բաժին ՄամաՍյու, Պայքար

Մայրիկ | Mother | Мама

Ուրբաթ օրը համերգ էի գնացել, բարեգործական համերգ՝ «Երաժշտություն Հանուն Կյանքի» ռոք փառատոն … Փառատոնի նպատակն էր Սյուզի անունով մի աղջկա մայրիկին օգնություն ցուցաբերել, որը քաղծկեղ ունի, և վիրահատությունից հետո նրան անհրաժեշտ են շատ թանկարժեք դեղեր: Հա՛ ֆեյսբուքի էվենթը տեսել էի, հա՛, մտածեցի, որ արժե գնալ, մտածեցի, որ հալալա մեր ռոքերներին, որոնք կարող էն բացի ՀԴՄ-ի գովք հանդիսացող համերգներից նաև այսպիսի կարևոր միջոցառման մասնակցեն, ու մարդկանց իրական օգուտ տան … մտածել էի նաև որ հալալա էտ աղջկան, որը հավատը չի կորցնում, ու ամեն ինչ անում ա , որ իր մոր կյանքը փրկի … էտ ամեն ինչը նենց միայն վերացական մտածում էի, մինչև այն պահը երբ Սյուզին բարձրացավ բեմ … ու ոնցվոր մի ծանր բանով գլխիս տան … պազվեց որ ես Սյուզիին անձամբ ճանաչում եմ … նա իմ մանկության ընկերներից էր, շատ լավ ընկեր …
Ու գիտե՞ք ինչ, էս ամբողջ պատմությունը այլևս միայն մտավոր ոլորտում չմնաց … ու գիտե՞ք ինչու, որովհետև անսպասելի հանդիպումները հիշողությունները ու հին ցավերը արթնացնելու հատկություն ունեն … Իմ մայրն էլ է մահացել նման հիվանդությունից, ես ոչինչ չէի կարողանում անել, մի պահ կարծես թե բուժվել էր, հետո ես գնացի բանակ … մի գիշեր քունս չէր տանում, բան չէի հասկանում, ուղղակի չէր տանում ու վերջ … առավոտյան կողմ զանգեցին ու ասացին, որ …    հիվանդության բարդացման մասին ես ոչինչ չգիտեի …
Հիմա ես ուզում եմ օգնել Սյուզիին, ու ուզում եմ , որ դուք էլ օգնեք, խոսքս հատկապես իմ ընկերներին է վերաբերվում, խնդրում եմ … հաշվեք իմ մոր համար էք անում … միացե՛ք ֆեյսբուքի խմբին, տեսեք ինչով կարող էր օգտակար լինել …

Մայրիկ/Mother/Мама

Բացի դրանից հիմա սենց բան ա արվում

Այն արվեստագետները, ովքեր կցանկանան աշխատանքներ նվիրաբերել Փարիզում բարեգործական ցուցահանդես-վաճառքի համար, որի ողջ հասույթը կտրամադրվի “ՄաՄաՍյու” ֆոնդին Syu Sepetchyan-ի մայրիկին անհրաժեշտ դեղորայքը ձեռք բերելու համար: Աշխատանքները պետք է գնահատված լինեն մինչեւ 50 եվրո

Միջոցառման էջը այստեղ

Մեկնաբանությունները փակված են