in Պայքար

Օտարալեզության մրցանակ

Մրացանակի մասին
2010-2011 թթ Հայաստանում ընդունվեցին Լեզվի և Հանրակրթության մասին օրենքներում տխրահռչակ փոփոխությունները, որոնց հետևանքով օտարալեզու դպրոցների վերաբացման վտանգը ծառացավ հայոց լեզվի և հայալեզու կրթության վրա: Փոփոխությունների բազմաթիվ վտանգներից այստեղ նշենք միայն մի քանիսը՝ օտարալեզու վերնախավի ստեղծումը և դրանով իսկ ազգային անկախ պետականության վտանգումը, հայոց լեզվի գործածության ոլորտի սահմանափակումը, ՀՀ կողմից ստորագրած միջազգային պայմանագրերին հակառակ՝ խտրականության ստեղծումը հանրակրթական ոլորտում:

Այդ իսկ պատճառով «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնեց «մրցանակ», որով առանձնացվում են և հանրությանն ու գալիք սերունդներին են ներկայացվում հայոց լեզվին և հայալեզու կրթությանն առավել վնաս հասցրած գործիչները և կազմակերպությունները:

Այն կոչվում է «Օտարալիզության ասպարեզում Աշոտյան – Դելյանովի անվան մրցանակ»: Մրցանակը կոչվում է այս անձանց անուններով, քանի որ նրանց գործնեությունը դառավ այն չափանիշը, ըստ որի պետք է գնահատվեն հավակնորդների ջանքերն այդ ասպարեզում: Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը բացառիկ «ներդրում» ունեցավ օտարալեզու դպրոցների օրինագծի ստեղծման, պաշտպանման և ընդունման գործում, իսկ ազգությամբ հայ Դելյանովի (Դիլաքյան) Ռուսաստանի կայսրության լուսավորության նախարար լինելու օրոք (1882-1897 թթ) փակվել են հայկական դպրոցներ:

Մրցանակն ունի երեք աստիճան՝ առաջին կարգի օտարալեզ, երկրորդ կարգի օտարալեզ, և երրորդ կարգի օտարալեզ: Այն ներառում է համապատասխան հարգի (ոսկի, արծաթ, բրոնզ) մեդալ՝ Աշոտյանի և Դելյանովի պատկերներով, պատվոգիր և դրամական պարգև երեսուն դրամի չափով:

Մեդալի երեսին տեղադրված են Աշոտյանի և Դելյանովի դիմապատկերները, ինչպես նաեւ քայքայում խորհրդանշող գանգի պատկերը: Մեդալի երեսի ստորին մասում գրված է «Օտարալիզության մրցանակ»: Մեդալը պատրաստված է կավից և ներկված է համապատասխանաբար ոսկեգույն, արծաթե, կամ բրոնզե գույնով:

Քվեարկությունը բաց է մինչև 2011թ մայիսի 10-ը: Քվեարկելիս խնդրում ենք առաջնորդվել թեկնածուի միայն այս ասպարեզում ունեցած «ներդրումների» ձեր գնահատականով: Ընտրություն կատարելու համար ստորև ներկայացված են որոշ տեղեկություններ թեկնածուների գործնեության մասին: Որից հետո գալիս է երեք հարց, թե ո՞ւմ եք համարում արժանի առաջին, երկրորդ, եւ երրորդ կարգի օտարալիզության մրցանակին:

Կատարեք ձեր ընտրությունները

Քվեարկությունը և մանրամասնությունները այստեղ