«ՄամաՍյու» բաժնի հոդվածները

Խառը օր

  Շատ խառը ու տպավորություններով հարուստ օր էր, գրեմ, որ գնամ հանգիստ քնեմ։
Սկզբում գործի էի, ես հո արվեստագետ չէմ որ պարապ-սարապ ֆռֆռամ ու շաբաթվա մեջտեղը օրվա կեսին գնամ ցուցահանդես ու չնայած շատ կուզեի, արվեստագետ լինել չէ, այլ ցերեկը  երեքշաբթի օրով մասնակցել ցուցահանդեսի ասենք թե ․․․
 Հետո հաշվապահության դասի էի
 Ակտիվներիը աճում են դեբետով, պասիվները կրեդիտով, դեբետը աջից կրեդիտը ձախից,ու դեբետը հին հունարեն, թե լատիներեն, թե փյունիկերեն նշանակում ա հենց ձախ, իսկ կրեդիտը աջ,  ու ոչ մի ռոմանտիկա, ու ոչ մի պոէզիա ․․․
Հետո համերգ, «ՄամաՍյու» բարեգործական հիմնադրամի համերգը։
Դոգմա, Մհեր և ընկերներ, Դյութիֆայթ(թե՞ բյութիֆայդ) փրոջեքթ, ինչ որ պանկ-ռոք մանկապատանեկան-աղջկական խումբ(ձեռ չեմ առնում, անունը չհիշեցի), հետո քրիստենյա սպորտսմեններ-բակլաններ, աստծո անունով մեխ  ու արմատուր ա էին ծռում ու մեկել թավա էին ճմռթում (սարկազմը մի կողմ, հետաքրքիր շոու էր),  Էմփիռեյ, Դորիանս, մի շիշ պիվա, որից գլուխս ցավում ա մինջև հիմա։
 Հա տոլերանտ եմ շատ դառնում, Էմփիռեյը նույնիսկ հավանեցի։ Մի ծանոթ մարդ տեսա, որին չէի սիրում, բայց զարմանալի էր, որ նրան լրիվ ուրիշ ձև ընկալեցի այս անգամ, վերջերս մի ուրիշ մարդու հետ էլ էր նույն պատմությունը։ Կամ ես եմ փոխվել կամ էլ իրանք։
Հետո համերգի տեղը մանկական սերերիցս մեկին տեսա, բարևեցի չճանաչեց երևի, ասեց բարև ձեզ, բայց հետո շատ կասկածելի նայում էր, երևի վսյոտակի այնուամենայնիվ հիշեց։ Զգացի որ ոչ մի բան էլ չի մնացել, չնայած էն ժամանակ շատ էի տանջվում, ունայնություն ունայնությանց ,ամեն բան ունայն է ու քամու աշխատանք․․․
 Մի մարդ էլ կա մի թեթև ծանոթ ենք, բայց ինչ որ առեղծվածային բան կա մեջը, չէմ հասկանում, ինչ որ մի գաղտնի բան, բայց ես էտ գաղտնիքը կբացահայտեմ հաստատ։
Համերգը լավն էր, իրոք լավը ․․․ են դեպքերից էր, որ ինչքան էլ զարմանալի ա, մեկ մեկ վսյոտակի այնուամենայնիվ կյանքը հաղթում ա մահվանը ․․․

ՀԳ։ Հա Դորիանսի ուստեն տիպիկ վոկալիստ ա, առաջին անգամ էի կենդանի լսում, միշտ զոմբոտութով էի լսել, հա ի՞նչ էի ասում, տիպիկ վոկալիստ ա, թիթիզ, լավ վոկալով, բայց դե լավ վոկալը չի նշանակում որ պետք ա ձենը գցել աշխարհով մեկ ․․․ բայց իրա նվագող տղեքին հալալ ա, շատ  ոչ գծային ու զիլ նվագեցին։
 Ու դա մենակ իրան չի հատուկ, նույնիսկ Փլանթը ու Մեռկուրին առանց իրենց խմբերի պապսավիկ էին դառել մի պահ ․․․

"Rock for life 2" Rock Festival

ՄամաՍյու հիմնադրամը կազմակերպել է բարեգործական ռոք փառատոն։ “Rock for life 2″։ Օգնե՛նք փրկել գոնե մի կյանք։
Մասնակցում են ՝ DORIANS, DOGMA, THE BEAUTIFIED PROJECT, LAV ELI, WHISPER!, համերգը վարելու է DJ Vakcinan:

Վայրը Տիկնիկային Թատրոն, ք․ Երևան
Ժամանկը։ Նոյեմբերի 14, ժ 15։00
Տոմսերի արժեքը 2500 դ․ է։
զանգահարել (094)44-76-81,(099)38-67-48

Ֆեսբուքյան միջոցառման էջը ահա

Նախորդ համերգի մասին նախկինում գրել եմ։

ՄամաՍյու -ի համերգից

Երեկվա բարեգործական համերգիցմի երկու նկար: Սև ու սպիտակ: Բայց համերգը հեչ սև ու սպիտակ չէր, շատ էլ գունավոր էր ու պայծառ … Հետո կասեմ ավելի շատ նկարներ որտեղ տեսնեք  :)

Մայրիկ | Mother | Мама

Ուրբաթ օրը համերգ էի գնացել, բարեգործական համերգ՝ «Երաժշտություն Հանուն Կյանքի» ռոք փառատոն … Փառատոնի նպատակն էր Սյուզի անունով մի աղջկա մայրիկին օգնություն ցուցաբերել, որը քաղծկեղ ունի, և վիրահատությունից հետո նրան անհրաժեշտ են շատ թանկարժեք դեղեր: Հա՛ ֆեյսբուքի էվենթը տեսել էի, հա՛, մտածեցի, որ արժե գնալ, մտածեցի, որ հալալա մեր ռոքերներին, որոնք կարող էն բացի ՀԴՄ-ի գովք հանդիսացող համերգներից նաև այսպիսի կարևոր միջոցառման մասնակցեն, ու մարդկանց իրական օգուտ տան … մտածել էի նաև որ հալալա էտ աղջկան, որը հավատը չի կորցնում, ու ամեն ինչ անում ա , որ իր մոր կյանքը փրկի … էտ ամեն ինչը նենց միայն վերացական մտածում էի, մինջև այն պահը երբ Սյուզին բարձրացավ բեմ … ու ոնցվոր մի ծանր բանով գլխիս տան … պազվեց որ ես Սյուզիին անձամբ ճանաչում եմ … նա իմ մանկության ընկերներից էր, շատ լավ ընկեր …
Ու գիտե՞ք ինչ, էս ամբողջ պատմությունը այլևս միայն մտավոր ոլորտում չմնաց … ու գիտե՞ք ինչու, որովհետև անսպասելի հանդիպումները հիշողությունները ու հին ցավերը արթնացնելու հատկություն ունեն … Իմ մայրն էլ է մահացել նման հիվանդությունից, ես ոչինչ չէի կարողանում անել, մի պահ կարծես թե բուժվել էր, հետո ես գնացի բանակ … մի գիշեր քունս չէր տանում, բան չէի հասկանում, ուղղակի չէր տանում ու վերջ … առավոտյան կողմ զանգեցին ու ասացին, որ …    հիվանդության բարդացման մասին ես ոչինչ չգիտեի …
Հիմա ես ուզում եմ օգնել Սյուզիին, ու ուզում եմ , որ դուք էլ օգնեք, խոսքս հատկապես իմ ընկերներին է վերաբերվում, խնդրում եմ … հաշվեք իմ մոր համար էք անում … միացե՛ք ֆեյսբուքի խմբին, տեսեք ինչով կարող էր օգտակար լինել …

Մայրիկ/Mother/Мама

Բացի դրանից հիմա սենց բան ա արվում

Այն արվեստագետները, ովքեր կցանկանան աշխատանքներ նվիրաբերել Փարիզում բարեգործական ցուցահանդես-վաճառքի համար, որի ողջ հասույթը կտրամադրվի “ՄաՄաՍյու” ֆոնդին Syu Sepetchyan-ի մայրիկին անհրաժեշտ դեղորայքը ձեռք բերելու համար: Աշխատանքները պետք է գնահատված լինեն մինչեւ 50 եվրո

Միջոցառման էջը այստեղ