Մի արվեստագիտական էքսպերիմենտի համար քնդեցի ու նորից հավաքեցի դարեր առաջ էժանով գնված ու չօգտագործվող Canon PowerShot s230-ը(digital elph): Հավաքելուց հետո պարզվեց որ ակումուլյատորը (թե՞ մարտկոցը) զարյադկա չի ընդունում չի լիցքավորվում: Նորը կարելի է գնել խանութից 17000(!!!) դ.-ով, կամ ebay -ից մի 20$: Հարցը նրանում է, որ եթե չհամոզվեմ, որ հավաքած վիճակում թվային էլֆիկը կապրի, ինձ այդ մարտկոցը մուֆթա էլ պետք չի … Իսկ եթե կապրի , հաստատ կգնեմ:
Ֆեյսբուքում գրեցի օգնության կանչ, բայց այն գնաց ու մարդկանց պատերի պլինդուսների տակ կորավ:
Հիմա այստեղ էլ եմ գրում …
Եթե ինչ որ մեկը ունի դրա մարտկոցից, ու կուզենա ինձ մի ժամով տրամադրել, ինձ կպատճառի մեծ հաճույք, ինքն իրեն փիառ :), իսկ արվեստագիտությանը աննկարագրելի օժանդակություն …, ու ավելին ասեմ սերունդները նրան չէն մոռանա … 🙂
Էլֆիկի փորոտիքը դիտեք քաթի տակ