in Ռեմա

Նորից Ռեմայի մասին

Գուգլեցի «Ռեմա» բառը: Ուզում էի տեսնել, մեր ֆիլմի մասին որտե՞ղ կա գրած … բլոգեր, լրատվական կայքեր և այլն: Եթե չհաշվեմ youtube-ը, ֆեսյբուքը,իդենտիկան,թվիթթերը, արմֆիդսը ու իմ բլոգի մի քանի հայելիները միակ պիտանի լինքը հայտնաբերվեց www.findarmenia.com/ – ում: Դե սովորական բան ա, ուզում էս տեսնել , ի՞նչ կա չկա, ո՞րտեղ, ո՞վ, ի՞նչ ա գրել …
Ու մի բան էլ հանկարծակի պարզվեց, այդ անունով Հայաստանում կա կրոնական կազմակերպություն, ինչ որ մի երգիչ ու նաև ռեպ խումբ է եղել, ենթադրում եմ սրանք էլ են կապված այդ կազմակերպության հետ …

Խնդրում եմ հանկարծ չիդենտիֆիկացնել մեր ֆիլմը դրանց հետ, նրանք այդ բառը չէն սեփականաշնորհել