բաժին Կրթություն 2.0

Կրթություն 2.0 / ՎիքիՌեֆերատ (WikiReferat)

Վիքիպեդիայի մասին այսօրվա փոստը գրելիս մտածում էի, թե ինչպե՞ս կարելի է խթանել հայկական Վիքիպեդիայի զարգացումը: Ու մի մեթոդ գտա կարծես թե:
Իհարկե Վիքիպեդիան ապրում է էնտուզիաստների հաշվին: Բայց պետք չէ մոռանալ, որ ամեն մարդ էնտուզիաստ է իրեն հետաքրքրող հարցում: Ու այս էնտուզիազմը ուղղակի պետք է մի քիչ ուղղորդել հանուն համայնական բարեկեցության:
Ուրեմն պետք է սկսել դպրոցներից: Գրեթե բոլոր առարկաների համար կարելի է ինքնուրույն աշխատանք հանձնարարել աշակերտներին: Ինքնուրույն աշխատանքը պետք է կատարվի Վիքիպեդիայում նոր էջ ստեղծելու միջոցով: Նոր էջի թեման ընտրում է հենց աշակերտը, իր հետաքրքրություններին համապատասխան, բայց տվյալ առարկայի շրջանակներում: Էջը ներկայացնում է դասարանին, չնայած որ էջը կարող է և ներկայացվել ավելի բարձր դասարաններում սովորող աշակերտներին նաև, կազմակերպվում է քննարկում, կատարվում են ուղղումներ և փոփոխություններ:
Օրինակ, աշխարհագրություն առարկայի շրջանակներում աշակերտներից մեկը կարող է պատրաստել էջ Ֆրանսիայի որևէ քաղաքի մասին, մյուսը անգլիական ֆուտբոլային թիմերի մասին և այլն …
Այստեղ ամենակարևորը թեմայի ընտրության ազատությունն է, իհարկե առարկայի շրջանակներում: Սա կարևոր մոտիվացիոն մեխանիզմ կլինի: Քննարկման, հավելումների և փոփոխությունների արդյունքում դրվում է գնահատական …

Ի՞նչ կտա սա աշակերտներին
1. Ինֆորմացիան ինքնուրույն փնտրելու և վերամշակելու հմտություններ
2. Քննադատական մոտեցում տեղեկատվությանը
3. Որոշ տեխնիկական հմտություններ (html և Վիկիպեդիայի ֆորմատ)
4. Օփեն-սորս և քոփի-լեֆթ գաղափարախոսությունների մասին պատկերացումներ
5. Սեփական աշխատանքի նկատմամբ քննադատությունը ընդունելու սովորություն
6. Ինտեգրում համաշխարհային մշակույթա-ինֆորմացիոն պրոցեսներին:

Ի՞նչ կտա սա Հայկական Վիքիպեդիային
բազմաթիվ նոր հոդվածներ հայերեն լեզվով, որոնց որակը կարող է և սկզբնական շրջանում շատ բարձր չլինել, սակայն հետագա փոփոխությունները և լրացումները կփակեն այս բացը: Ու այստեղ ամենակարևը այն է, որ 6-րդ դասարանի երեխան չի կարող գրել քվանտային մեխանիկայի մասին հոդված, նա կգրի իրեն ավելի մոտ գտվող իրերի և երևույթների մասին: Որից արդեն կկարողանան օգտվել 5-րդ դասարանցիները: Ու այսպես Հայկական Վիքիպեդիան կմեծանա սերնդի հետ համաչափ: Ու ավելին, ավելի լավ կլինի,որ ինստիտուտներում ու համալսարաններում նույնպես կուրսային աշխատանքի հնացած ու մուտանտային ձևի փոխարեն նույնպես օգտագործվի այս մեխանիզմը: Ամեն մի կուրսային աշխատանք կամ ռեֆերատ անմիջապես կդառնա ամբողջ մտածող հասարակությանը հասանելի:

ՀԳ: Ես չէմ մտածում մի հատիկ ծրագրի մասին, որի մեջ ահավոր մեծ փողեր կներդրվեն ու կլափվեն, ու որի մասին կգրվի բուկլետներում ու թերթերում, ու կմոռացվի մեկ տարի անց: Այլ առաջարկում եմ այս ձևը կիրառել անընդհատ, բոլոր հնարավոր դեպքերում, ու դարձնել դպրոցի, հայկական ինտերնետի ու հայոց նոր կրթության շարունակականության ու աճի հիմք:

ՀԳ2: Անպայման կազմակերպել հայկական վիքիպեդիայի հայելապատում կամ բեքափ Հայաստանում գտնվող սերվերի վրա (այսօր Վիքիպեդիան լավն է, իսկ վա՞ղը, ի՞նչ իմանաս …)

  1. լավ մեխանիզմ ա , բայց կան շատ երեխաներ որոնք իվիճակի չեն անել դա ու դրա համար իրենք աշխատում են փչացնել մյուսներինը , իսկ Վիկիպեդիայում դա շատ հեշտ կստացվի մանավանդ, երբ սովորեցնես վիկիպեդիայից օգտվել

    • Հա կարա լինի այդպիսի բան, բայց վիքին ռեվիզիաները պահում ա , այսինքն հոդվծաների նախորդ տարբերակները, կարելի ա տեսնել, որ մարդը սենց ա փոխել , իսկ մի ուրիշ մեկը դա հետ փոխել է … եսիմ, մարդու մտքին տեղ լինի 🙂 Մի բան էլ կա, եթե կարա էտքան սովորի որ փչացնի, ուրեմն հաստատ գրել էլ կարա :Ճ

  2. դե էդքան էլ քիչ չեն տրամբանություն ունեցող մարդիկ , բայց քիչ են դրանք օգտագործողները:
    Հետո ես արդեն հանդիպել եմ նման դեպքեռրի, երբ իմ առաջին Բլոգը կոտրեցին ու աշխատանքս ջուրը ընկավ :Չեմ ուզի, որ մյուս աշակերտներն էլ նման բանի առջև կանգնեն :

    • Նարեկ ջան, դե պիտի բեքափ ունենաս, որովհետև ոչ ոք ապահովագրված չի նրանից, որ իրա կայքը կկոտրեն, բայց եթե ունենեաիր, կվերականգներիր ու ոչ մի բան էլ իզուր չէր լինի: Ես գրել եմ մի քանի բաների բեքափների մասին:
      http://ablog.gratun.am/tag/%D5%A2%D5%A5%D6%84%D5%A1%D6%83/ ,գրեթե ցանկացած պլատֆորմ ունի դրա հնարավորությունը, ուղակի պետք է գտնել ձևը ու սովորություն սարքել անել բեքափներ գոնե ամիսը մեկ անգամ:

Մեկնաբանությունները փակված են