in Կինոարվեստ, Փիլիսոփայական

Ճապոնական ֆիլմերի փառատոն – «Ձեն»

Կայֆ ֆիլմ էր, Դոգենի մասին, թե ոնց է բերել Ձենը ճապոնիա, իմիջայլոց, հիմա շատերը Ձենը որպես ճապոնական գիտեն, սակայն այն Չինական ծագում ունի, հենց «Ձեն» բառն էլ չինական «Չան» բառի ճապոնացված տեսակն է: Այդպես ինտեգրել ու ազգային դեմք տալ օտար ափերից եկած մշակույթային երևույթներին, այդպես միայն ճապոնացիները կարող են անել 🙂

Անիմացիոն տրյուկները այստեղ տեղին էին արված շատ, մեդիտատիվ իրականությունը մտածում եմ , որ անիմացիոն արտահայտչամիջոցներով շատ լավ է ստացվում, ու շատ տեղին:

Գարնանը – ծաղիկներ,

Ամռանը – թիթեռներ,

Աշնանը – լուսին,

Ձմռանը – ձյուն:

Հա տենց շատ Ձենական ա:

 

– Բուդդան ձեր ձեռքերի մեջ է:

– հա՞, Բուդդան մեր ձեռքերի մե՞ջ է:

– Դադզենի ժամանակ սխալ է այդպես ձեռքերը պահել, այսպես է պետք:

– Բայց հիմա անձրև է գալիս, ես փակել եմ Բուդդային, որ նրա վրա անձրև չկաթա: