Այսօր ՀՕՖ -ի ժողովրդի հետ գնացել էի Զանգակատուն գյուղը: Ով խաբար չի, ասեմ, որ այնտեղ ծնվել ու մեծացել է Պարույր Սևակը: Բայց ամեն ինչի մասին հերթով:
Զանգակատուն գյուղի ջրամբարը

Գյուղը ունի վարելահողերի հսկայական տարածքներ: Դրանք նախկինում օգտագործվել են ցորեն և այլ հացահատիկային այլ կուլտուրեների մշակման համար: Բայց այս պահին այդ վարելահողերը չեն մշակվում: Պատճառը այն է, որ կոնկրետ տվյալ տարածքում հացահատիկային կուլտուրաներից ստացվող եկամուտը չի փակում ծախսերը: Գյուղացիները ապրում են հիմնականում այգեգործության հաշվին: Կարելի է իհարկե ընդարձակել այգիները դատարկ վարելահողերի հաշվին, սակայն այդ տարածքներում չկա ոռոգման ջուր: Ինչպես տեսնում եք նկարում, ոռոգման ջուր գյուղը ունի, բայց ջրի բաշխման մեխանիզմը հեռու է կատարյալ լինելուց: Ջրի նոր բաշխման համակարգի կառուցումը կվերացնի այս գյուղի խնդիրների մեծ մասը …
Պարույր Սևակի տուն թանգարան

Սրանք Պարույր Սևակի անձնական իրերն են: Հատկապես թզբեխները: Սրանից հետո ով թզբեխի մասին վատ բան ասի, արդեն բերնին գալու թեմա ունեմ :):):)
Հաջորդ նկարը անվանել եմ «Մեծության ոտքերի մոտ»

Իսկ այս մյուսը՝ «Մեծերի ոտքերի մոտ»

Հաջորդ նկարի վրա պատկերված է Պարույր Սևակի ձեռքերով կառուցված տունը (սա տուն թանգարանը չի,տուն թանգարանը կառուցվել է ավելի ուշ)

Հաջորդ նկարի վրա, նույն տան ավտոտնակի դարպասը

Մի քանի լուսանկար գյուղից




ՀԳ:Շուտով իր պատմությունը ՀՕՖ-ի բլոգում կներկայացնի Հասմիկը: Հոդվածը հայտնվելուն պես, հղումը կհայտնվի նաև այստեղ:
ՈՒզում եմ ամռանը գալ Զանգակատուն, հարգանքիս տուրքը մատուցելու ՄԵԾՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ: Հիմա, երբ մեր ժողովրդի գլխին երկրորդ գենոցիդն է կոտրվել, հայությունը Սևակի կարիքը հա՛տկւպես ունի:Արդեն երեսուն տարի է, մեր ազգը իր կյանքը կարգավորելու համար չի կարողանում համապատասխան մարդ ծնել: Քաղաքական երկնակամարում միայն թափթփուկներ են: