in Uncategorized

Ցանցային պսեվդոօկուլտ մարկետինգ

Գործող անձինք
Ա. բախտագուշակ (յանմ աստրալ պատերազմների մասնագետ)
Բ. բախտագուշակի օգնական (կամավոր, կամ էլ ուղղակի անուղեղ ու բացբերան մարդ)
Գ. Թիրախ խումբ
Զոհ համար 1,
Զոհ համար 2,
Զոհ համար 3,


Զոհ համար n-1
Զոհ համար n

քայլ համար մեկ (նախապատրաստական)
բախտագուշակը իմանում է իր օգնականից թիրախ խմբի մասին ինչքան հնարավոր է շատ բան: Ամենակարևոր ինֆորմացիան դա թիրախ խմբին իրար հետ կապող կապերն են և կյանքում ունեցած նրանց դժվարությունները:

քայլ համար երկու
օգնականը բերում է բախտագուշակի մոտ թիրախ խմբից որևէ մեկին,
պատճառաբանելով, որ այցելությունը իրեն կօգնի ազատվել այս կամ այն խնդրից: Վկայակոչելով սեփական բարեհաջող փորձը:

քայլ համար երեք (մեխը այստեղ է !!!)


բախտագուշակը անհասկանալի ծես է իրականացնում, որի հետևանքում պարզում է, որ զոհի վրա կա անեծք ու սա սովորական անեծք չէ: Անեծքը ցանցային է, այսինքն վատ մարդիկ, ստեղծել են անիծյալների էներգետիկ ցանց, որի մեջ մտնում է նաև տվյալ զոհը: Ցանցի միջոցով նրանք “հաջողությունը գողանում” են ցանցի մեջ գտնվող յուրաքանչյուր մարդուց: Ու պատմում է զոհի հետ կապված մի քանի մարդկանց մասին որոշակի տեղեկություններ, մատնանշելով նրանց կյանքում տեղի ունեցող անհաջողությունները: Շատ մեծ
սկեպտիկ ու անհավատ է պետք լինել սրան դիմանալու համար, իսկ այդ սկեպտիկը ու անհավատը երբեք չի հայտնվի այստեղ: Ու հավանականությունների նորմալ բաշխման օրենքով, մարդկանց  բավականին մեծ քանակություն կընկնի այսպիսի խաբեության ազդեցության տակ:
 Այո՛, արդեն ճեղքը բացված է … Հետո բախտագուշակը սկսում է կիրառել հոգեբանական ազդեցության բոլոր այն մեթոդները, որոնց տիրապետում է … աստեղ ամեն ինչ կարող է օգտագործվել ֆոկուսներ, հիպնոս, տրանսային տեխնիկաներ, կիսալույս, երաժշտություն, մոմեր, նույնիսկ հոգեմետ նյութեր և թմրանյութեր:

քայլ համար չորս
 զոհին “ազատում է” անեծքից: Անեծքից ազատեվլու պրոցեսը , իմիջիայլոց , մի օրում չի կատարվում, դա կատարվում է որոշ ժամանակահատվածում, մի քանի այցի ընթացքում: Սա ունի երկակի իմաստ:
Առաջինը ՝ ավելի խորը մոլորության մեջ գցել զոհին
Երկրորդը ՝ մուղամով իմանալ նոր տեղեկություններ
Դե այդպիսի ուղեղի լվացում անցած մարդը արդեն անգիտակցորեն կսկսի փնտրել իր կյանում լավացումներ: Ու կգտնի:

քայլ համար հինգ (իտերացիոն)
 “Փրկություն ստացած զոհը” իհարկե դառնում է “ավետարանիչ” , նա գնում է ու սկսում նաև “ցանցակիցներին” պատմել դավադրական ցանցի մասին: Գտնում է մի կամ մի քանի հոգու , որոնց համոզում է . և այսպես շարունակ … առաջին զոհը դառնում է օգնական:

Այստեղ կարևոր է ,նաև մի փաստ, որ ամեն մի նոր “ավետարանիչ” ձեռք բերելով, բախտագուշակը ընդաևձակում է նաև իր թիրախ խումբը …

ՀԳ: Հարցը այն չէ, որ էներգետիկ ցանցեր չէն կարող լինել: Ես չգիտեմ: Հարցը առավել ևս այն չէ, որ մարդու վրա ազդեցության դեռևս ոչ ուսումնասիրված մեթոդներ չկան: Դա էլ հաստատ չգիտեմ …
 Հարցը այն է, որ այսպիսի սխեման կարող է աշխատել շատ էֆեկտիվ , անկախ նրանից կա՞ այդ “ցանցը” թե ոչ …