բաժին Ռեմա

ՌԵՄԱ — վավերագրական կինոնկար

Ինչքան էի սպասում էս օրվան, որ վերջապես գրեմ «Ռեմա»-ի մասին:
Սկսեմ երևի ինֆորմացիոն մասից:

Ընդհանուր տեղեկություններ
Ուրեմն «Ռեմա» — ն մեր նկարահանած ֆիլմն է:
Գաղափարի հեղինակ ՝ Արտակ Կոլյան (դե ես եմ էլի :Ճ)
Ռեժիսոր՝ Դավիթ Ներկարարյան
Սցենար ՝ Արտակ Կոլյան
Օպերատոր ՝ Ռադիկ Պետրոսյան
Մոնտաժ և ետմշակում՝ Ռադիկ Պետրոսյան, Դավիթ Ներկարարյան
Ձայն՝ Ռադիկ Պետրոսյան, Դավիթ Ներկարարյան
Հայաստան 2010թ.

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ՝ «Ռեման» արդեն օնլայն

Ֆիլմի ֆեյսբուքյան էջը այստեղ է

և իհարկե թրեյլերը

Քաթի տակ շատ կարևոր տեղեկություններ

Հատուկ Շնորհակալություններ
Տեխնիկական աջակցության և խորհուրդների համար
Արթուր Պետրոսյանին (DV Art Studio -ի տնօրեն)
DVArt Studio-ն զբաղվում է հարսանիքների և այլ միջոցառումների տեսա- և լուսանկարահանմամբ:
Նրանց ծառայություններին և գնացուցակին կարող էք ծանոթանալ իրենց կայքում:

Ու հա մի բան էլ պիտի ասեմ, կազմակերպության գովազդային բանները կմնա այս բլոգում քանի դեռ այս բլոգը գոյություն ունի: Դրա պատճառը DV ART Studio — ի անձնակազմի բարձր վարպետությունն է, և նրանց հիանալի մարդկային հատկանիշները: Այս մասին դեռ կգրեմ  …

Ավտոմեքենայի և վարորդի ծառայությունների ու համբերատարության համար
Սուրեն Ղուկասյանին (իմ փեսեն ա !!!)

Ի՞նչ է նշանակում ֆիլմի անունը
«Ռեմա»-ն հունարեն բառ է, որը նշանակում է կենդանի խոսք:

Ինչպե՞ս ծնվեց ֆիլմի գաղափարը
Ֆիլմի գաղափարը ծնվեց Հայաստանով իմ բազմաթիվ ճամփորդություններից մեկի ժամանակ: Իսկ ավելի կոնկրետ Նորադուզ (Նորատուս) գյուղում: Երբ մեր այսպես կոչված գիդը մեզ պատմում էր գրքերից կարդացած տեղեկություններ ու հանկարծ մի քանի մետր այն կողմ հայտնվեց մի ծեր մարդ: Ծեր մարդը ինչպես պարզվեց բավականին մեծ քանակությամբ ավանդապատումներ գիտեր այդ տեղանքի մասին, ուներ ազգակցական կապ նաև որոշ նորադուզցի ավանդապատումների պերսոնաժների հետ: Նա դարձավ Ռեմա-ի ոգեշնչողը է ու կենդանի խոսքի մեր առաջին աղբյուրը: Այդ ծերունու անունը Արևշատ է: Գաղափարը ծնվեց , բայց դեռ շատ հում էր …
Երկրորդ կենդանի խոսքի կրողի հետ պատահաբար ծանոթացա արդեն Սանահինում: Գրեթե մեկ տարի արդեն անցել էր Արևշատ պապին հանդիպելու պահից: Նրա անունն է Սոխակ:

Բա հետո ի՞նչ եղավ
Սոխակին հանդիպելուց առաջ արդեն Դավիթին պատմել էի գաղափարի մասին, ու նա ժամանակ առ ժամանակ անհամբերությամբ հարցնում էր, թե ե՞րբ ենք սկսելու …
Ու որոշեցինք , որ արդեն սկում էնք:

Բա փո՞ղ
Փո՞ղ … Ի՞նչ փող … հաա՜ …, դե ծախսված փողը մեր հալալ զուլալ գրպաններից ենք հանել, ու ճիշտն ասած չէնք էլ փոշմանում, ու սա լաց ու կոց չի, հանկարծ այդպես չհասկանաք …

Հետո ՞
Դե հետո մտածում էինք օպերատորի կամ գոնե որակյալ տեսախցիկի մասին, մտածում էինք որտեղից ճարենք, վարձենք և այլն: Դավիթը ասաց, որ մի օպերատոր է ճանաչում, լավ օպերատոր, որը նաև լավ մոնտաժ անել գիտի: Ասեցի լավ … գնանք խոսենք հետը: Ռադիկն էր, DV Art Studio — ից: Բայց ստուդիայում որոշումներ ընդունողը Ռադիկը չէր, այլ Արթուր Պետրոսյանը, ստուդիայի տնօրենը: Նրա հետ հանդիպեցինք, երկար զրույց տեղի ունեցավ, պատմեցինք գաղափարի մասին , նա ասեց իր կարծիքը, հարցեր ու խորհուրդներ տվեց: Հետո ասեց որ Ռադիկը կարող է միանալ մեզ, ու որ մոնտաժը նույնպես կկատարվի ստուդիայում: Ու ամենակարևորը,երբ խոսք բացեցի վճարի մասին, նա ինձ հաճելիորեն զարմացրեց, ասելով, որ ստուդիան դա կանի անվճար, ու միակ պայմանը նա է, որ ֆիլմը կմտնի իրենց աշխատանքների պորտֆոլիոյի մեջ: Դա միաժամանակ և շատ անսպասելի էր և շատ ուրախալի: Դրա համար Արթուրին մեծ ու սրտանց շնորհակալություն: Սա կարևոր պահ է, կարևոր նրանով, որ լավ բիզնեսմենը կարող է նաև լավ մարդ լինել …

Վերջաբան
Ռեման՝ կենդանի խոսքը, նաև կենդանի գիտելիք է: Գիտելիք , որը ներծծված է զգացմունքայինությամբ և հուզականությամբ, որը պատմելով մարդը նորից վերապրում է իրադարձությունները, ու կապ չունի իրադարձությունները իրականում են կատարվել նրա հետ , թե՞ միայն նրա երևակայության մեջ …
Նրանց պատմած պատմությունների ճշմարտացիությունը ինձ քիչ է հետաքրքում, այստեղ կարևորը պատմությունները չէն, կարևորը Արևշատը ու Սոխակն են … Կարևորը որ պատմողը և նրա պատմածը միաձուլված լինեն:
Ու ես շատ գոհ եմ ինձանից ու իմ ընկերներից, որ մենք այդ պատմողներին անմահացրեցինք …

Իսկ հիմա մի քանի լուսանկար
Արևշատ պատմիչը

Պատմիչ Սոխակը

Դավիթն ու գուլպա գործող տատիկը

Ռադիկն ու Սուրոն

Հետաքրքրասերները

Ռադիկը

Բոլոր ռեժիսորների նման, Դավիթն էլ չկարողացավ դիմադրել տեսախցիկով լուսանկար ունենալու գայթակղությանը 😉

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ

«Ռեման» արդեն օնլայն

Ֆիլմի ֆեյսբուքյան էջը այստեղ է

  1. Արտակ ջան ես սպասում էի քո կողմից նման մեծության,ու դեռ ակնկալիքներս շատ շատ են: Ամեն անգամ բլոգդ կարդալուց հաճելի Անհանգստություն եմ ապրում ու համոզվում, որ կա "Ավելի լավ աշխարհ" :Ճ :
    Համոզված եմ,որ մոտ ապագայում Վանաձորում էլ կդիտենք ես հրաշաֆիլմը 🙂

  2. Լավ այ ախպեր, ես ինչ գրել ես գրել ;), կարմրեցի 🙂
    Վանաձորում կլինի դիտում, բայց երբ դեռ չէնք որոշել

  3. Արտակ ջան, Արևշատին չգիտեմ, բայց էնքան ուրախացա,որ Սոխակինել եք ընդգրկել ձեր ֆիլմում, իրոք որ արժեր ու արժանի է:(Կարողա անիմաստ թվա, բայց կուզեի, որ իրենք էլ տեսնեն, ունենան էտ ֆիլմից)…

  4. LN -ջան, անիմաստ չի իհարկե, մենք մտածել ենք դրա մասին, եթե ստացվի ցուցադրություններ կլինեն նաև Սանահինում և Նորադուզում , տեսնենք …

  5. shat aprek ,hiacac em ,es giteyi ,vor shat lavn ek ,bayc vor eskan taxandavor ,shat uraxaca,shnohakalutyun

  6. Ապրեք,հարստացեք, որ նման ֆիլմեր շատ նկարեք….Բայց չէ, ամեն լավ գործ պետք է վարձատրվի: Մաղթում եմ ձեզ ազնիվ սրտով գործարար մեկենաս…)

Մեկնաբանությունները փակված են