բաժին Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ), Փիլիսոփայական

Արա Գուրզադյան: ծաղկաքաղ հոդվածներից

Այսօր տուն գալուց մտածում էի, որ շատ լավ է, որ ես աշխատում եմ տեխնիկական ոլորտում, առնչվում եմ, ծրագրերի , բայթերի , ու թվերի հետ: Բայց հանգստանում եմ հումանիտար ոլորտում, հանգստանում եմ արվեստի,փիլիսոփայության և այլ հումանիտար հարցերի վրա մտածելով ու իմ ընկերների հետ քննարկելով:
Ու առռ՛ը հա՛ քեզ սյուռպրիզ, ցանցում ինձ համար հայտնաբերեցի Արա Գուրզադյանին: Սկզբում մի հատ հոդված պատահեց … հետո կանսագրության մի կտոր կարդացի ու էլի մի քանի հոդված …
Փառք ու Պատիվ !!!
Ստորև նրա հոդվածներում արտահայտած մի քանի մտքերի ծաղկաքաղ կամ կոնսպեկտ:

Արա Գուրզադյանի մասին

Նա համախոհ ընկերների հետ նախաձեռնեց եւ 1999-ից սկսեց հրատարակել «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութաբանական հանդեսը: Մասնագիտությամբ ֆիզիկոս` Արա Գուրզադյանը հումանիտար բարձր պատրաստվածություն ուներ, երկար տարիներ զբաղվել էր մշակույթի, արվեստի տեսական հարցերի ուսումնասիրությամբ, բնագրային բազմաթիվ թարգմանություններ էր կատարել. առաջին անգամ հայերեն ներկայացրել Ռուդոլֆ Շտայների «Ազատության փիլիսոփայություն» եւ Վասիլի Կանդինսկու «Հոգեւորն արվեստում» աշխատությունները (Հրաչյա Ստեփանյանի եւ Սերգեյ Խաչիկօղլյանի հետ)

Աղբյուր
Միայն այս երկու գրքերի հայերեն թարգմանության համար, արժե միշտ հիշել այս մարդու անունը, ու իհարկե նաև իր ընկերների:
Մյուս բոլոր այսպես ասած ցիտատները, Հետք-ում տեղակայված հովածներից են վերցված: Վերջում կուրտում կդնեմ հղումները: Բոլոր հոդվածները առաջին անգամ հրապարակվել են «Ռուբիկոն» ամսագրում :

Կենտրոնների մասին

Կա գյուղի, քաղաքի, երկրի կենտրոն: Կան մայրցամաքային կենտրոններ: Կան դարաշրջանների կենտրոններ: Այսինքն` միշտ կան տարածական եւ ժամանակային կենտրոններ, քանակական եւ որակական կենտրոններ, նյութական եւ հոգեւոր կենտրոններ: Այսինքն` ի սկզբանե պարզ է, որ բեւեռների եւ ծայրամասերի այս բարդ համակարգում միշտ կան կենտրոններ:

Ծայրամասի և կենտրոնի մասին

Հատկապես այսօր շատ էական է հասկանալ, որ այդ քայլով մարդկությանը տրվել է ոչ թե սոսկ ծայրամասից կենտրոն ընկնելու մեխանիզմը (ինչը ոչ քրիստոնեական կրոնների խնդիրն է), այլ ծայրամասը կենտրոն դարձնելու արվեստը:

Հոգեվերլուծության և հնագիտության կապի մասին

Արխեոլոգիան պետք է, որ էապես կապված լինի արքետիպերի հայտնաբերման խորքային հոգեբանության հիմնական տենդենցի հետ, քանզի երկուսի հիմքում էլ ընկած է պեղումի երեւույթը:

Ազատության և փորձության մասին

Արդի աշխարհը ահռելի խմորումների մի վիթխարի կաթսա է, որի աշխարհագրական կենտրոնում տեղի ունեցող բոլոր պրոցեսները ենթարկվում են մի օրինաչափության, այն է` փորձություն ազատությամբ:

Պլուռալիզմի(բազմակարծության) մասին

Տրոհվածության, ուղղությունների եւ իզմերի այդ խայտաբղետությունը XX դարի արեւմուտքում հասնում է այնպիսի մետաստազների, որ մշակույթի մեջ չկողմնորոշվող մարդու համար անհնար է դառնում ճշմարտության որեւէ ըմբռնում այս խառնաշփոթի մեջ: Այլ կերպ ասած` իրեն «կենտրոն» երեւակայող արեւմուտքը ծնում է այնպիսի քանակության ծայրահեղություններ («ծայրամասեր»), որում իմաստ («կենտրոն») փնտրելու փորձերն ապարդյուն են թվում:

Ապրելու և գույատևելու մասին

Սոսկ գոյատեւման, այսպես կոչված ազգապահպան քաղաքականությունը կործանարար է … ազգի համար: Դրանով մենք դատապարտված ենք ծայրամասային շրջափակման մեջ մեր փակուղին ինքներս կառուցելու եւ կահավորելու գործընթացին, որն ի վերջո կվերածվի դամբարանի: Ամեն գնով գոյատեւման քաղաքականությունը, սոսկ գոյություն ունենալու եւ դրանով հպարտանալու հոգեբանությունը փակուղի է մի ժողովրդի համար, որը արիական եւ ստեղծարար լինելու հավակնություն ունի:

Փակուղուց դուրս գալու նրա տեսլականը

Միայն ծայրամասը կենտրոն դարձնելու, ստեղծագործելու, այսինքն` իրապես ապրելու եւ ոչ թե գոյատեւելու կամքն է, որ կհանի մեզ այս փակուղուց:

Ստեղծագործական էներգիայի և էգոիզմի մասին

Մեզ տրված երեւակայության պաշարները սպառվում են մեր անձնական էգոիզմի սահմաններում:

Մտքեր а ля Ռ. Շտայներ

Միայն հոգեւոր ստեղծագործության մեջ ծնվող անհատական բարոյական երեւակայությունն է, որ կուրվագծի ելքը ստրկատիրության գնացող այս ծայրամասից, բացելով կյանքի եւ ազատության կենտրոնական հանքերը:

Նորից ազատության և անկախության մասին

Յուրաքանչյուր ոք իրեն իրավունք է վերապահում ուրիշից ազատություն եւ անկախություն պահանջել՝ առանց որեւէ ջանք թափելու այդ նախադրյալները բավարարել ինքնուրույն եւ իր ինքնության մեջ դառնալ այդպիսին:

Սիրո մասին (a ля Սոլովյով)

Վերջինս այն մոգական ուժն է, որ պահում է մարդուն եւ աշխարհը անընդհատ ուղեկցող կործանարար, աղետաբեր տրոհումից: Սակայն սիրո խնդիրը ոչ թե տրոհվող աշխարհի մեխանիկական, քանակական պահպանումն է, այլ դրա որակական, էական, էութենական տրանսֆորմացիան գոյող, ապրող, ստեղծագործվող աշխարհի, ուր ազատությունն արդեն օդում է` ներշնչվող եւ արտաշնչվող մթնոլորտում, ոչ թե իրավաբանական օրենքներում:

Ազատության և օրենքների մասին а ля Շտայներ

Դրսից տրված օրենքները ներսից ծննդաբերող մարդն է առաքում ազատության շունչը, եւ ոչ թե օրենքները տառակերորեն կատարող անդեմ կամ դիմակավորված մահկանացուն, կամ էլ կամայականությամբ դրանք մերժող անարխիստը:

Միտք, որը ճշմարտացի է նաև բլոգինգի համար

Մենախոսությունը գոյանում է վերապրված կուտակումներից ազատվելու, արտահայտվելու, իրագործվելու, կարծես սեփական գոյության մեջ համոզվելու նպատակով: Այն ծնվում է մենության անտանելիությունից եւ ձգտում է երկխոսության:

Սահմանների և հայրենիքի մասին

Սահմանի վրա թագավորում է կասկածն ու անվստահությունը. փախուստի, դավաճանության ուրվականը: Մթնոլորտում ապրում է վախը: Սահմանի վրա իշխում են տվյալ համակարգի սահմանափակության էգոիզմն ու կոնսերվատիզմը, այդ սահմանափակության հաղթահարման իղձը: Սահմաններն իրականում խախտելու համար են գծված: Այդ քայլն անում են ավելի շուտ երեւակայությունից եւ ոչ թե տրամաբանությունից ելնելով: Սահմանամերձ վայրերում մեծանում է հայրենիքի եւ օտարության հակամարտությունը: Ամենազարմանալին սահմանը խախտելով հայրենիք եկողներն են, հատկապես այն ժամանակաշրջաններում, երբ հայրենիքից հեռացողները գերակշռող են: Էլ չասած հայրենիքը գրավողների մասին, որպիսին էր Կեսարը:
Ռուբիկոնն անցնելու դրաման «հայրենիքը գրավելու» եւ նրան նոր իմաստ, նոր կարգավիճակ տալու մեջ է: Նոր «քաղաքացիություն» ձեռք բերելու մեջ:

Այսինքն կարելի է՝
1. լքել հայրենիքը
2. վերադառնալ հայրենիք
3. գրավել հայրենիքը !!!

Տրամաբանության և երևակայության մասին

Տրամաբանությունը միշտ ենթադրում է կարգապահություն, ճշտապահություն, ճշգրտություն, իսկ երեւակայությունը միշտ հակված է անկարգապահության, անճշտապահության, անճշգրտության: Մերկ տրամաբանությունը գործ ունի լոկ ճշմարտության սխեմայի, ճշմարտության կմախքի հետ, որովհետեւ գալիս է անցյալից: Ծայրահեղ երեւակայությունը բերում է չափազանցության, վերամբարձության, անարխիայի, որովհետեւ ներխուժում է ապագայից: Տրամաբանությունը ժառանգվում է անցյալից, հիմնված է անցյալի, կայացած աշխարհի փորձի վրա, իսկ երեւակայությունը ծնվում է ապագայից, կայանալիք աշխարհի պոտենցիայից: Դրանց հանդիպման վայրում, դրանց հանդիպման ձեւից ներկայում ծնվում է համապատասխան իրականությունը իր ճշմարտության համապատասխան լիցքով:
Կենդանի, լիարժեք ճշմարտությանը կարող է մոտենալ միայն այն տրամաբանությունը, որը ձգտում է դառնալ երեւակայություն, կարգապահ, ճշգրիտ երեւակայություն: Դա տեղի է ունենում այն ներկայում, որում անցյալը պատրաստ է անմնացորդ մետամորֆոզվել ապագայի: Տրամաբանության եւ երեւակայության բարձրագույն սինթեզում է բացվում ողջ ճշմարտությունը:

Եվ որպես վերջաբան

Իսկ այդ ձգտումն իրագործվում է գիտության եւ արվեստի սահմանին` այդ ոլորտներն անջրպետող Ռուբիկոնն անցնելու ազատության մեջ:

Հղումներ
«Կենտրոն» եւ «ծայրամաս» հասկացությունների ֆենոմոնոլոգիան. մայրցամաքային աշխարհագրությունների եզրերին
Մաս 1
Մաս 2
Ճշմարտածնության էպիկենտրոնում
հղում
Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան
հղում

  1. "Ամենազարմանալին սահմանը խախտելով հայրենիք եկողներն են, հատկապես այն ժամանակաշրջաններում, երբ հայրենիքից հեռացողները գերակշռող են:" Էս տողերը շատ հզոր էին…

  2. Ապ բայց եկողը, հլա հեչ, ստեղ կարևորը հայրենիքը գրավողներն են, ինձ դա հատկապես գրավեց 🙂

  3. Ինձ գրավողները չհետաքրարեցին,որովհետև նրանք շատ են :))
    Գրավում են հայրենի հողերն ու ենտեղ անուն էն ինչ ուզում են "Տաշում, տշում, տկլոր պարում, դելֆին թռցնում…ու տենց էլի" դու ավելի լավ կիմանաս 🙂

Մեկնաբանությունները փակված են