բաժին Ինտերնետ, Ծրագրեր, ՏՏ

Gmail -ի բեքափի մասին

Մի երկու ամիս առաջ բազմաթիվ մարդիկ կորցրեցին իրենց Gmail-ական նամակագրությունը: Պատճառը այդպես էլ մնաց անհասկանալի: Ու պարզվում է, որ դա ժամանակ առ ժամանակ կրկնվող խնդիր է: Որոշ դեպքերում հնարավոր է լինում վերականգնել նամակագրությունը, բայց ոչ միշտ …
Եթե ուզում եք համոզվել իմ խոսքերում կարող եք անցնել հետևյալ հղումով
Ես ինքս Gmail-ի ծառայություններից հրաժարվելու ոչ մի մտադրություն չունեմ: Որովհետև այն հարմար է, լավ է աշխատում ու պարզապես ես սովորել եմ … Բայց չէմ ուզենա որ հանկարծ մի օր մնամ առանց նամակագրության … ու վնգստամ :), երևի դուք էլ չէք ուզի, ես երկու լուծում գտա այս խնդրին՝
1. համակարգչի վրա օգտագործել մեյլ-կլինետ (mozilla thunderbird, outlook): Կպցնել մեյլ-կլիենտը gmail -ի հաշվին(account) ու միշտ ստուգել և ուղարկել նամակագրությունը սեփական համակարգչից ու պահել նամակագրությունը սեփական մեքենայի(համակարգչի) վրա: Այս մեթոդը երկու թերություն ունի.
ա.Gmail-ի խափանման դեպքում նամակագրությունը մատչելի կլինի միայն մի համակարգչից
բ. մեյլ կլիենտները նամակները պահում են SQL Light տիպի տվյակլների բազայում, որից հարմար չի օգտվել , որովհետև համակարգչի և gmail-ի միաժամանակ խափանման ժամանակ (չասեք որ այս դեպքը քիչ հավանական է) դժվարանում է կոնկրետ մի նամակին հասնելը: Անհրաժեշտ կլինի կամ վերականգնել համակարգչի աշխատանքը (ժամանակ!!!), կամ այլ համակարգչի վրա տեղափոխել բազան ու օգտագործել այնտեղի մեյլ կլիենտը (ժամանակ!!!) կամ գրել ծրագիր, որը կհանի մեյլերը (ծրագրավորման հմտություններ !!!): Մի խոսքով երկար պատմություն է:
Համենայն դեպս ասեմ , որ օրինակ` mozilla thunderbird-ը պահում է նամակները մոտավորապես հետևյալ հասցեով`

…..\Thunderbird\Profiles\ձեր մեյլի հասցեն\ինչորմիհամար.default\global-messages-db.sqlite

2. Երկրորդ լուծումը, որը ես ավելի հարմար գտա, դա “Gmail Backup” ծրագիրն է: Սա ուղղակի քաշում է ձեր մել-տուփից նամակները ու պահում մի մի հատ, ոչ թե ինչ որ բազայում այլ մի մի ֆայլի տեսքով:
Սա ծրագրի երեսը:

իմ կարծիքով ամեն ինչ պարզ է այստեղ, գրում եք լոգինը, գաղտնաբառը, որտեղ տեղադրել նամակները, որ ժամանակաշրջանի համար, կամ միայն նոր նամակները(որոնք դեռ բեքափված չէն): Ու հուփ եք տալիս Backup կոճակին: Backup  կոճակի կողքի Restore — ը  նամակները նորից հետ լցնելու համար է , համակարգչից դեպի Gmail:
Նամակները պահվում են .eml ընդլայնմամբ ֆայլերում: Ֆալյերի անունները ունեն հետևյալ սխեման
տարի-ամիս-ԼրիվԱմսաթիվ-ՀերթականՀամար-ՈւղարկողիՀասցեն@Դոմեյն-ՆամակիՎերնագիրը.eml
Անզեն աչքով նույնիսկ կարելի է հասկանալ, թե որը որ նամակն է :
Բացի դրանից ծրագիրը ստեղծում է երկու կարևոր ֆայլ
ids.txt — որը պահում է բոլոր արդեն բեքափված նամակների անունները
labels.txt -որում գրվում է թե որ նամակը որ պիտակի/պանակի մեջ է գտնվել ձեր GMail -ում: Այսինքն այստեղ պահվում է ձեր GMail-ի կառուցվածքը ու կարգուկանոնը 🙂
Ամիսը մեկ բոլոր .eml ընդլայնմանբ ֆայլերը, ids.txt -ն, labels.txt-ն, labels.txt.bak-ը,stamp-ը ինչպես նաև Gmail Backup ծրագիրը գրում եք սկավառակի(CD/DVD) կամ արտաքին կոշտ դիսկի վրա ու  ապրում եք երջանիկ ու անհոգ …

Անպայման բեքափելուց առաջ մաքրեք ձեր Gmail — ից spam և trash պանակների պարունակությունը, որպիսի անիմաստ տեղը զիբիլ չբեքափեք 😉

Հղումներ
Gmail Backup
Mozila Thunderbird

  1. Vardges Stepanyan Es el em ogtagorchum Windows Live Mail-ը bayc es tarberakov hnaravor e heto namakner@ verakangnel gmail noric?

    H.Yerijanyanc

  2. Իրականում ոչ: Հակառակը հնարավոր չի: Բայց այս դեպքում գլոբալ առումով իմաստը կորումա: Եթե ի սկզբանե նպատակդ հենց բեքափնա, ուրեմն Լայվ Մեյլը սխալ է, եթե օգտագործում ես մի քանի փոստարկղ, ու աշխատանքի համար հարմար է հենց Լայվ Մեյլը, ուրեմն հետ վերբեռնելու իմաստը կորում է: մեկա օգտագործելու ես Լայվ Մեյլ:

  3. Վարդգես, բայց բեքափի իմաստը, հետո ռեսթոր անել կարողանալն ա:
    Իսկ մի քանի փոստարկղ հենց Ջմեյլի մեջ էլ կարաս պահես

  4. Արտակ ջան հարցը նրանումա, որ կորպորատիվ ցանցերում սակավ ինտերնետ տռաֆիկ ունենալու պատճառով սիսթեմ/նեթվորկ ադմինիստրատորները ստիպված են առանձին յուզեռների վրա վեբ-սերֆինգի թրաֆիքը իջացնեն: Էդ պատճառով ստեղծում են ներքին մել-սերվերներ, բայց քանի, որ ցանկացած յուզեռ հիմնականում ունենում է նաև իր անձնական օգտագործման մեյլ-ը, որը բնականաբար գտնվում է անվճար մեյլ-սերվերների վրա, և ցանկանում է աշխատանքի վայրից ստուգել փոստարկղը, (հիշենք, որ վեբ-սերֆինգի թրաֆիքը քիչա), ապա խնդիր կա, որի լուծումը հենց Մեյլ-Կլիենտն է, տվյալ դեպքում Լայվ Մեյլը:

  5. Այ ես քո սիսադմին ջանին մեռնեմ, կորպորատիվ — ֆլան — ֆստան,
    կորպորատիվ նամակագրությունը կորչելուց պաշտպանում են հենց սիսադմինները, դա լրիվ ուրիշ պատմություն ա , այդ դեպքում մեյլ սերվերի թաշախուշտն ա բեքափ արվում ու վերջ: Սա սովորական լոկալ մեքենաների համար ա, սովորական յուզեռի, որը տանը նստած ինտերենտ ա անում:

  6. Արտակ Կոլյան ջան … Դուք ինձ ճիշտ չհասկացաք, խնդրում եմ նախորդ մեկնաբանությունս նորից կարդաք :ՃՃ

  7. Քանի որ ինտերնետի արագությունը քիչա, կորպորացիաներում դժվարանում են անընդհատ մտնել տարբեր մեյլ-սերվերներ(անվճար ու ծանրաբեռնված(70% mail.ru)) ու միաժամանակ օգտվել տարբեր ինֆորմացիոն կայքերից: Այդ պատճառով մարդիկ իրենց փոստարկղերը կարգավորում են Մեյլ-Կլիենտների վրա, որ գոնե մեյլ տռաֆիկ մենակ օգտագործեն:

  8. հասկացա ինչ էս ասում, բայց դա ինչ կապ ունի անձնական բեքափի հետ

Մեկնաբանությունները փակված են