Այսօր «Զինուժ»-ն էի նայում, ինչպես միշտ կիլոյով դեմագոգիա կար, բայց երկու շատ լավ բան նկատեցի:
1. Շատ լավ պատասխաններ են տալիս լրատվամիջների ու ինտերնետի միջոցով ազերների տարածած հաղորդագրություններին: Ու դա իրականում ոչ մի կապ չունի, որ մենք հազարավոր ներքին խնդիրներ ունենք: Պատասխան պետք է իհարկե տալ, ու լավ պատասխան, տեղը տեղին: Հակառակ դեպքում դա նման կլինի այն դեպքին, որ եթե փողոցում անհրաժեշտ լինի կռվել, ասես «ապեր … , արի հետո կհանդիպենք կկռվենք, մի քիչ ստամոքսս ցավում ա … »
2. «Զինուժ»-ը ասեց , որ հրաման է իջել պաշտպանության նախարարությունից, որի հիման վրա բոլոր զորասերում պիտի սկսեն ձեռնամարտ ուսումնասիրել: Դա շատ լավ փոփոխություն է: Ես հիշում եմ , երբ ինքս էի ծառայում լացս գալիս էր, երբ տեսնում էի, որ ֆիզիկական պատրաստության դասագրքերում ձեռնամարտի դասեր են նախատեսված, բայց չէն իրականացվում: Ու ավելին, մի դեպք էլ եմ հիշում, երբ մի զինվոր խեղդվել էր ինչ որ ջրավազանում, ամբողջ բանակով մեկ արգելել էին զինվորականներին մոտենալ ջրավազաններին, և այն քչաքանակ զորամասերում, որտեղ կային լողավազաններ ջուրը դատարկել էին … Ասածս այն է, որ զինվորը պիտի լողալ իմանա և ձեռնամարտ իմանա … ու կապ չունի հետախույզ է, հրետանավոր թե կապավոր …
Միայն թե մի խնդիր գոյություն ունի, ձեռնամարտի որակյալ մասնագետներ որտեղից պիտի այդ քանակությամբ գտնեն, ու դրանց համոզեն որ բանակում աշխատեն … բայց եսիմ чем черт не шутит , մեկ էլ տեսար ստացվեց … դրանով հենց առաջինը ես կուրախանամ:
ՀԳ: Իսկ հիմա գնում եմ ազգային ազատագրական համերգ լսեմ, Որդան Կարմիր, Ստոպ ակումբում 🙂