in Հայոց Լեզու

Վիքիպեդիայի մասին նորություններ

Վիքիպեդիայի մասին մի քանի հետաքրքիր նորություն:
1.Սկսվել է ստորագրահավաք, որի նպատակն է ներառել Վիքիպեդիան UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Սա կլինի նախադեպ, ոչ մի վիրտուալ երևույթ դեռևս ներառված չէ այս ցուցակում: Այս ցուցակը ներառում է միայն պատմական և բնական հուշարձաններ: Եթե հիմնական ցուցակ մտնել չհաջողվի, Վիկիպեդիան կարող է հավակնել պակաս հայտնի ոչ նյութական մշակույթային ժառանգության ցուցակի մեջ ընդգրկվելուն:
2. Հայտնվել է անմիմացոին վիզուալիզացիա, որը ցուցադրում է , Վիքիպեդիայի հոդվածների ու հեղինակների աճը տարիների ընթացքում, ըստ լեզուների: Հնարավորություն կա ընտրել բաժինները:
http://stats.wikimedia.org Խորհուրդ եմ տալիս , անպայմաան ուսումնասիրեք:
Ես կդնեմ միայն հայերեն Վիքիպեդիային վերաբերվող շքրինշոթը

Հորիզոնական առանցքի վրա տեղադրված տարիները: Իսկ ուղղահայաց առանցքի վրա հոդվածների քանակը: Շրջանների հաստությունը հեղինակների քանակն է, հեղինակ համարվում է շաբաթական 5 ուղղում և ավելի կատարող օգտագործողը:

3.Մեկ էլ այսպիսի մի բան, Էս ռուսները բռնել են ու հին ռուսերենով Վիքիպեդաի հոդվածներ են գրել, պատկերացնում է՞ք, էն էլ 500 հատ: Մեռած լեզվով հոդվածներ … Գրաբար Վիկիպեդիա չկա՞, արժե ստեղծել ուղղակի որպես հետաքրքիր պրոեկտ, ոչ մի կիրառական նշանակություն … չնայած ո՞վ իմանա, կարող ա անհրաժեշտ լինի հայագետներին ու գրաբար ուսումնասիրող մյուս մարդկանց:

Հղումներ
1. Քվեարկել Վիքիպեդիայի օգտին կարելի է ստորագրահավաքի էջում
2. Հին Ռուսերենով Վիքիպեդիա