in Կինոարվեստ, Փիլիսոփայական

Արարատից Սիոն ֆիլմի մասին

-«Արարատից Սիոն» -ի մասին շատ գրվեց ու խոսվեց: Լրատվամիջոցներում գրեցին հաղթանակների և փառատոններին մասնակցությունների մասին: Գրեցին, թե ինչքան շատ մարդ ա տեսել, թվեր ու փաստեր: Մի քիչ էլ ես եմ արտագրել լրատվամիջոցներից, ու ինֆորմացիոն ծաղկաքաղ եմ արել Հայկական կինոի հետ կապված վերջին լավ նորություններին նվիրված փոստում: Ամեն տեսակ բաներ գրեցին: Սկսած նրանից, որ դա հզորագույն կինո է, վերջացրած նրանով, որ դա կոչ է դեպի հայրենալքություն, ու ջհուդամասսոնականության քարոզ է:
Այդ ամեն ինչը մի կողմ: Ես այդպես էլ չտեսա գրվածքներ այդ ֆիլմի գեղեցկության մասին: Ժողովուրդ, իրոք, անկախ նրանից, թե դուք ինչպես էք վերաբերվում քրիստոնեությանը: Անկախ նրանից դուք մարտնչող, թե հանձնված աթեիստ էք,հեթանոս էք, ցեղակրոն էք, քիրստոնեա , բուդդիստ , մահմեդական, անիմիստ թե տոտեմիստ ,կամ սնահավատ ու ինքնահավատ: Այդ ֆիլմը իրոք շատ գեղեցիկ է: Չգիտեմ «Բառակա»-ն տեսել էք թե ոչ, բայց գույները ո նկարահանումների ինչ որ մասեր շատ ուժեղ հիշեցնում են այդ գլուխգործոցը: Բացի դրանից «Արարատից Սիոն»-ը միայն փաստագրական ֆիլմ չի: Այս յուրահատուկ ժանրը նույնիսկ անուն ունի արտ-վավերագրական: Ճիշտն ասած չգիտեմ հեղինակները ունեցե՞լ են մտադրություն հենց այս ժանրում նկարահանել ֆիլմը, գուցե և ոչ, սակայն հենց այդ էլ ստացվել է նրանց մոտ: Իհարկե չէմ ասում , որ ֆիլմի ինֆորմացիոն տարրը անարժեք է: Նույնիսկ շատ արժեքավոր է: Շատ հետաքրքիր է հայ ժողովրդի քրիստոնեության հետ ունեցած մոռացված խորը կապերի մասին իմանալը: Նույնիսկ հնարավոր է ,որ ավելի խիստ ու գոյաբանական քան մյուս քրիստոնյա ժողովուրդների ու հենց հրեաների կապը:Հայերի ազդեցությունը քրիստոնեության հետքիրստոսյան ժամանակաշրջանում քրիստոնեական համայնքների կյանքի վրա, ըստ ֆիլմի, շատ մեծ է եղել: Մի խոսքով շատ հետաքրքիր է, բոլորին խորհուդ եմ տալիս դիտել ֆիլմը:
Կարելի է չհամաձայնվել այնտեղ հնչող գաղափարների հետ, բայց հնարավոր չէ չհմայլվել հրեական և եգիպտական անապատների ցնցող տեսարաններով: Հնարավոր չէ անտարբեր նայել Երուսաղեմի տաճարներին ու Երուսաղեմում ամեն քայլափոխին հանդիպող հնագույն հայկական արձանագրություններին:
Հա մի բան էլ, որպես վերջաբան: Ավելի ճիշտ երկու բան: Շատ գեղեցիկ ամիմացիոն заставка-ներ(հայերեն չգիտեմ ոնց կլինի) կան: Կենդանացված փսիխոդելիկ մանրանկարներ: Շատ լավ է արված …
Երկրորդն էլ դա Լիզա Գերարդն է(թե Ջերերա՞դ), հիվանդ մելոմանները հաստատ կիմանան “DEAD CAN DANCE” – ից: Նրա ձայնը և երաժշտությունը հնչում է ֆիլմում: Մեկ էլ մի հայ կատարողի երգեր,մշակված ինչպես նաև մաքուր հոգևոր երգեր, ափսոս այդ մարդու անունը չհիշեցի …

ՀԳ: Անունը գտա Արա Թորոսյան, հնարավոր է որ ինքը չի երգում, բայց որպես երաժշտության հեղինակ ինքն էլ է նշված:

  1. այո !!! դիտման արժանի ֆիլմ !!!
    անպայման նայեք

  2. դիտել եմ ու լիովին հաամձայն եմ…շատ գեղեցիկ ու տպավորիչ ֆիլմ է, իսկ ինֆորմացիայի մաիսին խոսք չկա…զաստավկաներն էլ են շատ գեղեցիկ…մի խոսքով, զգացվում է, որ մարդիկ շաաատ մանրակրկիտ են աշխատել…ու դա զգացվում է հենց վերնագրից՝ անմիջապես գրավում է վերնագիրը…

Comments are closed.