բաժին Լուսանկարներ, Լուսանկարչական մտքեր, Ֆոտոշարք

ՖոտոՇարքեր հրապարակելու մասին

Ֆոտոշորքերով կիսվել էլ չի ստացվի երևի, որոշել եմ, որ սրանից հետո լուսանկարների բաժնում մի մի հատով կքցեմ նկարներ: Այսինք մի փոստ, մի նկար: Ֆոտոշարքերը շատ ժամանակ են խլում, հատկապես դրանց ընտրությունը, ժամերով մտածում եմ, որոնք դնեմ, իսկ որոնք ոչ, որպիսի տպավորություններիս ամբողջականությունը փոխանցեմ, ու այդ ընթացքում կայֆ ստանալը դառնում է դաժան աշխատանք :Ճ հետո, սկսում եմ մշակել, բայց ֆոտոշորքը պիտի միանման մշակում ունենա իմ կարծիքով, որպիսի ինչ որ մի ամբողջակաություն դառնա, իսկ դա նույնպես շատ ժամանակ է խլում: Իսկ մի-մի հատով որ նայում եմ, միանգամից հասկանում եմ, թե կոնկրետ որ նկարներն եմ հավանում, ու ինչպիսին եմ ուզում դրանք տեսնել մշակումից հետո ու բոլորը միանման մշակելու պահանջ այլևս չի լինում:
Էտքան բան էի ուզում ասել:

Իսկ եթե կապված կլինեն կոնկրետ արշավի, ճանապարհորդության կամ էլ միջոցառման հետ, կկպցնեմ դրանք մի թեգով, այդպես: