բաժին Կինոարվեստ

Ճապոնական ֆիլմերի փառատորն — «Միշտ. Մայրամուտները երրորդ փողոցում»

Հետպատերազմյան Ճապոնիան, մի տենց հետաքրիր սիմվոլ՝ Տոկիոյի աշտարակը, որի կառուցմանը սպասում էին բոլորը ու դրա կառուցմանը զուգահեռ ազգը վեր էր հառնում մոխրից, 🙂 պաթետիկ ստացվեց:

Նաև հետաքրիր էր, որ մենք կորցնում ենք զարմանալու ընդունակությունը: Տենց մարդիկ գյուղերից գալիս էին Տոկիո, ու հենց գնացքը հասնում էր տեղ ծափ էին տալիս ու ուրախանում, որ վայ հասել ենք:

Ամեն մի նոր տեխնելոգիա ավելի զարմանալի էր, սկզբում սառուցի մեծ-մեծ կտորներով աշխատող սառնարաններ, այդ կտորները ամեն օր բերում էր սառցավաճառը, հլա ստեղ , հլա մասնագիտության անվանը տեսեք . «սառցավաճառ»:  Հետո էլեկտրական սառնարան, հետո հեռուստացույց… Իսկ հիմա նոր քաղաք գնալուց բերանդ չես բացի ու կլոր աչքերով նայես, որովհետև ամեն ինչ արդեն տեսել ես ցանցում, տենց սերչ ես արել ու նկարները տեսել ես … իսկ հաջորդ ամեն մի հաջորդ գաջեթը /սարքը որը շուկա պիտի մտնի, արդեն էնքան գովազդվում է, քննարկվում, որ առնելուց հետո իսկի չէս էլ հասնցում զարմանաս, ինչի՞ վրա զարմանաս, հենա սաղ տեսել ես , տտխան կարդացել, անփաքինգները նույնպես տեսել ես , ու էլ զարմանալու բան չի մանցել …

Եսիմ, տենց մտքեր էին ֆռռում գլխիս մեջ ֆիլմը դիտելիս, հետո սկսեցի մտածել թե վերջերս ինչի վրա եմ զարմանում հեչ, ու տենց էլ չգտա, հիանում եմ, հա կա տենց բան, բայց զարմանու՞մ:

Դուք ինչի՞ վրա էք հեչ զարմանում:

ՀԳ:  Տենց մի երկու հատ էլ օրիգամի-մորիգամիի նկար էլ ունեմ, բայց դրանք հետո կդնեմ: Հիմա չէ

Վաղը դեռ երկու ֆիլմ կա, մյուս օրն էլ, դեռ ուշ չի: