բաժին Աուդիոգրքերի մասին, Կյանքի Օպտիմալացում, Կրթություն 2.0, Հայոց Լեզու

Ճիշտն ասած սուտ եմ ասում, որ նախավերջին անգամ, որովհետև դեռ շատ եմ անդրադառնալու էս թեմային:

Բայց ով դեռ չի կարդացել նախորդ գրառումներս ահա, այստեղ գրված է թե ինչու ու երբ լսել աուդիոգրքեր, այստեղ թե ինչու է գիրք լսելը ավելի բնական քան կարդալը (մի քիչ ականջներից ձգած ա բայց ոչինչ 🙂 , այստեղ հայկական ցանցում հասանելի բոլոր աուդիոգրքերի ցանկը:

Լավ անցնեք առաջ, միշտ մտածում էի, որ հետաքրիր գործ է ու արժե զբաղվել, ձայնագրել ինչ որ բաներ, բայց հա ձեռքս չեր հասնում, նու հիմա էլ չի հասնում, բայց դե որոշ մտքերով արժե կիսվել:

Նախ մի հատ լավ լուր: ArmAudioBooks պրոեկտը որոշ հայերեն աուդիոգրքեր է ձայնագրել ու պիտի շարունակի , որովհետև փող է ճարել:

Նշենք, որ ArmAudioBooks նախագիծը երեկ՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ գրավվեց երկրորդ տեղը:

ArmAudioBooks-ի ձայնագրած գրքերը հասանելի են այստեղ
http://audioboo.fm/ArmAudioBooks

Բայց տենց շատ պետք չի հույս դնել միայն մի կազմակերպության արած գործի վրա , իհարկե ապրեն իրանք, բայց դե բացության ու ազատության մշակույթը ենթադրում է, որ ամեն մեկս էլ կարանք ինչ որ բաներ աուդիացնենք: Վերջերս գրել եմ այս դասախոսության մասին, ու էտ գործը անելուց մտածում էի, որ ահա հայերեն աուդիոնյութերի անսպառ աղբյուր, տարբեր տիպի դասախոսություններին ու պոեզիայի երեկոներին մասնակցելիս կարելի է ձայնագրել ու կիսվել ցանցում, ըհը քեզ լիքը աուդիոգրքեր:

Հետո համշենահայ ռեժիսյոր Օզքան Ալպերի(Özcan Alper) «Ապագան հավերժ է տևում»(torrent) ֆիլմն էի նայում, այդտեղ Սուրմուն ուղղորդված միկոֆոնով ձայնագիրչը ձեռքին երաժշտական հետազոտություններ էր անում, ձայնագրում էր բնության, քաղաքի միջավայրային ձայները, բայց նաև մարդկանց երգերը: Սա էլ ահագին ոգեշնչեց, մտածեցի, իրոք ի՞նչ կա որ, ընդամենը մի հատ ձայնագրող դիվայս սարք է պետք (կամ հենց խելախոս), ու մեկել սովորել ինչ որ ծրագրով ձայնը թեթևակի մշակել, աղմուկից մաքրել:

Ու մի քանի բան նաև

  • ձայնագրել այցելած դասախոսությունները, պոեզիայի երեկոները, սեմինարները, ելույթները …
  • ձայնագրել հեքիաթները, որոնք տանը կարդացվում են երեխայի համար
  • ձայնագրել ընկերներին, ովքեր թարգմանում են այն ինչ իրենց ոգեշնչում է, իրանցից լավ ոչ ոք չի կարդա :Ճ, կամ էլ ոգեշնչել ընկերներին, թող ինքնուրույն ձայնագրեն :Ճ
  • ու կիսվել, կիսվել , կիսվել

Ու մի բան էլ ասեմ, բաներ կան,  որոնք շատ արագ հասանելի են դառնում բացության ու ազատության մշակույթի  շնորհիվ, ու նույն մշակույթի շնորհիվ նաև կամաց-կամաց որակ են ստանում:

Հիմա տեսնենք թե մեր ուստեքից ովա ձայնի մշակման ու աղմուկից ազատվելու մասին ուսումնական նյութ գրում:

Հա եթե ձայնագեք կամ էլ արդեն ձայնագրում եք ինչ որ բաներ, տեղերը ասեք ավելացնեմ ցուցակում:

Ու վերջում էլ բլոգի ավանդական կոչը
Անհանգիստ եղե՛ք, ձայնագրեք 🙂