in Uncategorized

Ավելի Lav Eli

Վերջապես ձեռներս հասավ «Ավելի Լավ Էլի» համերգի նկարները մի քիչ մշակեմ ու հանձնեմ ձեր դատին: Համերգի մասին պիտի ասեմ, որ հրաշալի համերգ էր, այսպիսի բան այլևս չի կրկնվելու: Կարողա ավելի լավը լինի կամ ավելի վատը բայց այս համերգը ուրիշ էր:Ինչքան ես հասկացա Մհեր Մանուկյանի ստեղծագործական ճանապարհի գրեթե բոլոր համաճանապարհակիցները(էս ի՞նչ բառ էր:)  ներկա էին, գրեթե ամբողջ ԼավԷլիամերձ կազմը (էսօր փաստորեն երկար բառերի օր ա 🙂
Միայն Գոռ Մխիթարյանը ու Վահե Տերտերյանն էին հարգելի պատճառներով բացակայում: Մի խոսքով, ապրեք տղեք ու աղջկեք ջան, շատ լավ ստացվեց: Իրոք որ Ավելի Լավ Էլի ստացվեց:
Նկարները՞
Այ էտ մի բանը դուք չպիտի ասեիք:
Ամեն մի համերգից հետո ինքս ինձ ասում եմ, որ էլ համերգ չէմ նկարելու, բայց հաջորդ համերգին չէմ դիմանում ու նկարում եմ: Հիմա էս նկարները սենց ետմշակման եմ ենթարկել, յանմ թե հին , շատ հին նկարներ են , յանմ թե սրանք արտահայտում են երկար ընկերություն ու երկար ճանապարհ … բայց չէ, սուտ եմ ասում , ուղակի այսպես մշակած քիչ թե շատ ավելի գեղարվեստական են ստացվել ու ինձ այսպես ավելի շատ են դուր գալիս: Ու իհարկե նկարների թերությունները ավելի պակաս են երևում :Ճ

Մնացածը քաթի տակ

Չմշակած տարբերակները , ինչպես նաև համերգի բոլոր լուսանկարները «Ավելի Լավ Էլի» ֆոտոալբոմում

Ավելի Լավ Էլի