in Ինտերնետ

Էլ. լրատվամիջոցների աշխատանքի նոր փիլիսոփայություն

image taken from webmaths.wordpress.com

Էլ. լրատվամիջոցների նոր փիլիսոփայությունը պիտի կայանա նրանում, որ տվյալ հասարակության մեջ տեղի ունեցող ցանկացած բան լուսաբանվի: Եթե մահացող հեռուստատեսության, արդեն մահացած ռադիոի ու գրեթե շունչը փչող թերթերի գերակայության ժամանակաշրջանում միշտ կար ռեսուրսի խնդիր, միշտ կար եթերային ժամանակի և թերթի թղթի սահմանափակության խնդիր, և անհրաժեշտ էր ամենակարևոր հասարակությանը ամենահետաքրքրող թեմաների լուսաբանում, որը կբերեր մեծ վաճառելիության և դրա հետևաքով մեծ եկամուտ և շատ գովազդ, ապա ներկայիս մոտեցումը պիտի կտրականապես փոխվի: Ներկայիս մոտեցումը պիտի հիմնված լինի հնարավորինս շատ տարբեր մանր ու մեծ իրադարձությունների լուսաբանմանը: Պատճառը այն է, որ ռեսուրսի խնդիր չկա, չկա թանկ թերթ ու ավելի թանկ եթերային ժամանակ: Թերևս կա միայն մարդկային ռեսուրսի խնդիր, որը հեշտ լուծելի է ուսանողների ներգրավման միջոցով, որոնք ուրախ կլինեն, թեկուզ փոքր աշխատավարձով, կամ լրիվ կամավորական սկզբունքով իրական մարտի դաշտում փորձ ձեռք բերել, և  ռեզյումեում գրել  հայտնի ու բարձր ռեյտինգ ունեցող լրատվամիջոցում աշխատելու մասին:
Նոր ոճով աշխատելը (հնարավորինս շատ տարբեր տեսակի նորություններ գտնելու և դրանք հարպարակելու մեթոդով), կբերի մի հատ շատ հետաքրքիր էֆեկտի: Լուրերի այսպես ասած «տերերը», այսինքն այն մարդիկ, որոնք անմիջապես կապված են տվյալ նորության հետ, անպայման կտարածեն այդ նորությունը իրենց վիրտուալ ցանցերում, նրանք հաստատ կլինեն դրա տարածման մեջ հետաքրքրված կողմ, ինչը կբերի ավելի մեծ հաճախելիության:
Կայքերի առաջխաղացման տեսության մեջ, փնտրվող բառերի ստատիստիկ անալիզում գոյություն ունեն «մարմին» և «պոչ» հասկացողությունները: Իմաստը, երկու բառով ասած, նրանում է, որ ցանկացած կայք ունի բանալի բառերի որոշակի խումբ, որնոք փնտրելով մարդիկ ամենահաճախակին են հայտնվում տվյալ կայքում: Օրինակ որևէ կայքում «արշավ» բառը ամսեկան բերում է 1000 հաճախում, «Հայաստան»՝ 900, իսկ «Արցախ»-ը 800, մնացած բանալի-բառերից ամեն մեկը բերում է ոչ ավել քան 40 հաճախում:  Առաջին երեք բառը պայմանականորեն անվանում են ջանդակ «մարմին», իսկ մնացածը «պոչ»: Ու ամենահետաքրքիրը այն է, որ «պոչի» բառերի բերած ընդհանուր ծավալը հեշտությամբ կարող է գերազանցել «մարմնի»  բերած ծավալին: Օրինակ ամազոն.քոմ -ի հաջողությունը շատերը բացատրում են հանց «երկար պոչի» ֆենոմենով: Եթե մեր լրատվական դաշտում ներկայումս մարմին են կազմում ասենք «իշխանություն», «ընդդիմություն», «Լեվոն», «Սերժ», «Սպանություն», «ՀՀ Կառավարությաւն», «Արցախ», «սփյուռք»,«հանրահավաք»,«ցեղասպանություն»,«օլիգառք»,«Քիմ Քարդաշյան»,«ինքնասպանություն» … և նման բառերը, ապա պոչ պիտի կազմեն «կինո»,«համերգ»,«ցուցահանդես»,«նկար»,«ֆոտո»,«ֆիզիկա» և մնացած նմանատիպ բառերը … այս պոչը իրականում գոյություն ունի, սակայն այն շատ կարճ է, այն անհրաժեշտ է երկարացնել ու որ լրատվամիջոցը ավելի արագ այն երկակացրեց նա էլ կլինի առաջատարը ապագայում:

«Մարմնի» և «պոչի» հասկացողությունները կարելի է կիրառել նաև այսպես կոչված ռեֆերալների վրա (այլ կայքերում և հատկապես սոց. ցանցերում դրված հղումներ): Նույնիսկ փոքր ու աննշան նորությունը, որը ամբողջ հասարակությանը կարող է և չհետաքրքրի, հաստատ կունենա հետաքրքրված և շահագրգիռ անձանց փոքր խումբ, որոնք և կտարածեն այդ նորության հղումները իրենց ցանցերում: Այսպիսի փոքր նորությունների հանրագումաը և կաճեցնի լրատվական կայքի երկար պոչը:

Շնորհավորում եմ խոսքի ազատության օրվա կապակցությամբ, հատկապես լրատվամիջոցներում աշխատող մեր բոլոր ընկերներին , և իհարկե խուժան ալիք վարող բլոգերներին:
Ցանկանում եմ բոլորիս հաստ մարմին և երկար պոչ …

Էլ. լրատվամիջոցների համար նախատեսված շան լափի պստիկ մի բաժին կարող էք կարդալ իմ անցյալ տարի գրած այս փոտում: