in Իմ մասին, Կյանքի Օպտիմալացում, Փիլիսոփայական

Գործից դուրս գալու մասին

Հա, ճիշտ եք հասկացել, գործից դուրս եմ գալիս, ու հաջորդ հարցին ՝

– բա ու՞ր ես գնում

Այսպիսի պատասխան եմ տալիս

– տուն

Անցնում եմ ֆրիլանսի՝ տանը աշխատելու: Ու մտածում եմ , որ այս աշխատելու մոդելը ամենալավն է , բոլոր հնարավոր մոդելներից: Համենայն դեպս ինձ համար:

Նախորդ գործս ինձ ահագին բան է սովորեցրել, օրինակ պլանավորել աշխատանքները: Այդպիսի մի պլան ունեմ, որտեղ բոլոր ընթացիկ պրոեկտներս են, ինչպես նաև ունեմ մի բաժին, որի անունն է «երազանքներ»:

Հիմա այդ երազանքների բաժինի պլանները խելքին ավելի մոտ կլինի իրականացնելը:

Բայց քայլ այլ քայլ

Բանկեր

Ոչ մի ծրագրավորողի խորհուրդ չեմ տալիս աշխատել բանկում, հատկապես հաշվետվությունների բաժնում: Առաջին մի տարին դեռևս հետաքրքիր է, իսկ հետո սկսվում է այլանդակությունը: Սկսվում է ճահիճը, ու պոեզիայի բացարձակ բացակայությունը 🙂 Ստեղծվում են նոր տեխնոլոգիաներ, նոր մեթոդներ, ու դու դրանք չես կարողանում փորձել, որովհետև ամեն բան արդեն որոշված է: Ասենք արդեն կա SQL սերվեր 2025 որը ունի թույն ֆունկցիաներ, ու կարդում ես փսլինքներդ թափվում են, ուզում ես փորձել, բայց ձեր մոտ դրաված է SQL սերվեր 2000 ու փոխելու մասին ոչ մի խոսք չկա ու չի էլ լինելու: Ու սա գործիքների հարց է, դու կարող ես արտահայտել այն մտքերը որոնց համար հարմար գործիք ունես, հարմար նկարագրման լեզու: Դա է զարգանալու ճանապարհը, միշտ նոր բան փորձել, նոր տեխնոլոգիաներ կիրառել, նոր մեթոդներից օգտվել: Պետք է հարստացնել արտահայտչամիջոցները: Սա ճիշտ է և արվեստի և գիտության և ծրագրավորման մեջ: Արվեստի դեպքում ակնհայտ բան է: Բայց օրինակ գիտության համար այդքան էլ ակնհայտ բան չեմ ասում: Որպիսի թեմայից շատ չշեղվեմ միայն մի օրինակ բերեմ: Ֆիզիկոսները ստեղծել են թենզորական անալիզ, որը մաթեմատիկայի մի նեղ ճյուղ է, բայց որով հարմար է նկարագրել ռելատիվիստական երևույթները, սա իրականում երկրաչափության մի բաժին է. վեկտորական երկրաչափության , սակայն ինչպես հայտնի է հարաբերականության մասնավոր տեսությունը դա տարածության երկրաչափության տեսություն է: Ուրիշ մեթոդներով էլ կարելի է նկարագրել նույն խնդիրների դասը, բայց մարդիկ գտել են, որ դա ավելի հարմար եղանակ է: Ու նույնը ճիշտ է նաև ծրագրավորման համար …

Բանկում իմ աշխատելուց մի կարևոր բան էլ եմ վերցրել, ու դա շատ շուտով կդառնա եկամուտի ևս մի աղբյուր: Խոսքը գնում է տվյալների վերամշակման և ներկայացման լավագույն ձևերի մասին: Ու հատկապես մայքրասոֆթի էքսելի միջոցով դա անելու մասին: Բայց լավ … սրա մասին մի ուրիշ անգամ …

8 ժամյա աշխատանքային համակարգ

միգուցե այս մոդելը երբևէ ունեցել է առավելություններ, ու ուժեղացրել է տնտեսությունները, ու նույնիսկ չեմ բացառում, որ հիմա էլ շատ մասնագիտություններում անփոխարինելի է, բայց տտ ոլորտում մտածում եմ, որ հեչ էլ էֆեկտիվ չե: Որովհետև դա մեծ առմամբ ստեղծագործական աշխատանք է: Ճարտարապետության պես, գիտության ու արվեստի ճիշտ մեջտեղը գտնվող: Ու հնարավոր չի ստաբիլ օրը 8 ժամ , որակով աշխատել ու ամեն օր միևնույն ժամերին: Որովհետև հաճախակի պետք է գնալ կախվել ասենք տուռնիկից, կամ էլ դուրս գալ ծխելու լուծումը գնտելու համար:

Ու մի բան էլ, շատ դժվար է գնահատել աշխատանքը, պարզ չի թե ինչպես է պետք այն գնահատել և վարձատրել: Ասենք գործարանում աշխատող մարդը սարքում  է x հատ առարկա, նրա աշխատածը գնահատվում է x բազմապատկած ինչ որ մի y-ով: Ծրագրավորողի գործը ինչպե՞ս գնահատել:  Գրած կոդերի քանակով, տառերով 😀 :D, ինչո՞վ:

Ես մտածում եմ որ պետք է գնահատել սուբեկտիվ:

– Այսպիսի մի գործ կա, կանե՞ս

– Ի՞նչ գործ է

– Դե պետք է անել այս և այն բաները … Ինչքա՞ն ես ուզելու սրա համար

– Էսքան

– Համաձայն եմ

Արվեստագետը ինչպե՞ս է գնահատում կտավի գինը: Սուբեկտիվորեն: Ելնելով դրա վրա ծախսած էներգիայի քանակից և իր հեղինակությունից:

Ինդիկատորը աշխատանքի ընթացքում և վաճառքից ստացած մաքսիմալ հնարավոր հաճույքն է: Ինչու՞ մաքսիմալ հնարավոր, որովհետև ցանկացած գին չի կարելի ասել, այլ միայն այն գինը որը քո կարծիքով կտան քո արած աշխատանքի համար:

Ի՞սկ օֆիսում 8 ժամ աշխատելիս: Գլուխ պահես, կյանքդ ես վատնում , ու ոչ էֆեկտիվ, անիմաստ ժամանակ ես ծախսում : 16 ժամ աշխատես երբ շատ է աշխատանքը, հոգնում ես , ստանում ես անբավարվածության զգացողություն ու վերջում ստանում ես նույն գումարը … Իսկ իրականում քո այդ ավել աշխատածը ուտում են կապիտալիստները:

Գյուղացին եթե զգում է , որ իրեն չի հերիքում, մի քիչ  ավել հող կարող է մշակել, կամ մի քանի անասուն ավել պահել: Կամ մի քիչ ավել աշխատել օրվա ընթացքում: Իսկ երբ իրեն հերիք է կարող է հանգստանալ կամ մի այլ հետաքրքիր բանով զբաղվել: Օֆիսում նստած աշխատողը ոչ մի բան չի կարող անել, միայն կարող է գնալ մանիպուլյացիաների, լաց լինել և այլն , կամ էլ փոխել աշխատանքը: Կամ դառնալ թույն աշխատող և նրա աշխատավարձը կբարձրացնեն … բայց դա էլի դինամիկ բան չի, դու էլի պիտի աշխատես 8 ժամ կամ ավել, ու այդպես մինչև հաջորդ աշխատավարձի բարձրացումը: Այսինքն մինիմալ 8 ժամը ցանկացած դեպքում պիտի աշխատես: Սա բնական չե, բնական է կոնկրետ այս կամ այն աշխատանքի համար, ստանալ այսքան կամ այնքան գումար: Եվ ոչ թե օֆիսում 8 կամ 16 ժամ նստելու համար (անկախ նրանից աշխատում ես, թե գլուխ ես պահում) ստանալ միշտ նույն ֆիքսված գումարը:

Մի խոսքով, ինձ համար կարևոր է աշխատել այնքան որքան անհրաժեշտ է, ոչ ավել ոչ պակաս, իսկ մնացած ժամանակը տնօրինել ըստ ցանկության: Իսկ օֆիսներում դա հնարավոր չէ:

Ժամանակի տնօրինում

Օֆիսներում կամ ֆիրմաներում աշխատելիս քո կյանքը կապվում է ժամը 6-ից հետո ընկած ժամանակահատվածի, շաբաթ-կիրակի օրերի և արձակուրդների հետ: Մնացած ժամանակդ դու վաճառում ես, բայց ժամանակը վաճառելուց ես ցանկանում եմ վաճառել այն ժամերը, որոնք ինձ հարմար են, օրինակ երեկոյան ժամերը, կամ էլ գիշերային: Ո՞վ կառնի ինձնից իմ գիշերային ժամերը, հը ՞ …

Ստաբիլություն

Սա  մեր երկրում քաղաքական ստաբիլության պես մի այլ մոլորություն է:  Ստաբիլությունս ո՞րն է: Ճահիճն էլ բավականին ստաբիլ տեղ է, հետո՞ :
Իսկ ռիսկը կա իհարկե, սակայն գլոբալ փոփոխությունների նկատմամբ արհեստավորը (հա հա, ծրագրավորողը նախ և առաջ արհեստավոր է, հետո նոր արվեստավոր) ավելի կայուն է քան «օֆիսային պլանկտոնը»: Նա միշտ էլ կունենա աշխատանք 🙂 Իսկ օֆիսները փակվում են, ֆիրմաները սննկանում, բանկերը դեֆոլթվում, մարդկանց կրճատում են, կամ աշխատավարձը կրճատում, ասելով որ դե հիմա մի քիչ վատ ժամանակներ են և այլ, կորպորատիվ արժեքներ և այլ ծովախոզուկներ:

Սակայն հացը, կոշիկը, դագաղը  խնդիրների ավտոմատացումը միշտ էլ  կգնվեն ու կվաճառվեն: Կայքեր միշտ էլ պետք են, ու եթե բոլորը գիտեն, որ դու դրանով ես զբաղվում, ոչ թե նենց գործից հետո, այլ քո բանուգործը հենց դա է, միշտ էլ գործ կլինի: Միայն գլոբալ ապոկալիփսիսից հետո հնարավոր է էլ ոչ մի ծրագրավորում չլինի: Բոլոր սերվերները վառվեն ուժեղ մագնիսական դաշտից ու ոչ մի աշխատող համակարգիչ չմնա 🙂 Սակայն այս սցենաը բանկում աշխատողներին էլ չի փրկի, նրանց վերջն էլ կգա այդ ժամանակ: Իսկ մինջ այդ, ինչպես ասել եմ մի անգամ «հիմա այթիշնիկների դարն է, սա մեր դարն է տղեք :)»:

Անփոխարինելի մարդ չկա

Մենեջմենթի ամենամեծ մոլորություններից մեկն է սա … Ո՞նց չկա …  հիմա որ Ոզնյակը չլիներ Էփլում , էփլը կեփե՞ր: Ու հազարավոր այլ ֆիրմաների դեմքեր:
Ինձ դա վիրավորում է, եթե ես անփոխարինելի չեմ, ուրեմն իձիտե վի վսե վ դալնիե կռայա: Ես կանեմ այն գործը որտեղ անփոխարինելի կլինեմ: Իմ սեփական գործը, ու էլ չեմ աշխատի նա ձյաձյու: Որովհետև ես ամբիցիաներ ունեմ, ես երազանքներ ունեմ, ու մտքեր, ու աշխատանքից զուտ էլի հետաքրքրություններ ունեմ:

«նրանք այնքան աղքատ են, որովհետև փողից բացի այլ բան չունեն»

Մարդկանց հետ հարաբերությունների մասին

Ես վատ մարդ եմ:) ես մարդկանց երբեք չեմ կարոտում, դա ինձ համար գրեթե անծանոթ զգացմունք է: Չգիտեմ թե ինչու է դա արդպես: Բայց այդպես է:
Ու ինձ համար զարմանալի է իմ աշխատակիցների ռեկցիաները, որ վա՜յ, վու՜յ կկարոտենք և այլն:
Ես միշտ աշխատել եմ հենց տվյալ պահով ապրել, հատկապես շփման մեջ: Ինչպես ասել է  չգիտեմ ով. «աշխարհում ամենակարևոր մարդը նա է, ով հիմա քո առաջ է»:
Իսկ հետո՞, հետո կմնան իրական կապերը, եթե երկու մարդու մեջ կապ կա, այդ կապը կմնա, այդ կապը նույնիսկ «պատահական» հանդիպումներ կստեղծի: Իսկ ոչ էական, սութի կապերը ոչ մեկին պետք չեն: Այնպես որ, եթե մենք կապված ենք, դուք ինձ չէք կորցնի ես էլ ձեզ: Եթե կապված չենք, մեծ բան չի, մի մարդ ավել մի մարդ պակաս:

Ու ամեն մարդ մյուսի մեջ մի բան թողնում է անկախ սեփական ցանկությունից: Հետքերի մասին մի չափածո բան:

 

 

  1. Հմմ․․ շատ հերաքրքիր թեմա է։ Ես էլ եմ ֆրիլենսեր ու ուզում եմ այս թեմայով գրել, կիսել իմ փորձառությունը։ Իմ կարծիքով ֆրիլենսության ամենակարևոր մասը այն ա, որ մտնում ես համաշխարհային շուկա, ու փաստորեն միջազգային մասշտաբով անկախ մարդ ես ։Ճ

    Թերություններ էլ կան․․

    • իհարկե կլինեն թերություններ

  2. ստորագրում եմ խոսքերիդ տակ եղբայր 🙂

    -ամենից հեռու կգնա նա ով չգիտի, թե ուր է գնում 🙂

  3. Art, nezamenimie ludi est!!!! Eto 100%. Prosto shat hachax mardik chen uzum priznat gan, no eto opyat je ludskaya slabost 🙂 Tak budem je snisxoditelnimi k slabim 🙂

    • հլա դեռ չէ, մի ամսվա չափ դեռ կա 🙂

Comments are closed.