in Խառը

DIY -ի, գոմիկների ու ազգայնականների մասին

Սիրտս ցավում է , երբ նայում եմ էս «գոմիկների» ու «հակագոմիկների» պայքարին: Ահագին մտածել եմ, մտածում էի, որ չարժե գրել այս թեմայով, բայց վերջը որոշեցի գրեմ:

1. DIY-ը զուտ գոմիկների փաբ չեր
Հա, ինչքան էլ ազգայնամոլները ու համասեռամոլները դա այդպես փորձեն ցույց տալ, ես օրինակ հաճախակի էի այնտեղ գնում, ու ինչպես հայտնի է նեղ շրջանակներում ես գոմիկ չեմ: Ու էլի շատ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդիկ գիտեմ, ովքեր նույնպես գնում էին, դե նենց հաճելի տեղ էր, սիրուն ու օրիգինալ սարքած, հանգիստ …
Համասեռամոլները ցույց են տալիս յանմ իրենց նեղացնում են, որովհետև իրենք մյուսներին նման չեն, իսկ մյուսները արդարանում են թե դա գոմիկանոց էր, ու իրենց համար բարոյական հենարան ստեղծում:

2. Եթե գոմիկների պատճառով են ավիրել փաբը, ապա մինչև այդտեղ հասնելը, շաատ տեղեր կար, ուր միայն գոմիկներ են գնում, ոչ թե DIY -ի հաճախորդների նման բազմազան մասսա: Ու նախ և առաջ այդ վայրերը պետք էր ավիրել: Հետևություն՝ փաբը այլ պատճառով են տրաքացրել, սակայն որպիսի շահեն հասարակության պահպանողական զանգվածի հավանությունը, ասել են ,որ գոմիկնոց էր դրա համար ենք պայթացրել: Ո՞րն է իրական պատճառը, մի երկու կասկած ունեմ:

3. Բազմազանության շքերթ
Սա մի առանձին կրկես է, Փինք արմենիան ու էլի մի քանի կազմակերպություններ կազմակերպում են բազմազանության շքերթ, իմաստը ճիշտ ասած այդպես էլ չհասկացա, սակայն փաստ է, որ այդ միջոցառումը որպես գեյ-պառադ չի հայտարարվել: Ու մի օր առաջ ֆբ-ում և այլ սոց.-ցանցերում տարածվում է լուր, թե գեյ-պառադ է լինելու, ազգայնական ու պահպանողական մասսան ակտիվանում է ,թե գնանք խանգառենք, ու գնում են: Դրան նպաստում է նաև Փինք Արմենիայի գոմիկամերձ համբավը: Ինչպես նաև լիբերալ մասսայի տոլերանտությունը, իսկ շքերթին ինչպես հասկանում եմ լիբերալ մասսան էր մասնակցում: Այստեղ պրիմիտիվ սադրանք եմ տեսնում, երրորդ ինչ որ ուժի կողմից պլանավորված:

4. Ծոմակը թուրքերի գեյ-պառադում
Հա ի՞նչ, գնացել ա իրա նմանների հավաքին: Ի՞նչ կա որ:
Գրում էին, որ հակահայկական քարոզ է արել, կամ ինչ որ այլ բաներ: Յութուբի տեսագրություններից միայն մի բան հասկացա, հակահայկական քարոզը նույնպես հորինած բան է, Ծոմակը միայն ասել է , որ Թուրքիան ավելի «ազատ է», քան Հայաստանը, որովհետև այնտեղ գեյ-պառադներ են լինում: Ամեն մարդ իր հասկացած չափով է գնահատում ազատությունը: Եթե այլ բան է ասել, տվեք հղում:

5. Այս ամենը մտածում եմ, որ ուշադրություն շեղելու ձև է: Ընտրությունների հետ կապ չունի, որովհետև առանց այդ էլ ընտրություններց հետո ոչ մի առտառոց շարժ չկար: Հնարավոր է, որ ոչ քաղաքական ակտիվիստների շարքերը ինչ որ ձևով ճեղքելու մտադրություն կար: Իսկ ավելի կոնկրետ Մաշտոցի այգու, Թեղուտի համար պայքարող մարդկանց շարքերը ճեղքելու համար էր արվում: Մի պարզ պատճառով այդ մարդիկ իրոք շատ բազմազան են: Ու նրանց մեջ կան և պահպանողականներ և լիբերալներ:

7. Իմ վերաբերմունքը գոմիկներին
Ես գիտեմ, որ ցանկացած հասարակության մեջ միշտ էլ եղել են գոմիկներ: Գիտեմ նաև, որ բնության մեջ են նաև հաճախակի հանդիպում: Բնությանը ինչ որ բանի համար դրանք պետք են: Սակայն նորմալ սեռական կոմնորոշմաբ մարդիկ ու կենդանիները միշտ էլ ավելի շատ են: Սա ակնհայտ է, սրա համար ոչ մի հետազոտություն կամ էլ տեսություն պետք չի: Ավելին ասեմ, գոմիկը, եթե իմ հետ շփվի երևի չի էլ զգա ոչ մի վտանգ իր համար: Բայց ուրիշ բան կա: Կա թռու գոմիկ ու ՍՈՒԹԻ գոմիկ: Թռուն նա է, ում բնությունը այդպիսին է ստեղծել, ոչ մի բան չէս կարող անել: Իսկ սութի գոմիկը քարոզչության արդյունք է, կասեք ի՞նչ քարոզչություն: Հա, կա այդպիսի բան: Օրինակ հին բաներից , երբ Կլավդիուսին ճնշել են միայն նրա համար, որ նա միայն կանանց էր սիրում: Եթե մի անգամ եղել է այդպիսի հասարակություն, որտեղ տարօրինակ էր միայն կանանց սիրելը, ապա ոչ մեկը թող չասի, որ վտանգ չկա: Ու քարոզչությունը կարող է ավելացնել սութի գոմիկների քանակը: Ես չէմ ուզում, որ այդպես լինի:
Իմացեք, որ եթե հանկարծ գեյ-պառադ լինի, ես հաստատ պոմիդոր ու փտած ձու կնախապատրաստեմ ու կկանգնեմ անտիգեյպառադ անողների կողքին:
Ու ի՞նչու պիտի լինի գեյ-պառադ, եթե գեյ լինելը նորմալ բան է համարվում ոմանց կողմից, ինչպես նորմալ կողմնորոշում ունենալը, ապա ինչու՞ դա պիտի առանձնահատուկ ցուցադրվի, գետեռոները հո՞ իրենց սեռական կողմնորաշումը ցույց տալու համար փողոցներում կապիկություն չեն անում:

8. Գոմիկներին ծեծելը
Ոչխարություն, գոմիկին ծեծելը կնոջը ծեծելու պես բան է: Առանց այդ էլ իրենց ներքին խնդիրները ունեն, թողեք իրենց յուղով տապակվեն: Իսկ ծեծելով ու ճնշելով նրանց մոտ մարտիրոսի հոգեբանություն է առաջանում:

9. Մի բան էլ, ես չեմ հավատում, որ կա թռու իգական սեռի գոմիկ, ինձ համար դրանք բոլորն էլ սութի գոմիկներ են:

10.Կասկածում եմ,որ  աշխարհում ինչ որ ուժեր կան, որոնք փորձում են գոմիկությունը քարոզելով մարդկության քանակությունը «կարգավորել»:

11. Ազգայնամոլները, ազգայնականները ու հայրենասերները:

Այս մարդիկ, վերցրել են իրենց վրա մի խնդիր, որը ի վիճակի չեն լուծել, ցավոք: Լավ բան է ազգային արժեքների համար պայքարելը, ազգի գոյատևման ու հարատևման խնդիրներով մտահոգվելը, շատ լավ բան է, բայց այն մարդիկ ովքեր հիմա իրենց համարում են այդ արժեքների պահապանը թույլ են: Դա իմ կարծիքն է, կան իհարկե այդ մարդկանց մեջ ուժեղները, սակայն մեծամասնությունը զարգացած չէ այնքան, որ կարողանա այդ գործը խելքի բերել: Սա ցավով եմ ասում:

12. Իսկ բազմազանության մասին հաջորդ անգամ …Չեմ ուզում գոմիկների հետ խառնեմ, մի այլ կողմից եմ մոտենալու այս խնդրին …

  1. Vay verjapes es tohubohi tapakutyan u angragitutyan mej mi lav ban kardaci es ameni masin ! lriv hamamit em hodvacin Artak! amenashaty es jxaynanum em es lratvamijocneri vra vor iskapes problemnery toxac, es xndiry sarqecin inchvor hamazgayin harci miazhamanak propagandelov ev miaserakannerin ev ayspes kochvac azgaynakannerin, vor azgaynakanutyuny fashizmic edqan el chen tarberum! uxaki erek herustatesutyamb tesnelov erti masin reportazh sirts ahavor nexvec te vonc en es mamuly hatkapes internetayin,vonc ed harcy senc urchacrec sarqec esim inch u vonc arhestakan texy borboqecin mardkanc krqery!shat em jxaynacel u huzvel, amen kisagraget vor internetic ogtvel giti darcela lragrox u bloger u senc iranc angragitutyamb mi avelord patcharov el mer mej bazhanararner en mtcnum

  2. ես էլ հատուկ չէի գրում շքերթի մասին, ու չնայած ոչ բոլոր կետերի հետ եմ համամիտ, լավ ես արել որ կիսվել ես, հետաքրքիր էր կարդալ։

  3. >Իսկ ավելի կոնկրետ Մաշտոցի այգու, Թեղուտի համար պայքարող մարդկանց շարքերը ճեղքելու համար էր արվում:

    լրիվ հնարավոր է։

Comments are closed.