in Պայքար, Փիլիսոփայական

Բարոյական հաղթանակ

image taken from http://kackad.com/

Վերջերս շատ է շահարկվում «բարոյական հաղթանակ» հասկացողությունը, ու հիմնականում բացասական իմաստով:
«Էմին տարավ բարոյական հաղթանակ …»
«հահհա, հիհի»
«Վարդանանք …»
«հուհուհու …»
և այլն …
Ես համաձայն չէմ սրա հետ, պետք չի «բարոյական հաղթանակ» հասկացողությունը, առանց դրա իմաստի վրա մտածելու, արժեզրկել ու դրան բացասական ու ծաղրական իմաստ տալ:
Հիմա ասեմ ինչու:
Բարոյական հաղթանակը տվյալ պահին անհամաեմատ ավելի ուժեղ հակառակորդին իր տեղը դնելու հնարավորություն է: Այն իմաստով, որ հակառակորդը հասկանում է, որ տվյալ մարդը, պետություը, մարդկանց խումբը հեշտությամբ հանձնվողը չի, ու նրանից մեծ ջանք կպահանջվի բացարձակ հաղթանակի համար: Ու նա կքցի-կբռնի, որ ջանքը ու դրա արդյունքը անհամաեմատելի են: Օրինակ եթե մի ազգ պատրաստ լինի մինչև վերջին մարդը զոհվել, բայց չստրկանալ, խելացի զավթիչը բացահայտ ագրեսիայի փոխարեն կփորձի այլ մեթոդներ, որոնք «պատերազմ»-ը կտեղափոխեն այլ ոլորտ, որտեղ զավթվող ազգի համար սեփական ֆիզիկական գոյությունը ու տեսակը պահպանելու ավելի լավ պայմաններ կլինեն: Սա ընդամենը մի տարբերակ է, կարող է և այսպես չլինել կախված բազմաթիվ նախադրյալներից …
Բարոյական հաղթանակ իհարկե հնարավոր չէ տանել սպորտում կամ երաժշտական կոնկուրսում, այդտեղ կամ դու առաջինն ես , կամ էլ պարտված ես, պատճառը այն է, որ կանոները հստակ ու պարզ են: Իսկ կյանքում ոչ մի կանոն էլ չկա, ու հարցերը լուծելու համար ստեղծագործական մոտեցման հնարավորություն կա …
Մի հատ էլ պատմություն պատմեմ ու ավարտեմ
Երբ դեռ երեխա էի, մի ճմրթված ճիճու էր ապրում կողքի քուչում թաղում, որը ինձանից պարտքով փող էր վերցրել ու ժամկետը լրանալուց հետո չէր ուզում վերադարձնել: Ու լինելով բոլոր քյառթուների նման հոգեբանական մանիպուլյացիաների մեծ վարպետ , քիչ մի չէր վերադարձնում գումարը, մի բան էլ ամեն մի հնարավոր առիթով փորձում էր էլի վերցնել: Փորձելու իրավունքի նախապայմանը մեր դե յուռե լավ հարաբերություններն էին, դե «թաղի տղա» ու այդպիսի բաներ … Նաև ինձ համար արված «լավությունները» , որոնք արվում էին, առանց իմ խնդրանքի ու իմացության 🙂
Գլուխներդ չցավեցնեմ,  մի երեկո փողոցում խոսք բացեցի պարտքի մասին, ու կռիվ սարքեցի: Դե ես պարապած տղա էի , բայց դե լավ չստացվեց, դրա ոհմակից մարդիկ հայտնվեցին ու մի լավ ծեծ կերա: Դե հետո ինչպես հարկն է, սկսվեց բազառը , ինձ սխալ հանեցին և այլն … բայց այդ օրվանից հետո, մեր «լավ հարաբերության» վերջը եկավ, ու սահմանափակվեց ընդամենը իրար հանդիպելիս ատամները  սեղմեած ու մի կերպ արտասանված «բարև»-ով: Ու սա, այո՛, բարոյական հաղթանակ էր, նա ինձ այլև ոչ մի հարցով սեփական նախաձեռնությամբ յանմ ադալժենի չէր կարող անել, ու չէր կարող փող ուզել ու հետո չտալ և այլն …  Նա տեսավ, որ ես ինչքան էլ որ երկար մազերավոր ու ճղած ջինսով տղա էլ լինեմ, կարող եմ իր նամաններին դիմադրություն ցույց տալ , նաև կարող եմ առաջին հարվածը ես հասցնել …
Վերջակետ

ՀԳ: Բոլորին ցանկանում եմ անընդհատ ունենալ իրական հաղթանակներ … բայց համաձայն էք չէ՞, որ այդպես չի լինում

UPD: Ու հա ոնցվոր Գառնիկն ա ասում, թող «բարոյական հաղթանակը» չդառնա քաք սրտի մխիթարանք