բաժին Կյանքի Օպտիմալացում

Էներգոխնայող էլեկտրական լամպեր

Էներգոխնայող էլեկտրական լամպեր

Որեմն այսպես, արդեն գրեթե մեկ տարի է, ինչ տան գրեթե բոլոր լամփուշկեքը 🙂 էլեկտրական լամպերը փոխել եմ ու տեղադրել եմ էներգոխնայող լամպեր, իհարկե ավելի թանկ են համեմատած սովորական լամպերի հետ, սակայն երկու անցյալ տարիների կտրվածքով չեկերի վերլուծությունը ցույց տվեց, որ էլեկտրոէներգիայի ծախսը քչացել է մոտ 1/3-ով:
Այնպես որ խորհուրդ եմ տալիս փոխել տան էլեկտրական լամպերը ու դնել էներգոխնայող լամպեր:
Երկու գաղտնիք
ա. շուկայում կան բազմաթիվ ընկերությունների լամպեր, մի ափսոսացեք գնեք լավը, թեկուզ ավելի թանկ գնով, այն ավելի երկար է ծառայում:
բ. աշխատանքային սենյակներում դրեք սպիտակ լույսով լամպեր, իսկ հանգստի սենյակներում դեղին լույսով: Սա սուբյեկտիվ պահն է, մարդը (ինչքան հասկանում եմ) ավելի լավ հանգստանում է դեղին լույսի ներքո, իսկ աշխատում ՝ սպիտակ լույսի ներքո:
գ. գնելիս գնեք օդափոխիչ անցքերով լամպեր, դրանք ավելի երկար են ծառայում

ՀԳ: Ամբողջ ֆիզիկան նրանում է, որ սովորական էլեկրտական լամպերը էլեկտրոնէրգիայի մեծ մասը վեր են ածում ջերմության, ՕԳԳ-ն շատ փոքր է: Ու պետք չի ձեր փողը ծախսել համընդհանուր էնտրոպիայի առանց այդ էլ անընդհատ ավելացող քանակը բարձրացնելու վրա:

Հղումներ

Աննամուս Արայի մոտ

Այս փոստում ավելի շատ տեխնիկական մանրամասներ

http://araycho.blogspot.com/2012/10/blog-post_14.html

Այս մյուսում օգտակարության հաշվարկ

http://araycho.blogspot.com/2012/10/2.html

Այլ վայրերում

Ինչպես ընտրել էներգոխնայող լամպ (ռուսերեն)

Էլեկտրական լույսի մասին, տարբեր լամպեր հալոգեն,դիոդային, նատրիումայյին և այլն (ռուսերեն)

Գունային ջերմաստիճանի մասին, վիքի , ռուսերեն

Երկու հատ էլ նյութ պայալնիկով աշխատել կորղացողների համար

Էներգոխնայող լամպերի վերանորոգում և մոդերնիզացիա

Մի հատ էլ փոքր հաք «թարթման» դեմ

  1. ես էլ բավական վաղուց անցա, ու ուզում եմ մի երկու բան ավելացնել։

    ֊ կարծես հաջորդ տարվանից Եվրոպայում արգելված է սովորական լամպերի վաճառքը։

    ֊ ափսոս լուսադիոդային լամպերը այստեղ դեռ համեմատաբար թանկ են։
    իրականում դրանք ավելի լավն են իրենց դիզայնով։
    ֆլուորեսցենտ լամպերի դիզայնը ավելի բարդ է։

    ֊ եթե ընտրում եք ֆլուորեսցենտ լամպ, ապա ավելի լավն են նրանք, որ հենց սկզբից ուժեղ չեն վառվում, կամաց, մի քանի րոպեի ընթացքում են սկսում լավ վառվել։
    բանն այն է, որ դրանց մեջ կա սնդիկ (սրփրայս սրփրայս, գիտեմ որ գիտեք), ու այն թույն է։ այդ պատճառով, եթե այն ջարդվի, ու ջարդվի ասենք խալու վրա, ապա այդ խալին անհնար է այնպես մաքրել, որ դրանից թունավոր նյութեր էլ չարտադրվեն։
    պետք է թափել։
    եթե հատակի վրա ֊ կրկին մաքրելը ահավոր բարդ է, ու թույնը շատ երկար մնալու է։
    ժամանակակից լամպերի մեջ քիչ թե շատ նորմալ արտադրողները ավելացնում են նյութ, որը կապում է սնդիկը, ու այն լինում է համեմատաբար էֆեկտիվ հավաքել, մաքրել, եթե լամպը ջարդվի։ այդ նյութի պատճառով լամպը սկսում է դանդաղ լույսը ավելացնել։

    ֊ ֆլուորեսցենտ լամպերը անջատելուց հետո մի հինգ րոպե դրանք չարժե միացնել, տենց դուք իրենց կյանքի երկարությունը կտրուկ կարճացնում եք։
    դա կապված է բարդ դիզայնի հետ ֊ ստարտերի մեխանիզմի, ու ցանկալի է եթե նոր եք անջատել, մի հինգ րոպե չմիացնել։

    ֊ մենք ունենք լուրջ խնդիր ուտիլիզացիայի հետ։
    որոհետեւ թափելով անկապ աղբի մեջ մենք թունավորում ենք ոչ միայն շներին ու կատուներին, այլ նաեւ միջավայրը։ երբեք չգիտես որտեղ կթափվի ջարդված լամպի սնդիկի մասը, ու ով կանցնի, կնստի այդ տեղ։
    ես նույնիսկ մտածում էի, որ կհավաքեմ շատ շատ լամպեր, երբ փչանան, կտանեմ քաղաքապետարանի մոտ կշարեմ։ որ նրանք ուտիլիզացնեն, քանի որ ես չեմ կարող։

    ելքերից մեկը՝ փաթաթել ֆոլգայի մեջ շատ լավ աղբ նետելուց առաջ, ու դնել տուփի մեջ։ գուցե տուփը պաշտպանի հարվածներից իսկ ծայրահեղ դեպքում ֆոլգան թույլ չտա սնդիկը թաափվի։ բայց ենթադրւոմ եմ, փորձեր չեմ արել, ոչ մի լամպ դեռ չեմ գցել։

    ֊ լավ է առնել այո, տաք գույներով լամպեր։ ես լոխանուծսյա եղա, սառը առա, ու հիմա միքս եմ անում ֊ մի լյուստրայի կեսը ֆլուորեսցենտ է, կեսը՝ դասական, ու անջատելիս կամ միացնելիս հենց սեկտորներով եմ միացնում կամ անջատում, ու եթե կարճ ժամանակով եմ անջատում ապա միացնում եմ միայն դասական լամպերի սեկտորը։

    իմ մոտ երկու երեք տարվա ընթացքում դեռ ոչ մի լամպ չի փչացել։

Մեկնաբանությունները փակված են