[Ֆիլմ] Վիվիան Մայերի հայնտագործումը

Finding Vivian Maier վավերագրական ֆիլմը մի կնոջ մասին է, ով ամբողջ կյանքում աշխատել է որպես երեխաներ խնամող և տնային տնտեսուհի, սակայն նաև լուսանկարել է ու շատ ժամանակ նույնիսկ չի էլ երևակել կամ տպել իր լուսանկարները: Ինքն իր լուսանկարների մեծ մասը չի տեսել

«Տունը – հանդիպում մոլորակի հետ» ֆիլմի մասին

Ֆիլմը մի կողմից շատ գեղեցիկ է, խելառեցնող գեղեցիկ նկարահանումներ են արված: Մյուս կողմից շատ օգտական ու մտահոգիչ ինֆորմացիա կա ֆիլմում: Օրինակ նրա մասին, որ աշխարհում արդեն կան գետեր, որոնք տարվա ընթացքում մի քանի ամիս արդեն չէն լցվում օվկիանոս

Contacts – Վավերագրական սերիալ լուսանկարիչների մասին

Մի սերիալ կա, լուսանկարիչների մասին, անունը` «Contacts»: Ֆիլմում անցյալի հայտնի լուսանկարիչները պատմում եմ իրենց լավագույն լուսանկարների մասին, պատմում են նաև ընդանհրապես լուսանկարչության վերաբերյալ իրենց մոտեցումների մասին։ Ու գիտե՞ք, մոտեցումները այնքան տարբեր են, ու այնքան իրար հակասող, որ մարդու գլուխ կարող է պտտվել։ Ինձ շատ օգտակար էր ֆիլմի դիտումը։ Ես գտա ինձ անծանոթ մի քանի դեմքերի, որոնց աշխատանքները իրոք ոգեշնչող են։

ՌԵՄԱ – վավերագրական կինոնկար

Ռեմա վավերագրական կինոնկարի ստեղծման պատմությունը: Ֆիլմի գաղափարը ծնվեց Հայաստանով իմ բազմաթիվ ճամփորդություններից մեկի ժամանակ: Իսկ ավելի կոնկրետ Նորադուզ գյուղում: Երբ մեր այսպես կոչված գիդը մեզ պատմում էր գրքերից կարդացած տեղեկություններ ու հանկարծ մի քանի մետր այն կողմ հայտնվեց մի ծեր մարդ: Ծեր մարդը ինչպես պարզվեց բավականին մեծ քանակությամբ ավանդապատումներ գիտեր այդ տեղանքի մասին, ուներ ազգակցական կապ նաև որոշ նորադուզցի ավանդապատումների պերսոնաժների հետ: Նա դարձավ Ռեմա-ի ոգեշնչողը է ու կենդանի խոսքի մեր առաջին աղբյուրը: Այդ ծերունու անունը Արևշատ է: Գաղափարը ծնվեց , բայց դեռ շատ հում էր …

Արարատից Սիոն ֆիլմի մասին

-«Արարատից Սիոն» -ի մասին շատ գրվեց ու խոսվեց: Լրատվամիջոցներում գրեցին հաղթանակների և փառատոններին մասնակցությունների մասին: Գրեցին, թե ինչքան շատ մարդ ա տեսել, թվեր ու փաստեր: Մի քիչ էլ ես եմ արտագրել լրատվամիջոցներից, ու ինֆորմացիոն ծաղկաքաղ եմ արել Հայկական կինոի հետ կապված վերջին լավ նորություն …