բաժին Uncategorized

Երիտասարդ Բանկիրների Ծրագիր (Procredit Bank Armenia)

Ինչ որ մի բան սովորելու լավագույն տարբերակը դա քամակի վրա մազոլ անելով , նստած անընդհատ գրքեր ու դասախոսություններ կարդալն է: Ու սեմեստրից սեմեստր քննություն տալը:  Հավատացի՞ք , նի չէգո պադոբնոգո : Կրթության միակ ֆունդամենտալ հիմքը դա մարտի դաշտն է պրակտիկան է, ու կապ չունի թե որ ոլորտում: Սա որպես նախաբան …
Իսկ հիմա հայտարարություն վ ստուդիու, Հայաստանի ամենաերիտասարդական Բանկը, վսեմ բանկամ բանկ ՝ Պրոկրեդիտ բանկը հայտարաում է , որ մեկնարկում է «Երիտասարդ Բանկիրների Ծրագիրը»: Հայտարարության տեքստը ՝
Քաթի տակ

ՊրոԿրեդիտ Բանկը հայտարարում է «Երիտասարդ Բանկիրների ծրագրի» մեկնարկը: Վեց ամիս տևողությամբ այս բացառիկ ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ընտրված խոստումնալից երիտասարդներին կընձեռվի բանկային համակարգին վերաբերող անհրաժեշտ հիմնարար տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ ձեռք բերելու և ՊրոԿրեդիտ Բանկում հեռանկարային աշխատանքի առաջարկ ստանալու հնարավորություն:

ՊրոԿրեդիտ Բանկի «Երիտասարդ Բանկիրների ծրագիրը» նախատեսված է 21-25 տարեկան, ՀՀ ԲՈՒՀ-երի ավարտական կուրսերում սովորողների և շրջանավարտների համար՝ անկախ աշխատանքային փորձի առկայությունից: 20-25 մասնակիցները կընտրվեն բանկի գործող կադրերի համալրման մրցութային կարգով և ծրագրի ողջ ընթացքում կվարձատրվեն: Ծրագրի շրջանակներում մասնակիցներին կտրվեն հիմնարար գիտելիքներ բանկային ոլորտում, բիզնես միջավայրում ինքնադրսևորման համար անհրաժեշտ հմտություններ և ստացված գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն՝ Բանկի Երևանում գտնվող մասնաճյուղերում և Գլխամասի տարբեր բաժիններում: Հաշվի առնելով մասնակիցների հետաքրքրությունների շրջանակն ու հմտությունները, ինչպես նաև ծրագրի ողջ ընթացքում նրանց կատարողականը, լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին կառաջարկվի աշխատանք Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկում:

Բանկի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը ծրագրի մեկնարկի առիթով նշել է. «Երիտասարդ Բանկիրների ծրագիրը ՊրոԿրեդիտ Խմբում հաջողված նախաձեռնություն է. Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում այն արդեն իսկ գործում է՝ ապահովելով գոհացուցիչ արդյունքներ թե՛ Բանկի, և թե՛ երիտասարդ մասնագետների համար, որոնք իրենց կարիերան սկսում են կայուն հիմքեր ունեցող կազմակերպությունում: Համոզված եմ, որ Հայաստանում նույնպես ծրագիրը մեծ արձագանք կունենա, քանի որ իր շարունակական ներդրումն է ունենալու աշխատանքի շուկայի բարելավման գործում»:

Հայտարարությունը վերցված է, այստեղից, կարևոր մասերը ընդգծված են կարմրացված էն իմ կողմից: Սա շատ լավ երևույթ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին սովորելով աշխատել ու աշխատելով սովորել :Ճ

Դիմելու մասին մանրամասները վերցրել եմ Պրոկրեդիտ Բանկի պաշտոնական կայքից

Ծրագրի սկիզբը՝ հուլիս 2011թ.

Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս

Ի՞նչ է առաջարկում ծրագիրը.

• Տեսական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ
• Գործնական հմտություններ և բանկային փորձ
• Հաճախորդների և գործընկերների հետ հաղորդակցման հմտություններ
• Խմբային և անհատական նախագծերում մասնակցության հնարավորություն
• Հաջող արդյունքների արձանագրման դեպքում հեռանկարային աշխատանքի հնարավորություն Բանկում
• Մասնագիտական կայուն աճի հնարավորություն
• ՊրոԿրեդիտ Բանկի կորպորատիվ մշակույթին ու արժեքներին ծանոթանալու հնարավորություն
• Բանկի թիմում ինտեգրվելու հնարավորություն
• Ամսական վարձատրություն

Ովքե՞ր կարող են դիմել.

21-25 տարեկան անձինք՝
• Բարձրագույն տնտեսագիտական, ֆինանսական կամ տեխնիկական կրթությամբ
• Համակարգչային լավ հմտություններով
• Մոտիվացված, եռանդով լի
• Պրոակտիվ, սովորելու և զարգանալու ցանկությամբ
• Ճկուն, թիմում աշխատելու ունակությամբ և հաղորդակցման լավ հմտություններով
• Պատասխանատվության բարձր զգացումով
• Հայերենի և անգլերենի լավ իմացությամբ

Անգլերեն լեզվով դիմում հայտը և մոտիվացիոն նամակը պետք է արտացոլեն Ձեր համապատասխանությունը և հետաքրքրվածությունը: Ծրագրին մասնակցելու Ձեր նկատառումները պետք է համահունչ լինեն ՊրոԿրեդիտ խմբի առաքելությանը և սկզբունքներին, որոնց կարող եք ծանոթանալ procredit-holding.com, procreditbank.am կայքէջերում:
Լրացրեք դիմում հայտը (բեռնել) և մոտիվացիոն նամակի (անգլերեն լեզվով) հետ միասին ուղարկեք HR@procreditbank.am էլ. փոստի հասցեով:
Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել «PCB Young Banker Program», այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ կդիտարկվեն միայն անգլերեն լեզվով լրացված դիմում հայտերը և նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու մրցույթին:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 19.06.2011թ.: