in Գրքեր (կարդացած և լսած), Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ), Մանկավարժի Նոթեր, Փիլիսոփայական

Մի հետաքրքիր գրքի մասին եմ ուզում պատմել, երկար ժամանակ ոչ մեկին ոչ մի գիրք խորհուրդ չեմ տվել, բայց սա խորհուրդ եմ տալու բոլոր մտածող մարդկանց:

Ուրեմն պատմությունը սկսվում է այսպես, օլիմպիական կոմիտեում աշխատող որոշ մարդիկ պատվիրում են մի հետազոտություն, որի արդյունքերը պիտի օգնեին իրենց որոշել մարզիկ երեխեների տաղանդավորության աստիճանը: Այսինքն նրանք շաբլոն էին ուզում, որը կդնեին երեխաների վրա ու միագամից կպարզեին թե արժե՞ արդյոք զբաղվել այդ երեխայի հետ, կդառնա՞ արդյոք նա օլիմպիական չեմպիոն:

Հետազոտողները գալիս են այնպիսի արդյունքների, որոնք պատվիրատուներին ձեռք չեն տալիս: Ու աշխատությունը երկար տարիներ մնում է փոշոտ գրադարակում ու ոչ մեկին օգուտ չի տալիս:

Անցնում է ժամանակ ու հետազոտողներից մեկի թաղային ոստիկանը գալիս է հետևյալ հարցով.

– Ինչպե՞ս է լինում, որ երիտասարդները իրենց անհատականությունը և օրիգինալությունը ընդգծում են բոլոր հնարավոր ձևերով, տեղին ու անտեղին, սակայն երբ հավաքվում են խմբերով, ոչ մի անհատականություն էլ չի մնում:

Ինչպես Զադոռնովն էր ասում, «պո օտդելնոստի վսե ումնիե, ա վսե վմեստե տալպա կռուգլասուտոչնիխ իդիոտով»:

Ու հետազոտողը իրենց հետազոտությունը տալիս է ոստիկանին, իսկ  ոստիկանը գրքի գաղափարները օգտագործելով լավ արդյունքերի է հասնում:

Հետո որոշում են աշխատությունը որպես հոդվածաշար հրապարակել ինչ որ ամսագրում: Հետագայում էլ այդ հոդվածաշարը գիրք է դառնում:

Սա որպես նախաբան, հիմա պատմեմ թե գրքում ինչը ինձ հատկապես դուր եկավ:

Աքսիոմ

Բոլոր երեխաները տանղանդավոր են ի ծնե:

Սահմանում

Տաղանդավորություն ասելով հեղինակները հասկանում են խնդիրներ տեսնելու և դրանք լուծելու ընդունակությունը:

Հեղինակները ասում են նաև, որ հանճարը ու տաղանդը տարբեր բաներ են, ու ավելի շատ կենտրոնանում են տաղանդի և ոչ թե հանճարի վրա:

Մոխագույն մասսան

Մարդկանց մոխրագույն մասսան առաջանում է սխալ դասիրակության և հասարակական ազդեցության արդյունքում: Հայնտի միտք է, որը բոլոր կողմերից ծեծված է հազարավոր հոգեբանական, սոցիոլոգիական և փիլիսոփայական աշխատություններում:

Բայց սրանք լրիվ այլ տեղից են մոտենում: Ահա այստեղից:

Մարդը ունի

ա. էներգոպոտենցիալ
բ. փսիխոմոտորիկա
գ. քննադատականություն

էներգոպոտենցիալը ՝ ինչ որ բան անելու ընդունակությունն է
փսիխոմոտորիկան ՝ այդ ինչ որ բանը անելու հնարավորությունն է ֆիզիկապես, միտք-մարմին երկկողմանի կապն է, սա շատ հետաքրիր է, ու նույնիսկ հոգեբանության հատուկ բաժնի ուսումնասիրության թեմա է: Բացի դրանից հնուց եկած բազմաթիվ հոգե-մարմնական ինքնակատարելագործման համակարգերի ամենամեծ ներդրումն է մարդկության կյանք, տարբեր տեսակի ցիգունների ու յոգաների մասին եմ ասում:
Այս գրքում փսիխոմոտորիկայի հետ կապված կարևոր պահը այն է, որ ցանկացած միտք մարմնում առաջացնում է համապատասխան «շարժում», իսկ ցանկացած շարժում ազդում է մտքի վրա: Ու այստեղ հիշեցի նաև Սպինոզայի «Էթիկա»-ից այն մասը, երբ ասում է, որ մարմինները կարող են ընկալել/հասկանալ/մտածել այնքան շատ բազմատեսակ մտքեր, որքան որ տարբեր ֆիզիկական վիճակներ են իվիճակի ընդունել, Սպինոզայի մոտ, իհարկե ,  շատ միստիկ ու փիլիսոփայական մակարդակի վրա է այս ամենը, իսկ այս գրքում՝ գիտական է:

քննադատականություն էլ մեծ առումով սեփական հնարավորությունները ու խնդիրների մեծությունը համեմատելու ընդունակությունն է, նաև խնդիրները տեսնելու ընդունակությունը, մարդիկ կան չէ՞, որ տեսնում են խնդիրներ, ու փորձում են լուծել, իսկ մյուսները իսկի չէն էլ տեսնում:

Երեխան ունի
ա. անհնար մեծ էներգոպոտենցիալ
բ. շատ թույլ փսիխոմոտորիկա
գ. գրեթե չունի քննադատականության

Մեծ մարդը
այն ինչ ունի և ինչից ինչքան ունի կախված է  դաստիրակությունից ու միջավայրից, մեծ մասամբ դետերմինացված է, կառմիկ է :Ճ, սակայն որոշ դեպքերում կարող է և պատահական ազդեցության արդյունք լինել, երբ կարգին ուսուցիչ է հանդիպում, դասատու չէ, այլ ուսուցիչ: Հեղինակները առաջարկում են մեծերին վերանայել իրենց կյանքը ու տալիս են կոնկրետ գործիքներ , իսկ նոր սերնդին առաջարկում են ավելի ճիշտ դաստիրակել:

Մեծ մարդիկ  բաժանվում են երեք խմբերի (խմբերի անվանումները պայմանական են)

ա. ստրուկներ
բ.  սպառողներ
գ. արարիչներ

Մարդու կառուցվածքային միավորների կապը մոտավորապես հետևյալն է:
Նարմալ էներգոպոտենցիալը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է փսիխոմոտորիկայի զարգացման համար: Իսկ լավ զարգացած փսիխոմոտորիկան անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է քննադատականության զարգացման համար:

վերը նշված մարդկանց երեք խմբերը տարբերվում են իրարից նրանով որ ստրուկները ունեն ցածր էներգոպոտենցիալ, այդ պատճառով նրանց մոտ զարգացած չէ փսիխոմոտորիկան  և առավել ևս զարգացած չէ քննադատականությանը: Սպառողները ունեն ստրուկներից ավելի մեծ էներգոպոտենցիալ ու  բավականին զարգացած փսիխոմոտորիկա, սակայն փսիխոմոտորիկան ու էներգոպոտենցիալը զարգացված չեն այնքան, որ դրանց զարգացվածության հետևանքով զարգանա նաև քննադատականությունը:

Արարիչների մոտ բավարար է քննադատականությունը, խնդիրները տեսնելու համար, ունեն բավարար էներգոպոտենցիալ խնդիրը վերցնելու համար ու նաև բավարար փսիխոմոտորիկա խնդիրը լուծելու համար: Բայց ամեն ինչ սկսվում է էներգոպոտենցիալից, բարձր էներգոպոտենցիալն է, որ հնարավորություն է ստեղծել մյուս երկուսի զարգացման համար:

Բարձր էներգոպոտենցիալ ապահովելու երկու ճանապարհ եմ հիշում գրքից, հնարավոր է էլի կար գրված ինչ որ բան, բայց այս երկուսն եմ մտապահել: Այստեղ երկու առանցքային բառ կա ՝ կայֆ և հետաքրքրություն:

ա. լուծել հետաքրիր խնդիրներ (կամ անհետաքիր խնդիրները լուծել հետաքրիր ձևով)
բ. ստանալ հաճույք

Խնդիրներ լուծելու պարադոքսը շատ հետաքրիր է, խնդիրը լուծելուց հետո ինչ նոր էներգիա է գալիս, մեր մարմին-միտք համակարգը չգիտեմ ինչ պատճառով նոր էներգիա է բացազատում ամեն մի լուծված խնդիրց հետո: Ինչպես նաև հետաքրիր խնդիր լուծելու ընթացքում: Դու քեզ հոգնած զգալով հանդերձ շատ լավ ես զգում, բարձրանում է ինքազգացողույթունը, ու կարող ես նորից անել:

Մի քանի բառ էլ ասեմ սպառողների մասին, սպառող ասելով հեղինակները ինկատի չունեն միայն ապրանքներ սպառողներին: Բոլորն էլ ապրանքներ սպառողներ են, ըստ հեղինակների սպառողները հարմոնիաների սպառողներ են, նրանք սիրում են համեղ կերակուրներ, գեղեցիկ երաժշտություն, թատրոն, արշավներ ու այդպիսի այլ կայֆ բաներ (տես facebook :Ճ): Այս մարդկանց էներգոպոտենցիալը այնքան է, որ նրանք կարողացել են քչից-շատից ապահովել իրենց կենցաղային պահանջմունքները, մի քիչ էլ ավելի զարգացած են քան ստրուկները, որոնք ստրուկ են ցածր էներգոպոտենցիալի արդյունքում, գլուխները կախ աշխատում են անելով անհետաքրիր աշխատանք ու ժամանակ չունեն ոչ մի այլ բանի, գլուխները աշխատանքի մեջից չեն հանում ու իսկի նորմալ չէն էլ հանգստանում, որպիսի վերականգնեն պոտենցիալը ու կարողանան աճել սպառողների աստիճանի:

Իրականում այսքան գրելուցս հետո, տպավորություն կարող է ստեղծվել, որ դուք արդեն գիտեք գրքի բովանդակությունը, դա այդպես չէ, որովհետև ավելի շատ տարբեր հարցերի է  անդրադառնում: Օրինակ՝ պսիխոմոտորիկայի  զարգացման ճանապարհներին, դասատու – աշակերտ հարաբերություններին, երբ ասենք երեխան արարչի մակարդակի վրա է ապրում իսկ դասատուն սպառողի … նաև այլ բազմաթիվ հետաքրիր թեմաների:

Արարիչները էնքան էներգիա ունեն (իհարկե նաև զարգացած փսիխոմոտորիկա և քննադատականություն) , որ տեսնում են խնդիրը ու խնդիրը իրենց անհանգիստ է պահում մինչև այն չլուծեն:

ՀԳ1: Խնդիր լուծելը նեղ իմաստով պետք չի հասկանալ, դա մաթեմատիկայի կամ ծրագրավորման խնդիր կարող է լինել, կյանքի օպտիմալացման խնդիր, մարդկային հարաբերություններում առկա խնդիր, նույնիսկ բահը ավելի լավ օգտագործելու խնդիր:

ՀԳ2: Ես ինձ ավելի շատ տեսա սպառողների շարքում, անկեղծ ասած ժամանակ առ ժամանակ հայտնվում եմ նաև արարիչների շարքերում: Պետք է էներգոպոտենցիալը ավելի բարձրացնել 🙂

ՀԳ3: ես վերջն եմ :դ, էսքան գրեցի բայց ոչ գրքի անունն եմ ասել, ոչ էլ թե որտեղից քաշեք

ահա

«О мальчике, который умел летать, или Путь к свободе»(Игорь Акимов, Виктор Клименко)

իսկ քաշել կարող եք Ֆլիբուստաից

ՀԳ:4 միայն արարիչները չեն որ լուծում են խնդիրներ, իրականում մյուսները օգտագործում են միայն պատրաստի լուծման շաբլոններ: Տարբերությունը խնդիրների լուծման պրոցեսի նկատմամբ ունեցած վերաբերմունքն է:

  1. դուր եկավ ինձ սահմանումը․

    Տաղանդավորություն ասելով հեղինակները հասկանում են խնդիրներ տեսնելու և դրանք լուծելու ընդունակությունը:

    • հա, իրոք շատ պարզ ու լավ սահմանում են տալիս

      • հա բայց գրքի սկզբում էլ ասում ա, տաղանդը են ա որ նույն խնդիրը այլ կերպ ա լուծում, քանի որ ասենք իրան ձանձրացնում ա միալարի նույն աթոռ սարքելը

  2. ինչ կայֆ գիրք ա։
    առաջին հատվածի մասին, էն որ երեխքը տաղանդավոր են, բան, թեդ թոք եմ տեսել, բայց մոտեցումը իրանց, հա, իրոք շատ հետաքրքիրն ա։
    իսկ գրքում իրենք կապը ցույց տալիս են՞, կամ կա՞ կապ էս երեքի մեջ
    ա. էներգոպոտենցիալ
    բ. փսիխոմոտորիկա
    գ. քննադատականություն

    • հա , կա կապ, ամեն մեկը մյուսի զարգացման համար անհրաժեշտ բայց ոչ բավարար պայման ա, այսինքն եթե կա բարձր էներգոպոտենցիալ, կարա զարգանա նաև փսիխոմոտորիկան, հակառակ դեպքում փսիխոմոտորիկան գրեթե չի զարգանում, դառնում ա փաթթերնայաին (տես Լուեն), կաղապարվում ա, նույն անալոգիայով էլ քննադատականությունը, ահագին բան ա գրած իրականում, ահագին տարբերակներ են քննարկվում

        • հա, արժի, նույնիսկ շատ կուզեի որ հայերեն էլ լիներ էտ գրքից, բայց էնքան երկար ա, որ զահլա չեմ անի գլուխս տակը դնեմ 🙂

          • Ես արդեն սկսում եմ թարգմանությունը, հուսամ՝ մինչև վերջին կհասցնեմ 😉 ու մեկ էլ շատ շնորհակալություն 😉

          • Ինչ էլ լավ բան ես որոշել ։), քեզ համբերություն և կորով եմ ցանկանում ։), ավարտես ձեն հանիր

Comments are closed.