սենց մի կարճ բան ասեմ ու գնամ,
եթե ես ձեզ նկարել եմ ու ասել եմ, որ դնելու եմ բլոգում նկարները, ու դուք համաձայնվել էք …
բայց որոշ ժամանակ անց, ինչ ինչ անձնական կամ այլ պատճառներով, չէք ուզում այլևս որ ձեր նկարները լինեն բլոգում …
ու դուք ինձ ասում էք «ջնջի՛ր նկարները», ես ասում եմ «հարց չկա, ջնջված են»
բայց երկու բան կա, նույնիսկ երեք բան
1. գուգլը իրա քեշում պահում է ամեն բան , ու եթե նույնիսկ բլոգից ու մյուս բոլոր տեղերից ջնջեմ նկարները, դրանք քեշում կմնան, ու կարող են հասանելի դառնալ … սա մեկ
2.որոշ դեպքերում նաև RSS-ն երի մեջ կարան մնան ձեր նկարները
3. ոչ մի գառանտիա չկա, որ ինչ որ մեկը ձեր նկարը save -չի արել, կամ չի տարել ու կոխել իրա օդնոկլասնիկի պռոֆիլը …
Փիլիսոփայական հետևություն : «Исписаная бумага не горит» Ինտերենտ ընգած ինֆորմացիան չի կորչում …
Պրակտիկ հետևություն : Իմացեք այս վտանգների մասին, համաձայնություն տալուց առաջ
Մի բան էլ ես ավելացնեմ …
Քեշինգից բացի Գուգլը դիփ անալիզիա ենթարկում մեր բոլոր տվյալները, նկարները` ըստ տրամադրությունների, ըստ ոճերի, փնտրած բառերը, դրանց ընդհանրությունները, մտածդ կայքերը(բնականաբար գուգլի միջոցով) … մի խոսքով ամեն ինչ: Ինչը հնարավորություն կտա Գուգլին հետագայում հստակ գուշակել, թե օրվա որ ժամին կոմպի դիմաց նստած քո մոտ աղիների հետ կապված որոշ թեթև պրոբլեմների արդյունքում տեղի կունենա գազերի արտանետում :ՃՃՃՃՃՃ