Վերջապես ձեռներս հասավ «Ավելի Լավ Էլի» համերգի նկարները մի քիչ մշակեմ ու հանձնեմ ձեր դատին: Համերգի մասին պիտի ասեմ, որ հրաշալի համերգ էր, այսպիսի բան այլևս չի կրկնվելու: Կարողա ավելի լավը լինի կամ ավելի վատը բայց այս համերգը ուրիշ էր:Ինչքան ես հասկացա Մհեր Մանուկյանի ստեղծագործական ճանապարհի գրեթե բոլոր համաճանապարհակիցները(էս ի՞նչ բառ էր:) ներկա էին, գրեթե ամբողջ ԼավԷլիամերձ կազմը (էսօր փաստորեն երկար բառերի օր ա 🙂
Միայն Գոռ Մխիթարյանը ու Վահե Տերտերյանն էին հարգելի պատճառներով բացակայում: Մի խոսքով, ապրեք տղեք ու աղջկեք ջան, շատ լավ ստացվեց: Իրոք որ Ավելի Լավ Էլի ստացվեց:
Նկարները՞
Այ էտ մի բանը դուք չպիտի ասեիք:
Ամեն մի համերգից հետո ինքս ինձ ասում եմ, որ էլ համերգ չէմ նկարելու, բայց հաջորդ համերգին չէմ դիմանում ու նկարում եմ: Հիմա էս նկարները սենց ետմշակման եմ ենթարկել, յանմ թե հին , շատ հին նկարներ են , յանմ թե սրանք արտահայտում են երկար ընկերություն ու երկար ճանապարհ … բայց չէ, սուտ եմ ասում , ուղակի այսպես մշակած քիչ թե շատ ավելի գեղարվեստական են ստացվել ու ինձ այսպես ավելի շատ են դուր գալիս: Ու իհարկե նկարների թերությունները ավելի պակաս են երևում :Ճ
![](http://3.bp.blogspot.com/-5pqNOF7e-FY/TdvWkU3WkFI/AAAAAAAAC9c/aFH4PKnwAf0/s1600/1.jpg)
![](http://1.bp.blogspot.com/-5Hlq4n8YP5I/TdvWk1bgXfI/AAAAAAAAC9g/K2jQWv-bKL8/s1600/2.jpg)
![](http://1.bp.blogspot.com/-r5pFdjrXM-g/TdvWlT4MZlI/AAAAAAAAC9k/bLZdOyc8riQ/s1600/3.jpg)
![](http://4.bp.blogspot.com/-IBZ5pph973Q/TdvWhxAf3VI/AAAAAAAAC9Y/4lBEVKHkhrg/s1600/5.jpg)
![](http://1.bp.blogspot.com/-tfxfeXB5ddc/TdvWmemNS8I/AAAAAAAAC9o/62xFmfasNJ0/s1600/4.jpg)
![](http://1.bp.blogspot.com/-mV0stNJ_Z6U/TdvWtmx7cdI/AAAAAAAAC9w/vmUEH4_-gbE/s1600/7.jpg)
Չմշակած տարբերակները , ինչպես նաև համերգի բոլոր լուսանկարները «Ավելի Լավ Էլի» ֆոտոալբոմում
![]() |
Ավելի Լավ Էլի |