապոնական Դզենում կա մի դպրոց, «Ակնթարթային լուսավորման դպրոց», որի համախոհները նույնանման պրակտիկա ունեն, նրանց վարպետների մասին կան բազմաթիվ պատմություններ երբ նրանք միզում էին փողոցներում, կամ վայրենի ձայներ էին արձակում, կամ էլ այլ ոչ նորմատիվային վարք էին ցուցաբերում: Հոգեբան Սուդզուկին էր կարծեմ, բացատրում էր դա նրանով , որ այդպիսի վարքը հստակ կառավարվում էր, ու վարպետը միշտ հստակ նպատակ էր հետապնդում այդպիսի արարքներ անելիս: Ու օգտագործում էր մարդկանց մոտ ստեղծված հոգեբանական մանթոն ու ստրեսը, հոգեբանական տրանսֆորմացիաներ առաջացնելու համար:
Կաստանեդա
Կաստանեդայի ուսմունքի հետևորդները նույնպես ունեն վարժությունների ու տարօրինակ պրակտիկաների մի հավաքածու: Սրանց նպատակը մի քիչ այլ էր, Կաստանեդան ասում էր, որ ոչ սովորական վարվելակերպը շեղում է «հավաքման կետը» ու նոր տիպի ընկալումներ ու փորձ է տալիս մարդուն:
Սա ուղակի նենց լիրիկական շեղում, ուզում եմ սրանով ասել որ յուրահատկություն կարելի է զարգացնել, կոնկրեց մի մարդու մոտ, բայց բազմազանություն ոչ:
Ու հա մոռացա, այս սպիտակ աղջիկը կամ սևերից ավելի ուժեղ կդառնա ու իրոք հետագայում կհարստացնի աշխարհը, կամ էլ կաշխատի այնպես անել, որ սևերի մի մասի փոխարեն լինեն դեղիններ, մի մասի փոխարեն կարմիրներ ու մի մասի փոխարեն էլ սպիտակներ: Ու սևերի խմբային բազմազանությունը կվերանա: Չեն լինի այլևս բազմազանությունների խմբեր, բայց կլինեն փսեվդոբազմազն մարդիկ:
Անհանգիստ եղեք, գերեզմանում կհանգստանաք, բազմազանությունը լավ է , բայց այն պետք չէ քարոզել, այն իրականում կա, իսկ փսեվդոբազմազանությունը իրական բազմազանության քոքը կկտրի:
ՀԳ: Բժ. Հաուսն էլ չի վախենում յուրահատուկ լինելուց, ու ոչ կարևոր կապերը կարողանում է կտրել իր բռիությունը ու դաժանությունը օգտագործելով: Ու նաև իր ոչ ստանդարտ վարքը օգնում է իրեն մարդկանց սրտերին հասնել երբ դա անհրաժեշտ է: Ու նույնը Լայթմանը, չնայած այդքան բռի չի, բայց էլի բավականին ոչ ստանդարտ է: Պիտի երևի բանուգործները թողնեն ու գնան բազմազանության երթեր կազմակերպեն, որ իրենց նման մարդիկ ավելանան: Հուստ՞ … հը՞
ՀԳ:2 որ ասում էի, թե խոսացել եմ, խոստացել եմ այս երկու փոստերում
Այնտեղ, որտեղից գալիս եմ ես, կա ու շարունակում է ապրել մի հասարակություն, որտեղ խորը ու կարևոր բարոյական արժեքները կողքին, մարդիկ ոչ թե ճնշում, այլ փնտրում են տարբերվող մարդկանց, կամ հատկանիշներ, բնավորության գծեր: Հետո.. հետո ըստ այդմ հորինում են մականուններ 🙂 Դժվար թե սուր հակադրության հանդիպի այն միտքս, որ լավ փնտրելու պարագայում, ամեն մարդու մեջ էլ մի տարբերվող բան կարելի է գտնել, ու հետևաբար, զարմանալի չէ, որ այնտեղ, որտեղից գալիս եմ ես, մարդկանց մեծ մասը մի «տարբերակիչ» մականուն ունի, օրինակ. Պարոն, Անչափահաս, Սատկած, Որց, Բրդոտ, Փտած, Դինջ, Խրուստալ, Պոշկանշան, Գիլաս, Կկլ, Քուրդ, Օրենք, Պրծած, Պակաս, Փարոս.. ու էդպես.. հարյուրավոր տարբերություններ…
Ասածս այն է, որ չարժե իրար խառնել տարբեր բաներ, հետո պիտակ դնել, ու հետո մտածել թե ոնց էս պիտակի տակից կարելի է դուրս գալ: Այսօր բազմազանություն ասելով այդքան էլ «դրական» տարբերվողների ի նկատի չունեն, ու հետևաբար, ազգս դարձրել են «տարբերվողներին» հալածող, ճնշող.. իսկ ես ասում եմ. եթե բազմազանությունը չի բարոյազրկում, կազմալուծում, ապակողմնորոշում ու թուլացնում ազգս, ուրեմն ազգս խնդիր չունի այն հալածել, այլ խնդիր ունի վեր հանել, ընդգծել այն, կատակել կամ հիանալ:
Չէ որ, ի վերջո, աշխարհը գեղեցիկ է իր բազմազանության մեջ..